- 2024-12-24 14:58:00Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Պարգևավճարները օրինական ներկայացվող կոռուպցիայի դասական օրինակ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց բանասեր, ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանը
«Որովհետև պետբյուջեն ոչ մեկի հոր քսակը չէ, որ մի որոշումով գումար հանեն»,-պարզաբանեց նա։
Սերժ Սրապիոնյանը մեկ տարի աշխատել է իբրև Սփյուռքի նախարարի տեղակալ․ այն ժամանակ պարգևավճար տալու համար մեկ ամիս առաջ նախարարը դիմում էր ներկայացնում վարչապետին, վարչապետը դա քննարկում էր, հետո նոր որոշում՝ պարգևավճար տա՞, թե՞ չտա։
«Հիմա գրչի մի հարվածով գերատեսչության ղեկավարը գրում է և իր ուզած մարդկանց տալիս է միլիոններից ավելի պարգևավճար։ Ես իրավունք ունե՞մ մտածելու, որ սա կոռուպցիա է և այստեղ արդեն գործում է նախկիններին վերագրված ատկատի՝ վերադարձի օրենքները»,-ասաց նա։
Սրապիոնյանը միայնակ է աշխատել իբրև Սփյուռքի փոխնախարար, այնինչ օրենքը 3 փոխանախարար էր նախատեսում․ «Վարորդ չեմ ունեցել, մենք ստացել ենք 100 լիտր բենզին՝ մեկ ամսվա համար, այսօր 250-ից 300 լիտր բենզին են ստանում»։
Առաջին տարին պարգևավճար ընդհանրապես չի ստացել, որովհետև ամբողջ տարին չէր լրացել․ «Ընդ որում, տարվա մեջ 1 պարգևավճար էր տրվում, այն էլ՝ աշխատավարձի ոչ 100 տոկոսի չափով՝ հիմնականում 80 տոկոսի չափով»։
Տարբեր թափուր պաշտոններին տրված աշխատանքային ֆոնդից, գործուղումներից երբ խնայվել է շուրջ 15 միլիոն դրամ գումար, Սրապիոնյանը առաջարկել է նախարարին Նոր տարվա շրջանում մի քիչ ավելի շատ պարգևավճարներ տալ, որ մարդիկ Նոր տարի անեն, նախարարը պատասխանել է՝ իսկ ի՞նչ են արել՝ սարե՞ր են շուռ տվել, իրենց աշխատանքն են կատարել, սա պետական փող է և պետական փողին կպչելու իրավունք չունենք։ Եվ ամբողջ 15 միլիոն դրամը հետ է ուղարկել պետական բյուջե։
«Նախկիների և այսօրվանների տարբերությունը դա է․ սրանք շատ բարեհաջող կերպով պետբյուջեից հանում են, իսկ նախկին պաշտոնյաների մի զգալի մասը հետ էին ուղարկում պետբյուջե և սա դաս պիտի լիներ սրանց համար»,-ասաց նա։
Գերատեսչություններից՝ միայն Սննդի անվտանգության կոմիտեն մեկ տարվա ընթացքում շուրջ 1 միլիոն դոլարի պարգևավճար է տվել աշխատակիցներին, Արարատ Միզոյանը միայն փետրվար ամսում՝ 2 շաբաթ աշխատելու դիմաց մեծ պարգևատրումներ է տվել իր աշխատակազմին ու պատգամավորներին․ Սերժ Սրապիոնյանը, երբ այդ ամենը գումարում է, պարզում է, որ անգամ մեկ բնակարանը 100 հազար դոլարով հաշվելու պարագայում կարիքավոր 10 ընտանիք կբնակարանավորվեր։
«Իսկ եթե այս ամբողջ պարգևավճարները իրար գումարես, այն պոպուլիստական հայտարարությունները, թե սերտիֆիկատ ենք, տալիս աղետի գոտում բնակարան ենք տալիս․․․ սա ասում էին նաև նախկինները, փայտիկի մեկ հարվածով՝ իրենց գրպանները եթե չլցվեր, այդ բնակարանների խնդիրը կլուծվեր, կվերջանար։ Այդքան վիթխարի գումար են մսխում պետբյուջեից իրենց գրպանները հարստացնելու նպատակով և սա համարում են մարդասիրություն։ Մինչդեռ սա, ըստ էության, արհամարհանք է սեփական ժողովրդի նկատմամբ և արտոնյալների դասի ձևավորման յուրօրինակ գործընթաց»,-բնորոշեց նա։
Սերժ Սրապիոնյանը նաև չի մոռացել՝ երբ այսօրվա վարչապետը լրագրող էր և Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ 40 միլիոնով ինքնաթիռ գնվեց, այդ ինքնաթիռի դեմ այնպիսի հոդվածներ գրեց, որ քիչ մնաց մարդուն հայտարարեին Մուսոլինի․ «Հիմա իրենք դրա տասնապատիկ անգամ ավելին են տալիս, մի բան էլ ավելի։ Այդ ինչպե՞ս է լինում՝ նույն հանցագործ գործունեությունը 5 տարի առաջ անբնական է, 5 տարի հետո՝ բնակա՞ն է»։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները
Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur
Ալե՛ն, արա՛, դու տղա չե՞ս, բա սաղ երկիրը հանձնել եք ու հլը վիրավորվու՞մ եք․ Դավիթ Մկրտչյան
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
«Քեզ բացի ջանից». Մարտին Մկրտչյանի նոր երգը
Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան
Դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար