- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից: Ասում էին՝ 9 ամիս առաջ դիմել են նրան, որ կոյուղու հարցը լուծի, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:
«Թաղամասում կա կոյուղու հետ կապված խնդիր. ամբողջ կոյուղաջրերը լցվում են բնակիչների տները: Անցած տարվա հունիս ամսից դիմել ենք, ու մինչ օրս հարցը չի լուծվել: Ամբողջ հոտը լցվում է տուն, լրիվ խոլերայի բուն է»,- ասաց երեք մանկահասակ երեխաների մայր Մերին:
Շարունակելով նրա խոսքը՝ ամուսինը՝ Սարգիսը, նշեց, որ Էջմիածնի քաղաքապետն ու աշխատակազմը պարզապես չեն կատարում իրենց աշխատանքը:
«Իրենց գործն է սա, հո չե՞մ ասում՝ արի տներս ռեմոնտի կամ նպաստ տուր: Չեմ էլ պնդում, որ վաղը գա կոյուղի քաշի, թող մեքենա հատկացնի, որ զանգենք-ասենք՝ լցվել է փոսը, գա քաշի ջուրը: Մենակ թե՝ թող գան, մեքենայի գազի 5000 դրամ գումարը կվճարենք»,- հավելեց Չարենցի թաղամասի բնակիչը:
Չարենցի թաղամասի բնակիչների փոխանցմամբ՝ խնդիրը տարիների պատմություն ունի, փոսը լցվել է, ավտոմեքենան, որպեսզի գա՝ քաշի կոյուղաջուրը, 30.000 դրամ փող է անհրաժեշտ:
«Հա, էլի տանք այդ գումարը, բայց դա հարցի լուծում չէ. կոյուղաջուրն էլի մեկ ամսից լցվելու է: 70-ից ավելի բնակարան կա թաղամասում, ու բոլորը նույն վիճակում են: Եղել է, որ փոսը լցվել է, 20.000 դրամ վճարել ենք, եկել-մաքրել են, բայց հարցը չի լուծվել. նորից կոյուղաջուրը, կարելի է ասել՝ ափերից դուրս է գալիս, լցվում փողոց, ինչպես նաև՝ տներ: Հիշում եմ՝ առաջին անգամ, որ մտա Դիանա Գասպարյանի մոտ՝ ասաց՝ նախկին իշխանությունների սխալի համար ես չեմ կարող պատասխան տալ: Ասեցի՝ չեմ ասում՝ պատասխան տուր, արի տես, թե ի՞նչ վիճակ է: Հասկանում եք, վարչապետը որ ասաց՝ իմ թիմակիցն է, դրա համար իրեն ընտրեցինք, թե չէ՝ ոչ մեկը նրան չէր ճանաչում»,- նկատեց Սարգիսը:
Կապ հաստատեցինք Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, ով նշեց, որ Էջմիածնի մի շարք թաղամասեր ունեն կոյուղագծի խնդիր:
«Չարենց թաղամասը երևի ամենաքիչ բնակիչներ ունեցողներից է, որ ունի նմանատիպ խնդիր: Մենք սկսել ենք կոյուղագծերի խնդրի լուծումն անցած տարվանից: Արամ Մանուկյան 1-ին թաղամասում հրատապության ծրագրով 4500 մետր երկարությամբ կոյուղագիծ է անցկացվում: Այսինքն՝ խնդիրը քայլ առ քայլ լուծվելու է: Մենք ունենք այլ թաղամասեր ևս, որոնք կոյուղագծի խնդիր ունեն, և դա մեր ուշադրության կենտրոնում է: Բնականաբար, տարիների խնդիրները չեն կարող լուծվել մեկ ամսում կամ մեկ տարում, այդ իսկ պատճառով բնակիչներին հորդորում ենք համբերատար լինել»,- մեզ հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետը՝ ընդգծելով, որ սա մեծ ծախսերի հետ կապված խնդիր է:
Ինչ վերաբերում է կոյուղաջուրը քաշող մեքենաներին՝ Դիանա Գասպարյանը նկատեց.
«Քաղաքապետարանը չի կարող անընդհատ այդ ծառայությունը կատարել, որովհետև նմանատիպ հարմարեցված մեքենաներ չունենք: Մենք՝ որպես միջնորդ, խնդրում և հորդորում ենք «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի իրենց մեքենաներով կոյուղաջրերը քաշեն»:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք «Վեոլիա ջուր» ընկերության մատուցած ծառայությունների համար բնակիչները վճարելու են, Էջմիածնի քաղաքապետը պատասխանեց.
«Ոչ, քաղաքապետարանն է վճարում այս դեպքում, բայց անվերջ չենք կարող վճարել, քանի որ մեծ ծախսերի հետ գործ ունենք: Կոնկրետ Չարենցի փողոցի հետ կապված՝ հիմա ես ժամկետ չեմ կարող նշել, թե երբ վերջնական հարցը կլուծվի: Մենք անգամ ունենք թաղամաս, որտեղ 5000 մետր կոյուղագիծ է անհրաժեշտ»

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


