- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«7 օր»-ը գրում է.
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պատմությունը շատ խորհրդանշական է և ջրբաժանային։
«Մերժի՛ր Սերժին»շարժման ակտիվ անդամը մեղադրվում է կոռուպցիոն գործունեության մեջ։ Այդպիսով պայթում է այն քարոզչական փուչիկը, ըստ որի՝ նոր իշխանությունների օրոք կոռուպցիա չկա, և երիտհեղափոխականները բյուրեղյա մաքրության տեր են։
Չենք ուզում խախտել Սանասարյանի անմեղության կանխավարկածը, բայց քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե լուրջ հիմքեր չլինեին, ապա Նիկոլ Փաշինյանը թույլ չէր տա ԱԱԾ–ին, ինչպես Սանասարյանենք են պնդում, գործ «կարել»նրա դեմ։
Ակնհայտ է, որ Փաշինյանն անձամբ է ցուցում տվել իրավական ընթացք տալ Սանասարյանի գործին։ Ակնհայտ է նաև, որ «ժողովրդի վարչապետին» այս պատմությունը ձեռնտու չէ։ Հետևաբար, գործ «կարելու» տարբերակը գրեթե զրոյական է։
Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Այլոց անմեղության կանխավարկածը պարբերաբար խախտող ու պոպուլիստական էժանագին ակցիաներ իրականացնող Դավիթ Սանասարյանն այժմ մեղադրվում է կոռուպցիայի մեջ ու պահանջում չխախտել իր անմեղության կանխավարկածը։
Ի դեպ, Փաշինյանը վաղուց էր ակնարկում այս գործի մասին։ Նա սրտնեղում էր, որ անգամ հեղափոխականների մեջ եղան մարդիկ, ովքեր չդիմացան գայթակղությանը և սկսեցին զբաղվել կոռուպցիայով։ Նա ԱԺ ամբիոնից զարմանք էր հայտնում, որ որոշ հեղափոխականներ քանդուքարափ եղան, երբ ձեռքները իշխանություն ընկավ։ Ակնարկի հասցեատերն ակնհայտորեն Դավիթ Սանասարյանն էր։
Ո՞վ էր Դավիթ Սանասարյանը հեղափոխությունից առաջ
Հեղափոխությունից առաջ Դավիթը, պատկերավոր ասած, մի «սագագող» էր։ Նա քաղաքացիական ակԾիվիստ–անտիվիստ էր աշխատում։ Այո՛, աշխատում, այլ ոչ թե ապրում քաղաքացիական արժեքներով։
Դավիթ Սանասարյանի ու իր նմանների համար մինչհեղափոխական շրջանում կար աշխատանքային երկու ճակատ։ Մեկը թունդ արևմտամետ խաղալն ու հակառուսականության վրա գումար աշխատելն էր՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար սպասարկելով, փաստացի, թուրքական շահերը, իսկ մյուսը՝ Բ26–ի համար հաճախորդություն անելը։ Հաճախորդությունը ենթադրում էր պայքար Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսների դեմ «Սերժը վատն է, բայց նրա ընդդիմախոսներն ավելի վատն են» ծրագրի շրջանակներում։
Դավիթն ու իր ակԾիվիստ գործընկերները Ռուսաստանի դեմ կռիվ տալով ու Բ26–ի համար հաճախորդություն անելով հաճելին համատեղում էին օգտակարի հետ։ Հա՛մ առաջադեմ էին երևում հանրության աչքերում, հա՛մ գումար էին վաստակում։
«Թավշյա հեղափոխությունը» գրեթե բոլոր արևմտամետ ակԾիվիստներին գոնե ձևականորեն դարձրեց «թունդ ռուսամետ»։ Այդպիսին դարձան ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան վրա առարկաներ շպրտող Դավիթ Սանասարյանն ու մյուսները։
«Թավշյա» կոռուպցիան և հեղափոխական կուսության ավարտը
Վարձով ապրող Դավիթ Սանասարյանի վարքագիծը պետական բարձր պաշտոնի նշանակվելուց հետո կանխատեսելի էր։ Ով ամենաբարձրն է գոռում կոռուպցիայի դեմ պայքարի մասին ու պաթոսով ելույթներ ունենում այդ թեմայով, մեծ է հավանականությունը, որ կդառնա «թավշյա» կոռուպցիոներ, որպեսզի իր ուղեղում ու դրամապանակում հաղթահարի սեփական աղքատությունը։
Սանասարյանի պատմությունը ջրբաժանային է ու «թավշյա հեղափոխության» համար նոր փուլ է նախանշում։ Սա մի փուլ է, երբ հեղափոխությունը խժռում է իր զավակներին, իսկ զավակները խժռում են միմյանց։
Փաշինյանը հիմա ծանր վիճակում է հայտնվել։ Նա հաստատ չէր ուզենա, որ նման պատմություն լիներ, բայց երբ սեփական աղքատությունը որպես առաքինության ու ազնվության հոմանիշ ներկայացնող մեկին նշանակում ես կարևոր պաշտոնի, ապա սպասիր, որ նա կոռուպցիոն պատմություն է սարքելու։ Հատկապես երբ նա տեսնում է, որ վերևում էլ հեռու չեն նմանատիպ պատմությունների մեջ մխրճվելու գայթակղությունից։ «Քեզ կարելի է, իսկ մեզ՝ ո՞չ» մտածում են «թավշյա» տղաներն ու աղջիկները և անցնում գործի։ Դավիթն, ըստ այդմ, առաջինն է, բայց ոչ վերջինը։ Բոլոր քայլարածների մոտ էլ կապիտալի նախնական կուտակման հարցը սուր է դրված։Ինչևէ։
Եթե Փաշինյանը Սանասարյանի պատմությանն իրավական ընթացք չտար, ապա կապալեգիտիմացվեր իշխանության մի թևի մոտ։ Թև, որին պայմանականորեն կարելի է հայաստանակենտրոն համարել։ Փաշինյանը հրահանգ է տվել Սանասարյանի դեմ գործ հարուցել ու այդպիսով կորցրել է իր լեգիտիմությունը մյուս՝ սորոսական կոչված թևի մոտ։
Հիմա Փաշինյանը հայտնվել է սորոսականների ու հայաստանակենտրոնների փոխհրաձգության արանքում։ Թե ինչով կավարտվի այս ամենը, դժվար չէ կռահել։ Փաշինյանը կամաց–կամաց դառնում է օտար յուրայինների և օտարների մեջ։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


