- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը ՖԲ իր էջում գրում է.
Մի քանի օր առաջ դատական նիստում ականատես եղա մի խնդրի, որի մասին չեմ կարող չբարձրաձայնել։ Խնդիրը վերաբերում է «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացմանը։
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում նախատեսված են օպերատիվ-հետախուզական միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք նաև երաշխիք են անձի իրավունքների պաշտպանության ապահովման համար։ «Ներքին դիտում» օպերատվ-հետախուզական միջոցառմանը ներկայացվող պահանջներից է՝ դրա կատարումը միայն դատարանի որոշմամբ, ինրպես նաև միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվելու դեպքերում։
Իհարկե, օրենսդրական այսպիսի կարգավորումը, անձի իրավունքների պաշտպանության համար, բովանդակում է կարևոր երաշխիքներ, սակայն պրակտիկայում հանդիպում ենք իրավիճակների, երբ «Ներքին դիտում» կատարելու համար օպերատիվ-հետախուզական մարմիններն արհեստականորեն ծանրացնում են մեղադրանքը։
Հետագայում ամեն ինչ արվում է հանուն այդ գործողության օրինականացման, իսկ արդյունքը լինում է այն, որ անձը դատապարտվում է ծանր հանցագործության համար։
Այսինքն հանցագործության մեջ կասկածվող անձի համար օրենսդրական վերը նշված կարգավորման վնասն ավելի մեծ է, քան օգուտը։ Վերը նշված հետևությունը կապված է օրերս լրագրող Գայանե Մանուկյանի հետ, որը մեղադրվում է շորթում կատարելու մեջ և որի շահերի պաշտպանությունն իրականացնում եմ ես և իմ գործընկեր՝ փաստաբան Տիգրան Ղազարյանը։
«Ներքին դիտումը», որը դատարանի որոշմամբ թույլատրվել է կատարել՝ ակնհայտ անօրինական է, քանի որ հանցագործության մասին հաղորդման մեջ հաղորդում տվող անձը՝ որևէ տվյալ չի նշել գույքային կոնկրետ պահանջ ներկայացնելու մասին։
Այսինքն խոշոր չափով շորթում կատարելու վերաբերյալ կասկածն եղել է անհիմն և չափազանցված, որպեսզի կատարվի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը։
Մյուս կարևոր խնդիրը, որը նույնպես այս գործով արժանի է ուշադրության՝ դա «Ներքին դիտման» շրջանակներում «շորթման նմանակում» կատարելն է, որը լուսաբանվեց լրատվամիջոցներով և համացանցով։
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սպառիչ թվարկում է այն գործողությունների շրջանակը, որոնք կարող են իրականացվել իրավասու մարմինների կողմից։ Այդ գործողությունների շարքում կա «կաշառքի նմանակում», բայց չկա շորթման նմանակում։ Գայանե Մանուկյանի նկատմամբ, բացի ներքին դիտումից, իրականացվել է նաև «շորթման նմանակում»։ Կարծում եմ, որ այստեղ ունենք օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից օրենքի կոպիտ խախտում, որը որևէ գնահատականի չարժանացավ ինչպես նախաքննության մարմնի, այնպես էլ դատարանի կողմից։
Դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, կարծում եմ, որ վերաքննիչ դատարանն այս անգամ նույնպես կգտնվի իր բարձրունքի վրա և իրավական ճիշտ գնահատական կտա բարձրացված խնդիրներին, որոնք ունեն կարևոր նշանակություն ոչ միայն այս գործի, այլև մեր իրավակիրառ պրակտիկայի համար։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


