- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայելի»-ն գրում է. Ազգային ժողովում արտահերթ նիստով քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է սահմանել, որ 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը չի փոխհատուցվում, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն ասաց, որ ըստ նախագծի՝ եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար յուրաքանչյուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհատական բնակելի տան կամ ձեռք բերված անհատական բնակելի տան մասով չի կարող գերազանցել 1,5 մլն. դրամը: Բացի այդ, 2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում որպես համավարկառու։
Դ. Անանյանը նաև նշեց, որ 2014-ին եկամտային հարկի վերաբերյալ իրականացված փոփոխությունները, որոնք նպատակ ունեին ստեղծել գնողունակ պահանջարկ շինարարության ոլորտում և ստեղծել սոցիալական բաղադրիչ, չեն արդարացրել իրենց. «Մենք ուսումնասիրել ու պարզել ենք, որ սոցիալական բաղադրիչը չի գործել, և պետական բյուջեից եկամտային հարկի փոխհատուցումներն առավելապես նպաստել են հանրության գնողունակ զանգվածին լրացուցիչ անշարժ գույք ձեռք բերելու ֆինանսավորմանը»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նկատեց, որ 2014 թվականին «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ժամանակ կառավարության ներկայացուցիչները շատ մեծ ոգևորությամբ ասում էին, որ սա օգնում է մեր ազգաբնակչությանը՝ թոթափել սոցիալական բեռը, կնպաստի շինարարական ոլորտի աշխուժացմանը, որը կբերի տնտեսության զարգացման. «Ի՞նչ փոխվեց այս 3 տարիների ընթացքում, կառավարությունը դադարե՞ց ուզել ազգաբնակչության բեռի թեթևացումը կամ տնտեսության զարգացումը»:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ 3 տարվա ընթացքում կառավարությունն իր դիրքորոշումը մի փոքր փոխել է. «2014թ., երբ մենք ներդրեցինք, դրա հիմքում դրել էինք երկու բաղադրիչ՝ գնողունակ պահանջարկի ձևավորում, որը կխթանի շինարարության ոլորտը և սոցիալական բաղադրիչը:
Երեք տարիների ընթացքում կառավարությունն իր դիրքորոշումը մի փոքր փոփոխել է ։ Որովհետև պարզվել է, որ այս տարիների ընթացքում սոցիալական բաղադրիչն ընդհանրապես չի գործել: Համակարգը 3 տարվա ընթացքում բացառապես ֆինանսավորել է հասարակության գնողունակ հատվածին: Մենք հիմա ասում ենք՝ պետությունն իր նպատակադրումն ավելի հասցեական է դարձնում»:
Ի. Տոնոյանը նկատեց, որ 3 տարին մի քիչ երկար ժամանակ էր դա հասկանալու համար: Անանյանն ասաց, որ եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրի սահմանափակումները նպատակ են հետապնդում ծրագրից օգտվելու հնարավորություն տալ սոցիալական այն հատվածին, որն ունի դրա կարիքը և հանդիսանում է ծրագրի իրական շահառուն:
Փոխնախարարը պարզաբանեց, որ կառավարությունը ծրագրում սահմանափակումներ մտցնելով՝ փոխում է նպատակադրումը․ «Մենք ասում ենք, որ պետությունն այս ծրագրով ամեն տարի 2.8 միլիարդից 3 միլիարդի բեռ է վերցնում, իսկ այն ամեն տարի ձնագնդի էֆեկտով ավելանում է, որովհետև հիփոթեքային վարկի պայմանագրերը ավելի շատ են կնքվում, ուստի մենք ցանկանում ենք հասցեական դարձնել ծրագիրը: Եթե մենք դրել ենք սոցիալական բաղադրիչ և բիզնես բաղադրիչ և տեսնում ենք, որ սոցիալականի հաշվին ոգևորել ենք բիզնեսին, ցանկանում ենք փոխել նպատակադրումը և զարկ տանք սոցիալական հատվածին, իրական շահառուներին օգնենք, ոչ թե գնողունակ հատվածին»։
Իրական գնողունակ հատվածը չի վերցնում վարկ, որպեսզի տուն գնի, կամ կառուցի, իր ելույթում էլ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Խոսքը հասարակության միջին խավին է վերաբերվում, որպեսզի մարդիկ իրենց խնայած միջոցներով կարողանան տներ ձեռք բերել։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ դուք պետք է որոշեք, թե այդ մարդիկ 55 միլիոնանոց բնակարան գնեն, թե ավել»,- ասաց Մանե Թանդիլյանը, հավելելով՝ Դուք ինչո՞ւ եք որոշում իմ փոխարեն՝ ինչպիսի բնակարան ձեռք բերեմ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


