USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իշխանությունը տարբեր խորամանկություններ է մտածել՝ վերընտրվելու համար. «Հրապարակ»
2021-06-15 09:10:00
Տպել Տպել

 «Հրապարակ».Մարզերից լուրեր ենք ստանում, որ իշխանությունը տարբեր խորամանկություններ է մտածել՝ վերընտրվելու համար: Մարզերից մեկից տեղեկություն ստացանք, որ վարչական ռեսուրսին հստակ հրահանգ է իջեցվել, որպեսզի Փաշինյանի կողմնակիցները հունիսի 20-ին քվեարկության գնան մինչև կեսօր՝ մինչեւ ժամը 12-ը: Դրանից հետո նիկոլականները, ըստ նույն աղբյուրի, սադրանքներ են կազմակերպելու՝ մեծ դեբոշ, որի ընթացքում այնպիսի իրադարձություններ են լինելու, որ մարդիկ կվախենան ու այլեւս դուրս չեն գա տներից:

«Այս տարբերակով, եթե մասնակցությունը ցածր լինի, Փաշինյանի հաղթանակն անվիճելի կլինի եւ կստացվի, որ իր էլեկտորատը քվեարկեց, իսկ մյուսներին՝ չհասցրեց», - ասում է վարչական աղբյուրը:
Տեղեկությունը մեզ փոխանցող աղբյուրը, որը դեմ է նման ստոր մեթոդներին, միաժամանակ հումոր էր անում՝ ասելով, թե՝ պետք չէ շատ անհանգստանալ․ «Այս իշխանությունների ո՞ր ծրագիրն է իրականություն դարձել, որ սա դառնա՝ չեն կարողանա գլուխ բերել, ինչպես չեն կարողացել իրականացնել բոլոր մյուս ծրագրերը՝ երկրի պաշտպանությունից մինչև կոյուղի»:

Այս նյութը դիտել են - 1986 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook