- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Փաշինյանական հեղափոխության ջատագովներից մեկը` ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, նեղված քննադատում է Փաշինյանին, որ վերջինս ուրանալով Դավիթ Սանասարյանին` համաձայնվել է նրան դատել` հիմնվելով «սերժամետ» գլխավոր դատախազի և նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ցուցմունքների հիման վրա:
Այն, որ նախկին նիկոլապաշտները այսօր դժգոհ են իրենց նախկին կուռքից հասկանալի է: Կենցաղային վատ պայմանները միշտ էլ ազդում են մարդկանց, այդ թվում նաև «հեղափոխականների» գիտակցության վրա:
Սակայն սույն «հեղափոխականի» քննադատության հիմնավորումները կարևոր են այն իմաստով, որ ցցուն են դարձնում սրանց ամբողջ իրական պատկերացումներն ու արժեհամակարգը:Եվ այսպես` նախկին նիկոլականը մեղադրում է Փաշինյանին հակահեղափոխական քայլերի մեջ:
«Այս ուրացումից հետո, ինչպես եք քնում, իրար երեսի նայում և արդյոք այս ամենին հանգիստ վերաբերվելուց, ձեր ընկերոջն ուրանալուց հետո, դուք չեք ուրանա նաև հեղափոխությունը և դրա արժեքները: Վայելեք կյանքը, առողջ եղեք, քանի դեռ ձեր իսկ նետված բումերանգը հետ չի վերադարձել: Ասեմ՝ ձեզ այն արդեն վերադառնում », - սպառնում է Փաշինյանին սույն «հեղափոխականը»:
Պարզվում է, որ Գալստյանը հեղափոխական արժեքների տակ հասկանում է հետևյալ սկզբունքը, որ «...անցած ճանապարհի, կիսած աղ ու հացի, համատեղ պայքարի ուրացումը դա նետված բումերանգ է, որը հետ է վերադառնում...»:
Ստացվում է, որ աղ ու հաց կիսած լինելուց հետո, «հեղափոխական» Փաշինյանն իրավունք չուներ դատել իր «հեղափոխական» ընկեր Սանասարյանին, քանզի նա՝ Սանասարյանը` լինելով հեղափոխական չէր կարող թաթախված լինել կոռուպցիայի մեջ:
Իսկ, քանի որ Սանասարյանը «հեղափոխական էր», ուրեմն ուներ ի վերուստ ինդուլգենցիա, որ չէր կարող նաև կոռուպցիայի մեջ թաթախված լինել: Այսինքն, ըստ Գալստյանի, «հեղափոխականը» արդեն` որպես կարգավիճակ իրեն դարձնում է անձեռնամխելի: Հակառակ դեպքում այդ կասկածը պիտի տարածվի նաև Փաշինյանի վրա:
Երբևիցե այս չափ անկեղծ և ցինիկորեն «հեղափոխական» Գալստյանը չէր ներկայացրել փաշինյանական հեղափոխության իրական բովանդակությունը:
Սա ոչ միայն հանցավոր գիտակցություն է, այլև բնական վիրուսներից էլ ավելի վտանգավոր է հանրության համար: Սա մտածողություն է, որը գործել է միջնադարում և ամենահետամնաց տոտալիտար հասարակություններում:
Ուշադրություն դարձնենք նրա մտքի շարադրանքներին:
«...Ես հավատում եմ, որ նա /Սանասարյանը/ անմեղ է, որովհետև ընտիր գիտեմ, որ նրան մեղադրանք առաջադրող և այդ մեղադրանքը պաշտպանող մարդիկ, ատում են հայ ժողովրդին և հեղափոխությունը...»::
Փաստորեն, ըստ Գալստյանի ինքը գործին ծանոթ չէ, Սանասարյանին էլ չի ճանաչում, սակայն, քանի որ գիտի, որ գլխավոր դատախազն ու նախկին ԱԱԾ պետը «հակահեղափոխականներ են», ուրեմն Սանասարյանը չի կարող մեղավոր լինել: Հենց այս նույն թեզով էին, 37-38 թվականներին, մարդկանց մեղադրում կամ արդարացնում դատավճռից:
Սա մոտավորապես նման էր խորհրդային ամենավատ տարիների քարոզին: «Ես չեմ կարդացել Պաստեռնակին, սակայն քանի որ գիտեմ, թե ով է իրեն մեղադրանք առաջադրում, ուրեմն նա հակասովետական, հակապետական, հակազագային կերպար է...»: Համեմատեք ներկայիս փաշինյանական հեղափոխականի և նախկին ԽՍՀՄ-ի տոտալիտար քարոզիչների հիմնավորումներն ու հռետորաբանությունը և կտեսնենք, որ նրանց միջև գրեթե ոչ մի տարբերություն չկա:
Նրանց տարբերությունն իրենց տոտալիտար, անմարդկային էության արտաքին քաղաքական, գաղափարական փաթեթավորման մեջ է և ոչ ավել:
Պետք է նշել, որ այս հետամնաց, տոտալիտար մտածողությունը լուրջ հետ է մղելու Հայաստանին: Այլ երկրները նման «հեղափոխականներին» «երկաթե ավելով» էին մաքրում, որպեսզի նրանց «հոտն» նույնիսկ չվարակի հասարակության օրգանիզմի առողջ զարգացմանը: Ինչպես որ բժիշկները պայքարում են վիրուսների դեմ պատվաստումներով:
Հենց այդ պատճառով էլ այսօր հեղափոխության մասին քաղաքակիրթ երկրներում գերադասում են չհիշել: Քանզի լավ գիտեն, որ հեղափոխությունը միշտ «փրփուռն է» առաջ բերում` հետևում թողնելով բոլոր այն երազանքները, որոնց իրականացմանը սպասում եին շարքային քաղաքացիները:
Սա է իրականությունը:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


