- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին պատերազմից հետո, երբ մեր հասարակությունը մեծ առումով ուշքի էլ չի եկել, տարբեր անհատներ և կազմակերպություններ ջանում են ամեն ինչ անել երկիրը ոտքի հանելու համար։ Հենց այս նպատակին է միտված Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնությունը։ Նախաձեռնող խմբի անդամ Ատոմ Մխիթարյանի խոսքով, նախաձեռնության գաղափարի սկիզբն, ըստ էության, դրվեց նոյեմբերի 9-ին՝ իր խոսքերով՝ այն ահարկու օրը, երբ ողջ հայ ժողովուրդը սպասում էր հաղթանակի, և հանկարծ այնպես ստացվեց, որ ստորագրությամբ ընդունեցինք պարտություն։ «Դա շատ մեծ հոգեբանական ազդեցություն ունեցավ և՛ հայրենիքում, և՛ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վրա, որոնք երկար ժամանակ չէին կարողանում շոկից դուրս գալ։
Մտահոգ մարդիկ փորձում էին ինչ-որ քայլեր մշակել այդ իրավիճակից դուրս գալու համար, մտածեցինք, որ արժե որևէ նախաձեռնություն սկսել գոնե հույս արթնացնելու համար։ Հասկացանք՝ մեզ նման մտածող շատ մարդիկ կան։ Մեկ-երկու անգամ հավաքներ կազմակերպեցինք Երևանում, որոնց հեռավար ձևով միացան նաև մարդիկ Մերձավոր Արևելքից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Գաղափարն այն էր, որ հայրենիքի և Սփյուռքի հարաբերությունների զարգացումը պետք է դինամիկ շարունակվի՝ անկախ նրանից, թե Հայաստանում ով է իշխանությունը։ Դա կենսական նշանակություն ունի։
Մեր առաջին հանդիպման ժամանակ խոսվեց այն մասին, որ հարավկովկասյան երեք երկրներից ամեն մեկն ունի իր առավելությունը, օրինակ՝ Ադրբեջանն ունի նավթային ռեսուրսներ, Վրաստանը՝ ծով, որը հնարավորություններ է տալիս տնտեսությանը դինամիկ կերպով զարգանալ, իսկ Հայաստանի համար ամենակարևոր ռեսուրսը Սփյուռքն է, և եթե այսպիսի քաղաքական վայրիվերումները բերեն նրան, որ հայրենիքի և Սփյուռքի միջև գործակցությունն էլ կանգ առնի, դա աղետալի հետևանքներ կունենա ամբողջ հայ ժողովրդի համար, որովհետև Սփյուռքն ապրում է և կենսական է, եթե կա ուժեղ Հայաստանը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։ Նշում է՝ այս մտահոգություններից ելնելով՝ մի քանի անգամ քննարկումներ և հանդիպումներ են կազմակերպվել, իսկ դեկտեմբերի 21-ի հանդիպման ժամանակ հանդես են եկել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնություն ստեղծելու հայտարարությամբ։ Մեր զրուցակիցը տեղեկացնում է՝ նախաձեռնությունն իր առջև մի քանի նպատակ է դրել։
«Նպատակներից մեկն է նպաստել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ զարգացմանը և Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում դրա պատշաճ ներկայացմանը։ Ընդ որում, հարաբերություններ ասելով՝ նկատի ունենք տարբեր շերտերի հարաբերությունները՝ կրթական, մշակութային, հասարակական, քաղաքական, տնտեսական և այլն։ Մտածեցինք, որ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում բնակվողների մտավոր պոտենցիալը պետք է նպաստի հայրենիքի զարգացմանը, և այդ առումով նպատակներից է նաև վեր հանել Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում առկա խնդիրները և հանդես գալ դրանց լուծման գործնական առաջարկներով, ծրագրերով և մեխանիզմներով։ Առաջիկա կառավարության սեղանին ենք դնելու կոնկրետ ծրագրեր, թե ինչպես պետք է Հայաստանը կառուցի իր քաղաքականությունը և ինչպես պետք է նպաստի հայրենիքի և Սփյուռքի հարաբերությունների դինամիկ զարգացմանը»,-նշում է նախաձեռնող խմբի անդամը։ Ընդգծում է՝ նախաձեռնությանը կարող են միանալ բոլորը։
«Մինչ օրս շուրջ 100 մտավորական՝ և՛ հայրենիքից, և՛ Սփյուռքից արդեն միացել են նախաձեռնությանը՝ ամեն մեկն իր հերթին ներկայացնելով իր գաղափարները։ Նախաձեռնող խումբն այժմ պետք է համակարգի բոլոր առաջարկությունները, և դրանց հիման վրա կմշակվեն ծրագրերը։ Նախաձեռնությանը միացածների մոտավորապես կեսը հայրենիքից են՝ Հայաստանի, Արցախի Հանրապետությունների բնակիչներն են, ինչպես նաև Ջավախքից: Դա նկատի ունենք հայրենիք ասելով, և հենց այդ պատճառով նախաձեռնության անունը դրել ենք ոչ թե Հայաստան-Սփյուռք, այլ Հայրենիք-Սփյուռք, մյուս մասը՝ Սփյուռքից են։ Առաջիկա մեր անելիքն է՝ հասարակականքաղաքական օրակարգում պահել այդ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև հանդես գալ որոշակի ծրագրերի հետ կապված նախաձեռնություններով։ Մասնավորապես՝ հավանաբար մեկ ամսից կկազմակերպենք Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գաղափարների համաժողով։
Սա բաց նախաձեռնություն է, և ցանկացած մեկը՝ լինի «նախկին», թե «ներկա», իշխանական, կուսակցական, Սփյուռքից և այլն, կարող է հանդես գալ իր գաղափարներով և աջակցել նախաձեռնությանը կոնկրետ քայլերով։ Գաղափարների համաժողովից հետո ևս մեկ անգամ կհամակարգենք ամբողջը և հետո հանդես կգանք կոնկրետ ծրագրերով»,-ասում է մեր զրուցակիցը։ Տեսակետ կա, որ շատերի մոտ Սփյուռքն ասոցացվում է ֆինանսական աջակցության հետ։ Մինչդեռ ոչ մեկ անգամ է ասվել, որ Հայաստանում պետք է կիրառել Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների գիտելիքները, աշխատանքային փորձը պետական կառավարման և գործունեության տարբեր ոլորտներում։ «Այո՛, կա այդ կարծիքը, որ երբ Սփյուռք ենք ասում, նկատի ունենք, որ այն կոչված է հայրենիքին օգնելու, ընդ որում՝ միայն տնտեսական առումով։ Բայց սա երկկողմանի պրոցես է։
Եթե հայրենիքը չօգնի Սփյուռքին կազմակերպվելու, զարգանալու, Սփյուռքն էլ չի կարողանա տնտեսապես օգնել հայրենիքին։ ՀՀ պետական քաղաքականությունը պտեք է նպաստի Սփյուռքի կենսունակության բարձրացմանը, Սփյուռքն էլ կնպաստի Հայաստանի զարգացմանը և առաջընթացին»,-հավելում է Մխիթարյանը։ Զրույցի վերջում էլ տեղեկացնում է՝ առաջիկայում հանդես կգան նաև ազգային տուրքի գաղափարին առնչվող նախաձեռնությամբ։ «Այն բանից հետո, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանց հոգաբարձուների խորհրդի որոշման հավաքված գումարի զգալի մասը պետբյուջե փոխանցեց, Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերի մոտ հիմնադրամն ամբողջությամբ կորցրեց իր հավատը և վստահությունը։ Նպաստելու ենք այդ վստահության վերականգնմանը, բայց մտածում ենք մեր նոր սերնդի մոտ ներարկել ազգային տուրքի գաղափարը, որպեսզի մեր ազգային իղձերի իրականացման համար ունենանք նաև համապատասխան ֆինանսական միջոցներ»,եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..