USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թալինում թեժ է լինելու. նախկին քաղաքապետը տեղյակ չէ կնոջ առաջադրվելու մտադրության մասին...
2016-02-16 13:03:00
Տպել Տպել

Ապրիլի 17-ին Թալինում նախատեսված համայնքի ղեկավարի ընտրությունները կարող են թեժ ընթացք ունենալ: Քաղաքում տարածված տեղեկությունների համաձայն՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի դեմ առաջադրվելու մտադրություն ունի նախկին քաղաքապետի կինը՝ մասնագիտությամբ բժշկուհի, Թալինի ավագանու անդամ Թամարա Գեւորգյանը: Առաջադրումները սկսվելու են մարտի 13-ից:

«Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ Մնացական Մնացականյանն ու Սարգիս Արամյանը հակասություններ ունեն դեռ 2012-ից: 2012 թվականի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ Մնացականյանը Արամյանին չէր սատարում, այլ սատարում էր Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վորոշ Խաչատրյանին: Ընտրությունների արդյունքներով Վորոշ Խաչատրյանը զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ քաղաքապետ ընտրվեց Սարգիս Արամյանը: Եվ հիմա, փաստորեն կրկին Մնացականյան-Արամյան հակասությունը դրսեւորվելու հավանականություն ունի, եթե Մնացականյանը որոշի Թալինի քաղաքապետի իր թեկնածուն ունենալ: Անձամբ առաջադրվելու ցանկություն «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մնացականյանը կարծես թե չունի, որովհետեւ ուզում է ԱԺ-ում մնալ:

Երեկ մեզ հետ զրույցում նա պնդում էր, որ ոչ իր առաջադրման, ոչ էլ կնոջ առաջադրման մասով որոշում կայացված չէ: Երբ պնդեցինք, որ Թալինում խոսում են, որ իր կինն է առաջադրվելու՝ Մնացականյանը նկատեց.

- էդ որտեղի՞ց եք լսել էդ անլուրջ լսելիքը: Հեքիաթային բաներ են:

- Թալինում տարածված տեղեկություններ են:

- Դեռ ինձ բան չի ասել մինչեւ հիմա: Կարող է հետո ասի՝ չգիտեմ:

- Այսինքն կարող է Ձեր կինն ուզում է առաջադրվել, բայց Ձեզ չի՞ ասել դեռ:

- Հնարավոր է: Ամեն ինչ կարող է լինել:

- Իսկ ավելի լո՞ւրջ:

- Ես չեմ զբաղվում այդ հարցով: Ցանկություն էլ չունեմ:

- Պարոն Մնացականյան, հիմա չկա՞ նման բան, թ՞ե կա դուք տեղյակ չեք:

- Քանի անգամ ասեմ՝ չկա նման բան: Հիմա կարող ա կա՝ ես տեղյակ չեմ, բայց ես հնարավոր չեմ համարում, որ տեղյակ չլինեի:

Իրականում, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Մնացականյանի ընտանիքը դեռ շոշափում է տրամադրությունները, ուզում հասկանալ, թե էլ ովքեր են առաջադրվելու: Որովհետեւ տեղեկություններ կան, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում թեկնածու կարող է ունենալ նաեւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք կոնկրետ Թալինում թեկնածու ունենալու են թե ոչ, բայց որ որոշել են ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ դա միանշանակ է:

Նշենք, որ դեռ չի կողմնորոշվել նույնիսկ գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը: Վերջինս սպասում է իր մասով ՀՀԿ-ի որոշմանը: Իսկ ՀՀԿ-ն դեռ խառն է ՀՅԴ-ի հետ համագործակցության հարցերով եւ այդ թեման քննարկելու ժամանակ դեռ չի եղել:

Արամյանը մեզ հետ զրույցում իր առաջադրվելու հնարավորության մասին հարցին ի պատասխան պնդեց, թե աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով ժամանակ չի ունեցել որոշում կայացնելու: «Որ որոշում ունենամ՝ կհայտարարեմ: Եկեք հիմա չպատասխանեմ այդ հարցին»,- նկատեց նա: Հարցին, իսկ ուրիշ թեկնածուների մասին լսե՞լ է՝ Արամյանը պատասխանեց, որ ժամանակ չի ունեցել հետաքրքրվելու: Ըստ քաղաքապետի՝ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել իր թեկնածությունն առաջադրելու հարցը:

Նկատենք, որ եթե ընտրությունը դրված լինի Մնացականյանի կնոջ ու Արամյանի միջեւ՝ Թալինում հակված են ընտրել Արամյանին: Վերջինս որպես քաղաքապետ կատարյալ չէ, սակայն համարվում է «ոչ մաֆիոզ» դեմք:

Հ.Գ. Ապրիլի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում Հայաստանի 33 համայնքներում: Բացի Թալինից՝ ղեկավար են ընտրելու եւս 2 խոշոր քաղաքաներում՝ Հրազդանում եւ Սպիտակում: Սպիտակում իրավիճակը դեռեւս շատ ավելի անորոշ է, քան Թալինում: Հրազդանի հետ կապված արդեն մամուլում շրջանառվում են որոշ թեկնածուների անուններ: Մասնավորապես խոսքը գնում է ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի եւ ազատամարտիկ Սասուն Միքայելյանի առաջադրման մասին: Միսակյանը հաստատել է տեղեկությունը, Միքայելյանը՝ դեռ ոչ:

Իր առաջադրվելու մտադրության ամսին արդեն հայտարարել է նաեւ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Միեւնույն ժամանակ խոսվում է, որ Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը այդ ընտրություններում հնարավոր է ունենա իր թեկնածուն. խոսքը գնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ներսիսյանի մասին, որը Հրազդանի հացի գործարանի տնօրեն Ռոբերտ Ներսիսյանի որդին է:

 
Այս նյութը դիտել են - 1398 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook