- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Օսկան Քոչարյան
Նախկին արտգործնախարար Օսկանյանին այդպես էլ չի հաջողվում իրագործել իր վաղեմի երազանքը և ստեղծել սեփական կուսակցություն: Չնայած
հիմա, առավել քան երբևէ, Օսկանյանը մոտ է այդ երազանքի իրականացմանը: Նա, իհարկե, հասկանում է, որ իր ստեղծած կուսակցությունը ոչ մի քաղաքական հաջողություն չի ունենալու, բայց ամենևին դեմ չէ օր ծերության մի քանի կոպեկ ավելի փող աշխատելուն, որովհետև հետո նման հարմար առիթ էլ չի լինի:
Հիշեցնենք, որ Օսկանյանի կուսակցություն ստեղծելը կապվում էր Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, սակայն վերջինս, ինչպես հայտնի է, չի սիրում փող ծախսել, և Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ի հայտ եկավ Արա Աբրահամյանը: Վերջինս նույնպես չի շտապում քաղաքական դաշտում ներդրումներ կատարել, և ահա Օսկանյանը որոշել է կուսակցաշինությամբ զբաղվել ամերիկացիների հաշվին: Նա հանդիպում է ինչ-որ քաղաքական ուժերի հետ և իր զրուցակիցներին համոզում, որ արևմտյան դաշտն ազատ է, որ այն արևմտյան ուժերը, որոնք հանդես են գալիս Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների սերտացման օգտին, բավականաչափ արմատական չեն և այդ պատճառով չեն օգտվում ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների ամբողջական աջակցությունից: Բավական է, որ ստեղծվի մի այնպիսի կուսակցություն, որը հանդես կգա Հայաստանը ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս բերելու, ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու արմատական գաղափարներով, և դառնա ռուսամետ ուժերի համար այլընտրանք, ԱՄՆ-ի ու Արևմուտքի աջակցությունը երաշխավորված է:
Օսկանյանը հասկանում է, որ այդ գաղափարներով հանրային աջակցություն ձեռք չես բերի, բայց հաստատ կարող ես փող աշխատել: Խնդիրը միայն այն է, որ նա հասկանում է, որ ինքնուրույն ոչինչ անել չի կարող: Մի անգամ նա ստեղծեց «Սիվիլիթաս» անունով մի հիմնադրամ, որն իբր թե պետք է զբաղվեր Հայաստանում ժողովրդավարության զարգացմամբ ու նույնիսկ սահմանամերձ բնակավայրերն ուժեղացնելով, բայց հետո իրավապահ մարմինները պարզեցին, որ ստացված միջոցներով Օսկանյանը Երևանի կենտրոնն է ուժեղացրել իր սիրելի Սալբի Ղազարյանի ընկերակցությամբ` հաճախելով Երևանի ամենաթանկ ռեստորանները: Օսկանյանը երբեք չի եղել ինքնուրույն քաղաքական ֆիգուր և միշտ հանդես է եկել վարձու աշխատողի դերում: Սկզբում նա փոխարտգործնախարար էր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունում, իսկ 1998թ. իշխանափոխությունից հետո անմիջապես ծախեց իր բարերարին ու անցավ Քոչարյանի թիմ` 10 տարի զբաղեցնելով արտգործնախարարի պաշտոնը: Այդ տարիներին Օսկանյանը զբաղված էր ռեժիմի համար արտաքին քաղաքական աջակցություն ապահովելով: Օսկանյանի կենսագրության ամենախայտառակ էջը մարտի 1-ի իրադարձություններն էին, երբ մարդու իրավունքների և ժողովրդավարության այս պաշտպանը փորձում էր արևմտյան երկրներին ու նրանց հայաստանյան ներկայացուցիչներին բացատրել, որ տեղի ունեցածն առանձնապես մեծ բան չէ՝ մի 10 մարդ զոհվել է, մի երկու հարյուրը՝ վիրավորվել, մի 300 մարդ էլ գտնվում է բանտերում:
Օսկանյանը դեմ չէր լինի պաշտոն ունենալ Սարգսյանի իշխանության օրոք, սակայն Սարգսյանը ֆիզիկապես զզվում է նրանից և նրա հետ անձնական շփման խնդիր ունի: Դրա համար Օսկանյանը մտավ Ծառուկյանի ստեղծած կուսացություն և ապրում էր իր համար անհոգ ու ծախսում Ծառուկյանի փողերը՝ հավատացնլով, թե իր ներկայությամբ մեծ կշիռ է տալիս կուսակցությանը: Բայց անցյալ տարի այս օրերին Ծառուկյանը թողեց կուսակցությունը և Օսկանյանի ճակատագիրը հանձնեց բախտի քմահաճույքին:
Օսկանյանը հասկանում է, որ յուրաքանչյուր ընտրություն փող աշխատելու լավ առիթ է, իսկ ինքը դեմ չէ օգտվել նման առիթից: Եվ որպեսզի հնարավոր լինի փող աշխատել, պետք է ինչ-որ քաղաքական նախագիծ ներկայացնել: Այնպես որ, առաջիկայում պետք է սպասել Օսկանյանի նոր հայտնությանը նորարևմտյան և հակառուսական կարգախոսներով: Պարզ է, որ նա ոչ մի քաղաքական հաջողություն չի ունենա, բայց որ փող կաշխատի՝ հաստատ է: 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո Օսկանյանը որևէ մեկին այլևս հետաքրքիր չի լինի, և նա ուղղակի պետք է հավաքի Հայաստանում աշխատած փողերն ու իր կյանքի մնացած տարիներն անցկացնի սիրելի ԱՄՆ-ում, որտեղ թոշակի գնացածների նկատմամբ ավելի մեծ հոգածություն կա, քան Հայաստանում, մանավանդ որ Օսկանյանը կարող է հանդես գալ որպես ռուսական կայսրապաշտության զոհ և ավելի մեծ թոշակ ակնկալել դրա դիմաց:
Մեր կողմից պետք է ցավակցենք ԱՄՆ-ին և նրա արևմտյան դաշնակիցներին, որ ամբողջ Հայաստանում չեն կարողանում գտնել ավելի նորմալ մարդու՝ իրենց գաղափարներն առաջ մղելու համար: Որովհետև, եթե այդ գաղափարները տարածողն Օսկանյանն է, ապա նա հայ հանրության շրջանում զզվանքից ու նողկանքից բացի ուրիշ այլ զգացողություններ չի առաջացնում, ինչը փոխանցվում է նաև նրա տարածած գաղափարների վրա:
Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա նա, բնականաբար, ստվերում կմնա և ամեն կերպ կթաքցնի իր որևէ ասոցիացումն Օսկանյանի հետ. եթե Քոչարյանը ստվերից էր ղեկավարում ԲՀԿ գործունեությունը, ապա ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ նա բացեիբաց վերահսկի արևմտամետ մի կուսակցություն: Քոչարյանն ուղղակի հաճույք կստանա Օսկանյանի գործունեությունից, սրտի խորքում կուրախանա Սերժ Սարգսյանի համար առաջացած պրոբլեմներից և կմտածի, թե ինքն անձամբ ինչ կկարողանա անել բաղձալի ռևանշի համար:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


