- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-29 01:18:00Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են մարզպետարանից։
Մասնավորապես՝ գրավոր հարցմամբ «Փաստինֆո»-ն խնդրել էր տեղեկություններ տրամադրել, թե 2019 թվականի ընթացքում մարզպետարանի քանի աշխատակից է պարգեւատրվել, նրանցից չուրաքանչյուրը քանի անգամ եւ որքան է կազմել յուրաքանչյուրի պարգեւավճարը։
Ի պատասխան մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը հայտնել է, որ մարզպետարանն ունի 184 հաստիք, որոնք ամեն ամիս պարգեւատրվել են, բացառություն են կազմել «արձակուրդի մեջ գտնվող, ծառայողական քննություն նշանակված, աշխատանքային կարգապահությունը խախտած անձինք»։ Ընդ որում՝ մարզպետարանը չի նշել, թե բացառություն կազմողների թիվը որքան է կազմել։ Փոխարենը հայտնել են, որ պարգեւատրումների ֆոնդը կազմել է 113.535.600 մլն ՀՀ դրամ։
Սակայն սա դեռ ամբողջը չէ՝ Ամանորի կապակցությամբ լինելու են նոր պարգեւատրումներ՝ նախատեսված բոլոր աշխատակիցների համար. «հնարավոր է տարեվերջին մարզպետարանի բոլոր աշխատակիցներին տրամադրվեն պարգեւատրումներ»,- նշված է պատասխանում, սակայն չափի մասին մարզպետարանը նախընտրել է լռել։
Ի դեպ, մարզպետարանից չեն պատասխանել նաեւ հարցին, թե մարզպետը, նրա տեղակալները եւ գլխավոր քարտուղարը տարվա ընթացքում քանի անգամ են պարգեւատրվել եւ որքան է կազմել նրանց պարգեւավճարը։ Ավելին՝ հրաժարվել են հայտնել նաեւ, թե Ամանորի կապակցությամբ հավաքույթ կազմակերպելու են, թե ոչ, եթե այո, ապա որտեղ եւ ինչպես է ընտրվել ռեստորանը, որքան գումար է նախատեսվել։
Մարզպետարանից ուղղակի պատասխանել են, թե 2019 թվականի պետական բյուջեով ամանորյա հավաքույթի համար գումար չի նախատեսվել, որպիսի հարց ընդհանրապես չէր էլ ուղղվել, քանի որ դա ի սկզբանե գիտեինք, որ պետական բյուջեն ռեստորանում հավաքույթների համար գումար չի նախատեսում։ Ուստի հարցրել էինք, թե արդյոք ծրագրում են նման հավաքույթ կազմակերպել, ինչը պարզապես նախընտրել են շրջանցել։Ընդգծենք՝ մարզպետարանից չեն հայտնել, թե նման հավաքույթ նախատեսված չէ։
Թե որքան պարգեւավճար են տրվել մյուս մարզպետարաններում՝ առաջիկայում։
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»