- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Armeniasputnik » -ը գրում է.
Հայաստանյան խանութներում անհայտ ծագման ու բաղադրության բրինձ է հայտնվել։ Չի եփվում, իսկ եռացնելիս գարշահոտություն է տարածում։ Որտեղի՞ց է տարօրինակ բրինձը հասել Հայաստան և ինչի՞ց է այն պատրաստված, Sputnik Արմենիան զրուցել է Դավիթ Պիպոյանի հետ։

Պլաստիկ բրինձ արտահայտությունն աշխարհում նոր չէ։ Նման արտադրություններ արդեն իսկ կան։ Բայց Հայաստանի համար պլաստիկ բրինձը նորություն է, հատկապես, որ այն աչքի է ընկնում գարշահոտությամբ և ոչ մի կերպ չի եփվում։ Տարօրինակ բրնձի հետ առնչվողներ առնվազն Երևանում արդեն կան։
Նրանցից մեկը լրագրող Նարինե Կիրակոսյանն է։ Մայրաքաղաքի խանութներից մեկից գնված բրինձը նա ամբողջ երեկո փորձել է եփել, իսկ որոշ ժամանակ անց բրնձից վատ հոտ է զգացել։
«Նախ չէր եփվում, 1-2 ժամ եռացրեցի, բայց ոչ տեսքն էր փոխվում, ոչ էլ փափկում էր։ Իսկ հետ սկսեց սարսափելի հոտ գալ։ Փորձեցի համեմունքներ լցնել, բայց հոտը ոչ մի կերպ չէր անցնում»,– պատմում է Նարինեն։
Իսկ հաջորդ օրը լրագրողը վերցրել է մնացած բրինձն ու տարել այն Սննդի անվտանգության պետական ծառայություն։ Այստեղ բրինձը հանձնել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները պարզ կլինեն օրեր անց։
Մինչ այդ նմանատիպ գարշահոտ բրինձ քաղաքացիներից մեկը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն։ Կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն այն ուղարկել է եվրոպական լաբորատորիա` փորձաքննության։ Մեզ հետ զրույցի պահին Պիպոյանն արդեն ստացել էր փորձաքննության պատասխանը։ Եվրոպական լաբորատորիայից հայտնել էին, որ նյութը, որից պատրաստված է բրինձը փորձաքննության չի ենթարկվում։
«Խայտառակ հոտ է գալիս։ Երբ տարայի բերանը բացում եմ, մարդիկ ուղղակի փախնում են»,–ասում է Պիպոյանը` հավելելով, որ ինքը կասկած չունի, որ բրինձը բնական չէ։
Այդ մասին է վկայում նաև կատարած հասարակ փորձը։ Նախ` բրնձի վրա ջուր լցնելիս դրա հատիկները բարձրանում են ջրի երես, ինչը բնական բրնձի դեպքում հնարավոր չէ, բացի այդ բնական բրինձը եփելուց հետո մի քանի օր անց բորբոսնում է։ Այս բրինձը, 4-5 օր կենտրոնի գրասենյակում պահելուց հետո, որևէ փոփոխության չի ենթարկվել։
Աշխարհում արդեն մի քանի տարի է, ինչ պաշտոնապես հայտարարվել է պլաստիկ բրնձի արտադրության մասին։ Առաջինը նման փորձ է կիրառել Չինաստանը, ապա այդ փորձն ընդօրինակել են նաև Ասիական այլ երկրներ` Հնդկաստանը, Ինդոնեզիան, Վիետնամը, Մալազիան։
Կեղծ բրինձը ստացվում է կարտոֆիլի օսլայից ու պլաստիկից։ Որոշ մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն` այս բրնձի 3 բաժակ ուտելը հավասար է մեկ պլաստիկե տոպրակ կուլ տալուն։ Այն օրգանիզմի կողմից չի յուրացվում և, բժիշկների կարծիքով, կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։ Տեսքով այս բրինձը բնականից չի տարբերվում։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


