- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակ».Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մտադիր է փակել Նորքի տուն-ինտերնատը՝ այն միացնելով թիվ 1 տուն-ինտերնատին։ Բնականաբար, աշխատողներին կտեղափոխեն միավորված հիմնարկ, եւ կկարողանա տնօրեն նշանակել իր համար ցանկալի անձի։ Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ վերջնարդյունքում կվաճառեն Նորքի տուն-ինտերնատի շենքը, որի համար լավ գին կտան։ Թեմայի առնչությամբ մենք զրուցեցինք թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանի հետ, ով ասաց, որ նման բան ինքն էլ է լսել, սակայն նախարարությունից հանձնարարական չի ստացել։
Ճիշտն ասած՝ լսել ենք, բայց գործընթացներից տեղյակ չենք, նախարարությունից նման հանձնարարական չի եկել, նման գործընթացի մասին տեղյակ չենք։ Ես պատրաստվում եմ վաղը գնալ նախարարություն, երբ հանդիպեմ, կզրուցեմ այդ մասին»,- ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ շենքի վաճառքի մասին մամուլից է տեղեկացել։
Զուրաբյանի խոսքով՝ թիվ 1 տուն-ինտերնատը, որն ինքը ղեկավարում է, հնարավորություն չունի ընդունել Նորքի տուն-ինտերնատի բոլոր ծերերին, թիվ 1-ը նախատեսված է առավելագույնը 250 մարդու համար։ «Եթե նման գործընթաց կա, ուրեմն պետք է ձեւաչափը հասկանալ, թե չէ՝ որ այդքան ժողովուրդը տեղավորվի թիվ 1-ում, բացառվում է, այդքան մարդ չի կարող տեղավորվել այստեղ, մոտ 200 հոգի թիվ 1-ում է, մոտ 200 հոգի՝ Նորքում։ Թիվ 1-ը նախատեսված է ամենաշատը 250 խնամյալի համար, ոչ ավել, հնարավոր չէ, էլի, այդքան մարդ տեղավորել մեր մասնաշենքում»,- ասաց Զուրաբյանը։
Մենք նաեւ գրավոր հարցում էինք ուղարկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին, հարցրել էինք՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ պատրաստվում եք փակել «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, շենքը վաճառել, իսկ տարեցներին ուղարկել 4-րդ գյուղի ծերանոց՝ թիվ 1 տուն-ինտերնատ։
Նախարարությունից հերքել են միայն շենքի վաճառքի վերաբերյալ լուրերը, իսկ Նորքի տուն-ինտերնատի փակման լուրերի վերաբերյալ նախարարի խոսնակը տվել է հետեւյալ անբովանդակ եւ ոչինչ չասող պատասխանը․ ««Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեցները շարունակում են ապրել եւ խնամք ստանալ «Նորքի տուն-ինտերնատում»»։
Ինչո՞ւ ենք մենք դեմ գրավոր հարցումներով աշխատելուն՝ հենց սրա համար, որ անհեթեթ ու մեր հարցի հետ երբեմն կապ չունեցող պատասխաններ չստանանք։ Նման պատասխաններով, իրականում, նախարարություններն ավելի շուտ թաքցնում են իրականությունը, կիսատ-պռատ ինչ-որ բան են գրում, որից տեղեկատվություն չենք ստանում, ինչպես այս դեպքում են արել։ Այս պահին, այո, Նորքի ինտերնատը դեռ գործում է, եւ ծերերի խնամքը քիչ թե շատ ապահովվում է, բայց մեր հարցը դրան չէր վերաբերում, այլ՝ հեռանկարին, թե նախարարությունն ունի՞ արդյոք այս երկու հաստատությունները միավորելու ծրագիր, եթե՝ այո, ապա՝ ո՞ւմ գլխում է ծագել այդ արատավոր գաղափարը, եւ ինչպե՞ս են իրականացնելու, եթե՝ ոչ, ինչո՞ւ հստակ չեն հերքում, որպեսզի այս թեման փակվի։ Մենք ակնկալում ենք, որ նախարարությունը հստակ ու ոչ երկիմաստ պատասխան կտա մեր հարցադրումներին։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


