- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-29 01:18:00Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հրապարակ».1993-ին ինչպես էին ապրում Հայաստանը եւ Արցախը, բոլորս գիտենք։ Ինչպես ապրեց Գյումրին, շատերը չգիտեն կամ մոռացել են:
Վազգեն Սարգսյանի թեթեւ ձեռքով նույն թվականին Անդրանիկ Քոչարյանը նշանակվեց կառավարության լիազոր ներկայացուցիչ Շիրակի գոտում:
Շատ-շատ գյումրեցիների նման, ինձ համար էլ ամենանողկալի ժամանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվականները՝ գյումրեցիների օկուպացման տարիները: Պատկերացրեք՝ զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ՝ վերացած աշխարհից ու իրականությունից…
Խմբի առջեւից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով եւ զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ գլխավոր մաուզերիստը, հետո՝ Կոբալ Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը:
Ինչի՞ համար էր այս զինվորական մասխարան. հանճարեղ Չարենցի «Խմբապետ Շավարշի» հերոսները կարծես հարություն էին առել ու լցվել Գյումրի: Աղետի սարսափներից խելագար ժողովրդի ինչի՞ն էր այս մասխարան:
Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որեւէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ:
Ոհմակը դուրս էր գալիս գիշերով՝ ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը: Առաջին երեւելի պատառը Երեւանյան խճուղու աջ կողմում ամբարված շինանյութն էր, որն այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշարասյունով հանվեց Գյումրիից:
Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունն Անդրանիկ Քոչարյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի միջեւ այդպես էլ մեզ համար մնաց անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է եւ գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից: Իմիջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կա՛մ մահացել են, կա՛մ կորցրել են հիշողությունը:
Քոչարյանի առաջին հպատակներից մեկը Մարտին Զելֆիմյանն էր, ով զբաղեցնում էր Հարկային ծառայության պետի պաշտոնը։ «Ցավալի» մի լուր Անդրանիկ Քոչարյանի համար. Մարտին Զելֆիմյանը եւս կորցրել է հիշողությունը։ Գուցե այցելե՞ք նրան, Ձեզ հաստատ կհիշի… Ավելի ճիշտ՝ չի համարձակվի չհիշել…
Իսկ որտե՞ղ է «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, հո չի՞ մահացել: Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգարով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա. Քոչարյան քառյակի եւ աղետի գոտուց շինտեխնիկայի առեւանգման մասին կներկայացնեմ հաջորդ հոդվածում:
ՀԳ. 2019թ. հունվարի 18-ին Անդրանիկ Քոչարյանն ընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ենթադրենք, ԱԺ-ում կենսագրություն չունեցող ջահելները չէին ճանաչում նրան․ պարոնայք ԱԺ պատգամավորներ Վարդան Ղուկասյան եւ Վարդեւան Գրիգորյան, Դուք հո գիտեիք, թե ով է Անդրանիկ Քոչարյանը, բայց լռեցիք, կարծեմ թե՝ նույնիսկ քվեարկեցիք նրա օգտին: Լավ չէ… Ավելի անկեղծ՝ վատ է…
Ոչ մեկը գյումրեցու անեծքը չի մարսելու…
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»