- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ըստ օդում կախված լուրերի՝ ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչներ խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից ոչ օրինական հիմքերով և ոչ օրինական ճանապարհներով։ Հաշվի առնելով այն, որ հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում մի շարք պաշտոնյաների պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու թեման՝ մենք ուսումնասիրություններ ենք կատարում այդ առնչությամբ և պարբերաբար ձեզ կներկայացնենք ուսումնասիրությունների արդյունքները։
Առաջինը կանդրադառնանք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, քանի որ փոխվարչապետի պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու թեման գտնվում է հասարակության լայն շրջանակների ուշադրության կենտրոնում և դարձել է հանրային քննարկման առարկա, ինչպես նաև, հաշվի առնելով հասարակության անվստահությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքների օրինականության մասով՝ այդ հարցում որոշակի պարզաբանում մտցնելու անհրաժեշտություն կա ։
Տիգրան Ավինյանի՝ ծառայությունից ազատման հիմքերը պարզելու համար մենք երկու հարցում ենք կատարել։ Մեր առաջին հարցումը ուղղված էր ՀՀ վարչապետին այն նպատակով, որ վերջինս հանձնարարի Տիգրան Ավինյանին բացահայտել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու հանգամանքները։ Մեր հարցմանը պատասխան նամակ է ուղարկվել Տիգրան Ավինյանի աշխատակազմի կողմից։ Պատասխան նամակում մեզ հայտնել են, որ Տիգրան Ավինյանը Հայ-ռուսական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ուսումնառության ընթացքում՝ 2005-2009 թվականների համար, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է ստացել, որից հետո առողջական խնդիրների պատճառով օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Մեր երկրորդ հարցումը ուղարկել ենք ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ինչ հիմքով(երով) է Տիգրան Ավինյանը ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Մեր հարցման մեջ նաև խնդրել էինք առողջական վիճակի պատճառով ազատված լինելու դեպքում տրամադրել հիվանդության անվանումը կամ նկարագիրը, ինչպես նաև՝ տեղեկատվության տրամադրման մերժման դեպքում նշել մերժման հիմքի(երի) մասին։
Պատասխան նամակում մեզ հայտնել են, որ տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, քանի որ դա խախտում է մարդու անձնական տվյալների գաղտնիությունը, կամ բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական գաղտնիք)։ Մեզ ուղղված պատասխան նամակում նաև նշվել էր, որ անձի առողջական վիճակի մասին տվյալները կարող են փոխանցվել միայն անձի համաձայնությամբ։ Եվ ելնելով վերոգրյալից՝ մերժել էին տրամադրել համապատասխան տեղեկատվությունը։
Ուղարկված երկու հարցումներից մենք այդպես էլ տեղեկատվություն չստացանք, թե որ հիվանդությամբ պայմանավորված է Տիգրան Ավինյանը ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվել ծառայությունից: Եթե Տիգրան Ավինյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք հիմք են հանդիսացել ծառայությունից ազատվելու համար, հանրությունը պետք է իմանա դրանց մասին, քանի որ գուցե փոխվարչապետը ի վիճակի չէ այդ առողջական խնդիրների պատճառով նաև պատշաճ պետական ծառայություն իրականացնել։ Բայց քանի որ փոխվարչապետը հետևողականորեն խուսափում է մանրամասներ տրամադրել իր՝ բանակից ազատվելու հանգամանքների մասին, հետևաբար հասարակությունը ըստ էության պետք է շարունակի հավատալ օդում կախված այն լուրերին, որ Ավինյանը բանակից ազատվել է ոչ օրինական ճանապարհով: Եթե այս հարցում ոչ մի անօրինական մեխանիզմ չի կիրառվել, ապա ինչու՞ չեն մեկնաբանվում օդում կախված լուրերը բոլոր կասկածները ցրելու նպատակով։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


