USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վաշինգտոնի և մերձակա տարածքների բնակիչները նախապատրաստվում են ռեկորդային ձյան փոթորկին
2016-01-25 09:00:00
Տպել Տպել

Եղանակի տեսության տվյալների համաձայն, Վաշինգտոնում և մոտակա նահանգներում ընթացիկ երեք օրերի ընթացքում 30-90 սանտիմետր ձյան տեղումներ են սպասվում: Տարածաշրջանի բնակիչները նաև նախազգուշացվել են ոժեղ և գուցե կործանիչ քամիների, զգալի սառցակալման և ափամերձ տարածքների ջրհեղեղների մասին:

Մինչ քաղաքների բնակչությունը զբաղված է անհրաժեշտ պարագաների գնումներով, քաղաքային աշխատակիցները գլխավոր ճանապարհներին աղաջրի լուծույթ են շաղ տալիս: Վիրջինիայի տեխնիկայի խանութներից մեկի աշխատակից Դերեք Սթեյթոնի խոսքերով, հինգշաբթի օրը իրենց պահոցում առկա ձյան հալեցման մեքենաների, ձնահավաք բահերի և նույնիսկ փչող սարքերի քանակը հաճախորդներին չէր բավականացնում:

Դերեքը ասում է,- “Ամենաարագ վաճառվող ապրանքը ձնահավաք բահերն էին: Մեր խանութում ընդհամենը երեք չորս բահ է մնացել”:

Նյու Յորք քաղաքի վերահսկիչ Էնթոնի Սանթինոն բնակիչներին քաջալերում է նախապատրաստվել, որպեսզի դժվարությունների առջև չկանգնեն:

Էնթոնի Սանթինոն ասում է,- “Զգույշ եղեք և շաբաթ օրը տնից դուրս մի եկեք, եթե դրա բացարձակ անհրաժեշտությունը չկա: Ձեր մեքենաները ճանապարհների եզրերին մի թողեք, այլ կանգնեցրեք տների մուտքի մոտ, որպեսզի քաղաքային աշխատակիցների համար ձնահեռացման գործընթացը դյուրին լինի: Ակնհայտորեն, եթե փողոցները ողողված են լինում ավտոմեքենաներով, խանգարում են ձնահեռացման մեր աշխատանքները”:

Մերիլենդի նահանգապետ Լարրի Հոգանը սկսած ուրբաթ երեկոյից արտակարգ դրություն է հայտարարել:

Նա ասում է,- “Մեր առաջին և գերագույն նպատակն է ապահովել Մերիլենդի բնակիչների անվտանգությունը”:

Լարված են հատկապես երկրի մայրաքաղաքի բնակիչները: Վաշինգտոնը նույնիսկ ամենաչնչին տեղումների հետևանքով կաթվածահար լինելու համբավ ունի: Միայն 5 սանտիմետր ձյան տեղումենրի պատճառով չորեքշաբթի օրը մեծաթիվ վարորդներ խցանման մեջ էին հայտնվել: Շատերը նույնիսկ ավտոմեքենաները լքել էին ճամփեզրերին և հեռացել:

Վաշինգտոնի վարորդներից մեկը ասում է,- “ Այստեղ կար մոտ քսան մեքենա: Ոստիկանները ժամանեցին ընդհամենը հինգ ժամ հետո: Ավտոմեքենաները գնդակների նման իրար էին բախվում: Ոստիկաններից մեկը ինձ ասաց, որ եթե մեքենաս լքեի և հեռանայի, ապա իմ դեմ մեղադրանք կներկայացվեր վրաերթի և փախուստի համար”:

Վաշինգտոնի մերձակայքի բնակիչներից մի քանի ժամ էր պահանջվել տուն հասնելու համար: Քաղաքի սղլիկ փողոցները բազմաթիվ պատահարների պատճառ էին դարձել, Վաշինգտոնի ոստիկանապետ Մյուրիել Բոուզերին ստիպելով ներողություն խնդրել:

Նա ասում է,- “Մենք ձեր ներողամտությունն ենք հայցում ոչ հրատապ արձագանքի համար”:

Ձյան փոթորիկի ժամանակ Վաշինգտոնի քաղաքային տրանսպորտը չի գործի և նույնիսկ խոշոր փողոցները մաքրելուց հետո երթևեկությունը միառժամանակ լիարժեք չի վերսկսվի:

Այս նյութը դիտել են - 1400 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook