- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակ»-ը գրում է. Բարեկամս ՌԴ-ից գրեց ինձ և խնդրեց ճշտել` ինչ փուլում է իր` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումի քննարկումը, քանի որ, իր պնդմամբ, արդեն սահմանված ժամկետներն անցել են, սակայն ինքը դեռ չի ստացել համապատասխան իրազեկում:
Մենք իր տրամադրած անհատական ծածկագրով և ծննդյան ամսաթվով փորձեցինք ՀՀ ոստիկանության կայքի համապատասխան («Հետևեք ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին») բաժնից փորձեցինք ստանալ տեղեկատվություն:
Պարզվեց` կայքի նշյալ բաժինը չի աշխատում: Համենայն դեպս, լրացնելուց և «Հարցում» կոճակը սեղմելուց հետո կայքը ոչ մի կերպ չի արձագանքում: Զանգահարեցինք ՀՀ ոստիկանության թեժ գիծ, այնտեղից մեզ տրամադրեցին Անձնագրային և վիզաների վարչության թեժ գծի հեռախոսահամարը` 37-02-64: Զանգեցինք և ներկայացրեցինք մեր խնդիրը, այնտեղից անմիջապես մեզ մեկ այլ հեռախոսահամարով «գործուղեցին» ինչ-որ մեկի մոտ:
Զանգեցինք այդ համարով. պատասխանող չեղավ: Կրկին զանգեցինք նախորդ թեժ գծին, նորից բացատրեցինք մեր պարզ հարցը և փորձեցինք ճշտել` կայքը ինչու՞ չի աշխատում: Աշխատակցուհին մի փոքր կմկմաց և հանդես եկավ «ես չգիտեմ», «տեղյակ չեմ», «չեմ կարող ասել» բառակապակցություններով, որից, ի դեպ, պարզ դարձավ, որ աշխատակցուհին առաջին անգամ էր լսում և՛ անհատական ծածկագրի, և՛դրա միջոցով ոստիկանության կայքում դիմումի ընթացքին հետևելու հնարավորության մասին: Այնուհետև աշխատակցուհին փորձեց շփոթմունքից դուրս գալ կողքը նստած ինչ-որ մեկի միջոցով և սկսեց մեր խնդիրը փսփսալ նրա ականջին: Նրանից ոգեշնչված շուտով մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք` մենք հեռախոսով նման տեղեկատվություն չենք տրամադրում, դուք պետք է մոտենաք և այլն»:
«Աղջիկ ջան, մի տրամադրեք, ես չեմ էլ խնդրում, որ ուրիշի մասին ինձ տվյալներ հայտնեք, ես հարցնում եմ` կայքը ինչու՞ չի աշխատում և, եթե չի աշխատում, ապա ինչպե՞ս կարող եք արտերկրում գտնվող քաղաքացուն օգնել»: Հարցս նորից կմկմոցների տեղիք տվեց, որից դուրս գալու ելքը թեժ գծի բանից անտեղյակ աշխատակցուհին գտավ «10 րոպեից զանգեք» ցրողական պատասխանի մեջ: Փորձեցինք կրկին և՛ 10, և՛ 20, և՛ 30, և՛ 40, և՛ 50, և՛ 60 րոպեից, ավա՜ղ, լսափողից լսվում էր տուտ-տուտ-տուտ անհուսալի արձագանքը. պարզապես «իր գլխից ցրած» աշխատակցուհին որոշել էր այս անգամ էլ հեռախոսն անջատելու հնարքին դիմել: Նյարդայնացած կրկին զանգեցինք ՀՀ ոստիկանության թեժ գիծ և ներկայացրեցինք մեր բողոքը:
Աշխատակցուհին մեզ փորձեց օգնել և տվեց այս անգամ էլ ոստիկանության լրատվական բաժնի համարը: Մեր զարմացական հարցին` թե Անձնագրային և վիզաների վարչությունում չեն կարող իրենց վերաբերող հարցին պատասխանել, լրատվական բաժինն ինչ կապ ունի, աշխատակցուհին պատասխանեց, որ, լրատվական բաժնում բավականին լավ են տիրապետում իրավիճակին և կարող են օգնել: Զանգեցինք նաև այդ համարով, որտեղից ևս չպատասխանեցին: Այսպես ավարտվեց մեր ոդիսականը ՀՀ ոստիկանության կայքում և թեժ գծերում: Հետաքրքրական է, որ ՀՀ ոստիկանության կայքն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի:
Հ.Գ. Բոլորովին նպատակ չունենք սևացնելու ոստիկանապետ Վ. Գասպարյանի կամ ԱՎՎ պետ Մ. Բիչախչյանի` համակարգի բարելավմանն ուղղված ջանքերը: Հակառակը` վերջին տարիներին հատկապես ԱՎՎ-ում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը ակնհայտորեն բարելավվել է: Այս ամենով հանդերձ` գաղտնիք չէ, որ համակարգի դեմքը ձևավորում են նաև թեժ գծի աշխատակիցները, ովքեր առաջինն են արձագանքում քաղաքացիների հարցերին: Այս առիթով նշեմ, որ, օրինակ, օրեր առաջ զանգահարել էի ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` խնդրելով ներկայացնել սոցփաթեթի շրջանակներում կանխարգելիչ բուժզզնման մասին տեղեկատվություն: Աշխատակցուհին այնքան գրագետ, այնքան բարեհամբույր կերպով ներկայացրեց ամեն ինչ այնպես, որ մի քանի րոպեում գրեթե դարձա ոլորտի մասնագետ: Ահա այսպիսի բաներ:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


