USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Մաքուր Հայաստան» պետական ծրագիրը մեկնարկում է «Աղբի տեղը աղբամանում է» խորագիրը կրող համապետական սոցիալական արշավը. HHpress
2017-11-08 18:54:00
Տպել Տպել


«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում տրվել է համապետական սոցիալական արշավի մեկնարկը

«Մաքուր Հայաստան» պետական ծրագիրը թեւակոխում է նոր փուլ. մեկնարկում է «Աղբի տեղը աղբամանում է» խորագիրը կրող համապետական սոցիալական արշավը։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ կարող է անմիջականորեն մասնակցել ծրագրին՝ «www.cleanarmenia.am» կայքի կամ «iOS» եւ «Android» օպերացիոն համակարգերի համար մշակված բջջային հավելվածի միջոցով։ Համակարգը հնարավորություն է տալիս հայտնաբերել աղբի կամ աղբաշատ վայրի հետ կապված խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման ժամանակակից, արագ եւ արդյունավետ տարբերակ։
Համակարգը նաեւ պետության եւ քաղաքացիների միջեւ սերտ համագործակցության օրինակ է՝ բաց եւ թափանցիկ մեխանիզմի միջոցով։
Երեկվա մամուլի ասուլիսում ներկայացվեց «www. cleanarmenia.am» կայքը եւ հավելվածը, համապետական սոցիալական արշավի հիմնական ուղղությունները եւ թիրախները, նաեւ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքը եւ առաջիկա անելիքները։
Սոցիալական արշավի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակն աղբի, աղբահանության եւ երկիրը մաքուր պահելու հիմնախնդիրների վերաբերյալ։
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը, ՀՀ ՏԿԶՆ տարածքային ներդրումային քաղաքականության եւ գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյանը, «Դիիմ Քոմյունիքեյշնզ» PR եւ մարքետինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, սոցիալական արշավի ծրագրի ղեկավար Րաֆֆի Նիզիբլիանը, «Աուդիո—Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ—ի նախագահ, սոցիալական գովազդի փորձագետ Արզուման Հարությունյանը։
Վաչե Տերտերյանը իր խոսքում նշել է, որ բավականին աշխատանքներ են իրականացվել սկսած 2017 թվականի ապրիլից, երբ վարչապետը հռչակեց «Մաքուր Հայաստան» ծրագրի անհրաժեշտությունը եւ սկիզբը, ինչից հետո մայիսից գործադիր իշխանությունը ֆորմալացրեց այդ գործընթացը, ստեղծեց միջգերատեսչական հանձնաժողով, որը սկսեց իր աշխատանքները։ «Կազմակերպվել է երեք համապետական շաբաթօրյակ, եւս երկու քաղաքային շաբաթօրյակներ կազմակերպվել են Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Դրանք ունեին նաեւ մոբիլիզացիոն, որոշ առումով նաեւ քարոզչական, վերաբերմունք եւ մշակույթ ձեւավորելու խնդիր։ Մենք կարծում ենք, որ այդ խնդիրն այդ շաբաթօրյակներով ինչ որ չափով հաջողվել է լուծել։ Խնդիրը պետության ուշադրության կենտրոնում է, մեր հանձնաժողովներն աշխատում են, նախարար Լոքյանն անմիջականորեն մասնակցում է այդ աշխատանքներին, ղեկավարում է, լինում է տեղերում, բայց մենք կարծում ենք, որ արդեն իսկ ժամանակն է ավելի հանրային, հրապարակային մասնակցություն քաղաքացիների կողմից։
ՀՀ ոստիկանությունն ակտիվ աշխատում է. չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք ունենք։ Միայն հավաքելով չէ, մենք պետք է որոշակի առաջընթաց ապահովենք չաղտոտելու ճակատում եւ մենք այդ մշակույթը պետք է ներդնենք»,–ասել է նա։
Մհեր Տերտերյանն էլ, անդրադառնալով սոցիալական արշավի կարեւորությանը, նշել է, որ ահռելի աշխատանք է արվել, որի ընթացքում հասկացել են, որ աղբ մաքրելն այդքան դժվար գործ չէ, որքան մաքուր պահելը։ «Դրա համար մեր գլխավոր նպատակն է քարոզչական աշխատանք տանել շրջակա միջավայրը մաքուր պահելու համար։ Քաղաքացիներն ունեն սպասումներ կառավարությունից, կառավարությունն էլ ունի սպասումներ քաղաքացուց. այսօր մենք ուզում ենք փոխանցել երկու հիմնական գաղափար, առաջինը՝ մենք սկսում ենք կարեւոր, մեծ, խոշոր սոցիալական գովազդ, որի նպատակն է մատչելի կերպով ձեւավորել ճիշտ մոտեցում մեր հասարակության կողմից մեր երկրի հանդեպ։
Երկրորդ՝ մենք ստեղծել ենք շատ հետաքրքիր համակարգ, որի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է իր մասնակցությունն ունենալ այդ գործին, մենք ուզում ենք հասարակությանը դիտել որպես գործընկեր»,–ասել է վարչապետի խորհրդականը։
Րաֆֆի Նիզիբլիանը եւ Արզուման Հարությունյանը լրագրողներին ներկայացրել են համապետական սոցիալական արշավի հիմնական ուղղությունները եւ թիրախները։ Ներկայացվել են պատրաստված առաջին երեք սոցիալական հոլովակները։
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» պետական ծրագիրը մեկնարկել է 2017թ. ապրիլից՝ ՀՀ վարչապետ ԿարենԿարապետյանի հանձնարարականով։
Այնուհետեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում՝ ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ ձեւավորվել է «Մաքուր Հայաստան» միջգերատեսչական հանձնաժողովը։ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի անմիջական վերահսկողությամբ հանձնաժողովը կազմակերպել է երեք համապետական շաբաթօրյակ։ 2017 թ. հոկտեմբերի 21—ի դրությամբ 2033 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել է 1587—ը, փակման ենթակա է 163 աղբանոց, այս պահին շահագործվում է 298—ը։
Կնքվել է աղբահանության վճարների հավաքագրման համար անհրաժեշտ շուրջ 5000 պայմանագիր։ Միաժամանակ, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների կողմից հոկտեմբերի 10—ի դրությամբ հայտնաբերվել են չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք, աղբ թափող 974 անձ։ Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 1702—ը, շուրջ 442 միջնորդագիր է ուղարկվել ՏԻՄ մարմիններ, 254–ը դեռեւս կատարման ընթացքի մեջ է։ Առաջիկայում ՏԿԶ նախարարությունը ԱԺ կներկայացնի «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման արդյունքում ավելի հստակ կձեւակերպվեն չսահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները։

Այս նյութը դիտել են - 12119 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook