- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակ»-ը գրում է.
Երկրիդ վարչապետը լվացքի մեքենան ապառիկով է առնում հերիք չի, մի հատ էլ ապառիկը՝ ամսեկան մի 6000 դրամ, չի կարողանում փակել...
Եվ էս խայտառակ փաստը նա ԱԺ ամբիոնից հայտարարում է մեծագույն հպարտությամբ՝ փորձելով ցույց տալ, թե իբր իրենք էլ մեզ պես աշխատավարձով մի կերպ յոլլա գնացող ընտանիք են, կողքից ոչ մի լևի եկամոտ չունեն:
Չէ, բայց եկեք պատկերացնենք՝ վարչապետը, որն ստանում է միջինը մեկ միլիոն դրամ աշխատավարձ, որն ի պաշտոնե մեքենայի, վառելիքի և տան ծախս չի անում, վարչապետը, որի կինը բազմամիլիոնանոց հիմնադրամի նախագահ է, որի դուստրը ամեն օր թանկարժեք սրճարաններից սելֆիներ է անում, վարչապետը, որի բացահայտ կամ պարտադրված ջերմ բարեկամներն են դարձել Լֆիկը, Հովիկը, Գագոն, էն մյուս Գագոն, էլ ավելի մյուս Գագոն և ոչ միայն՝ դրանց ամեն մեկից բխող ջերմագին վերաբերմունքով հանդերձ (դե լավ, չմանրանանք, պարոն Վանեցյան, ՀՔԾ պետի ականջն էլ խուլ, միամիտ չբռնի «անհարկի» գործ հարուցի խեղճերի վրա) ու էսպես բազմաթիվ դրվագներ, կամ էդ նույն վարչապետը, ում Աստված ու մեկ էլ ՔՊ-ականները գիտեն՝ որքան ֆինանսական օժանդակություն են ուղարկել դրսերից հեղափոխության օրերին և, քավ լիցի, բնավ չեմ խորանում, թե ովքեր են ուղարկողները եղել, էսօր խեղճացած ու անճարակ տոնով հայտարարում է, թե մի լվացքի մեքենա ենք առել ապառիկով ու մինչև հիմա էդ վարկը չենք փակել:
Արարատ Միրզոյանն էլ կողքից դամ է քաշում, թե բա՝ ես էլ, ես էլ, պարոն վարչապետ : Ու բոլորը ծափ են տալիս և հրճվում: Միրզոյանի կինն էլ շտապում է ֆեյսբուքով հպարտանալ, թե Արարատը «Զիգզագից» զանգեց ու ասեց, որ ապառիկ չեն տալիս, հաշվի վրա կալանք է դրված (երևի մտածել է՝ մեր կառավարության DJ-ի խանութն ա «Զիգզագը», գրենք, թող ռեկլամ լինի): Նույն ձև էլ երևի էն Mybach-ը փոզմիշ եղավ՝ ապառիկով չտվին (սաղ ես էի մեղավոր) :)
Եւ սա ասում են երկրի առաջին ու երկրորդ դեմքերը:
Տղերք, եթե դուք ինձնից 5-6 անգամ բարձր աշխատավարձ եք ստանում, բայց ի վիճակի չեք ձեր գումարներն էնպես տնօրինել, որ անգամ մի լվացքի մեքենայի ապառիկ չկարողանաք փակել, կամ էնքան անբարեխիղճ վարկառու եք, որ ընկնում եք սև ցուցակ, բա երկիրն ու տնտեսությունը ո՞նց եք կառավարելու: Լավ, կարելի՞ է ամեն ինչ էսքան էժանացնել ու իջեցնել կենցաղային՝ լվացքի մեքենայի ու փոշեծծիչի մակարդակի:
Հ.Գ. Վարման կարգով մի առաջարկություն անեմ. պարոն վարչապետ, ես էլ ապառիկ ունեմ երկու հատ, բայց պատրաստ եմ իմ համեստ աշխատավարձից էդ 6000 դրամը ամսեկան տրամադրել՝ ձեր տան լվացքի մեքենայի վարկը փակենք պրծնենք, թե չէ ես իսկապես վատ եմ զգում, որ իմ երկրի վարչապետը լվացքի մեքենան ապառիկով է առել ու մինչև հիմա վարկը չի մուծել:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


