- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Politik. ՀՀ նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից (խմբ. պաշտոնական վարկած) հետո հասարակական-քաղաքական դաշտում քննարկումներ սկսվեցին մարտի 1-ի գործով առանցքային վկաների անվտանգության հարցը: Այս թեման հատկապես փորձում են շահարկել իշխանություններն ու իրենց սպասարկու լրատվամիջոցները: Փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե նախկին իշխանության ներկայացուցիչների ձեռքով կարող են վկաներ սպանվել:
Այս ֆոնին իշխանությունները մոռանում են մեկ այլ վկայի մասին, ում իրավապահ մարմինները մահվան դուռն են հասցնում: Խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի մասին է: Նա ևս մասնակից է եղել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ընթացող քաղաքական պրոցեսներին:
Մանվել Գրիգորյանը, իհարկե, հանրության որոշակի շերտի կողմից չընդունված կերպար է։ Նա իշխանության մաս կազմելու տարիներին հասցրել էր շատերին հոգնեցնել, ու բնական է, որ հիմա շատերին չի հետաքրքրում նրա ճակատագիրը։ Չնայած հանրության լայն շերտի անտարբերությանը՝ տարօրինակ է, թե ինչու՞ է դատարանը ամեն կերպ մերժում նրա կալանքը փոխելու միջնորդությունը։ Ինչու՞ հնարավորություն չի տրվում Մանվել Գրիգորյանին բուժվել, որպեսզի նա կանգնի արդարադատության առաջ, և եթե դատարանը ապացուցված կհամարի նրա մեղքը, ապա արժանի պատիժ կրի իր կատարածի համար։
Այն, որ դատարանները Հայաստանում անկախ չեն և կատարում են օրվա իշխանությունների պահանջը, կարծում ենք՝ ավելորդ է անգամ հիշեցնել։ Նոր իշխանությունների օրոք դատարանները ազատ արձակեցին Սաշիկ Սարգսյանին, ավելին՝ նրան հնարավորություն տվեցին մեկնել արտասահման, որտեղ նա պետք է բուժում ստանար։
Այս դեպքում հետաքրքիր է, թե ինչու՞ են իշխանությունները վախենում թույլ տալ Մանվել Գրիգորյանին բուժվել։ Ինչո՞վ է վտանգավոր Գրիգորյանը, պարզ չէ։ Գրիգորյանի մտերիմների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները չեն ցանկանում Մանվել Գրիգորյանին բուժման հնարավորություն տալ, քանի որ նա վտանգավոր վկա է նոր իշխանությունների համար։ Ըստ նրա մտերիմների՝ իշխանություններին անհանգստացնում է, թե ի՞նչ կարող է խոսել Մանվել Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործով։ Ի վերջո, Գրիգորյանը լավ է տեղյակ այդ օրերի իրադարձություններից։ Նա ՊՆ գործող երկու գեներալներից մեկն էր, ում հետ հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Լուրերի համաձայն՝ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կապը նրա հետ պահել է Ջհանգիրյանը, ով էլ փորձել է համոզել, որ բանակը մտնի քաղաքական պրոցեսների մեջ: Ասում են՝ Ջհանգիրյանի հետ եղել է մեկ այլ՝ շատ հայտնի մարդ, ում անունը չեն նշում: Եվ ահա, իշխանությունները վախենում են, որ Գրիգորյանը կխոսի ու ամեն ինչ կպատմի՝ դրանով իսկ «գոլորշիացնելով» «ջուր» գործը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մանվել Գրիգորյանը կարող է խոսել նաև այն մասին, որ Տեր-Պետրոսյանի թիմը նրան առաջարկել է հնարավորության դեպքում զինված սադրիչներ ուղարկել ոստիկանության դեմ։
Մանվել Գրիգորյանի վկայությունը կապացուցի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Տեր-Պետրոսյանը փորձ է արել քաղաքական գործընթացներում ներգրավել բանակը։ Մանվել Գրիգորյանի անկաշկանդ ցուցմունքը կարող է ստիպել իրավապահներին գործ հարուցել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և իր դաշնակից Նիկոլ Փաշինյանի դեմ։
Հետաքրքիր է, որ մարտի 1-ի գործով անգամ ամենաանշան վկային հարցքաննող Հատուկ քննչական ծառայությունը չի փորձում լսել դեպքերի վերաբերյալ նաև Մանվել Գրիգորյանի վկայությունը:
Գրիգորյանը մեկ անգամ է տարվել ՀՔԾ, այսպես ասած ճանաչողական այցով, իսկ հետագայում մոռացել են նրա մասին:
ՀՔԾ մամուլի բաժնից հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել, թե Մանվել Գրիգորյանը քանի անգամ է կանչվել հարցաքննության: Ըստ էության, իշխանությունները հնարավորինս աշխատում են չլսել Մանվել Գրիգորյանի վկայությունները, որոնք կարող են էականորեն փոխել գործի ընթացքը:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


