USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Փաշինյանը կատարել է առերեւույթ, առանձնապես ծանր հանցագործություն՝ պետական դավաճանություն, եւ նրա նկատմամբ պետք է գործ հարուցվի Քրեական օրենսգրքի 299-րդ եւ իրավասությունների գերազանցման հոդվածներով.դատախազ «Հրապարակ օրաթերթ»
2021-06-15 23:29:00
Տպել Տպել

«Հրապարակ».«Պատերազմի ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադառնան հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված, Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը եւ Շուշի քաղաքը»:

Նման եզրահանգման է եկել դատախազի ավելի քան երկու տասնամյակի փորձ ունեցող, Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ, այժմ փաստաբանությամբ զբաղվող Հակոբ Մարտիրոսյանը։ Նա պատերազմից հետո արդեն մի քանի ամիս զբաղված է եղել մինչպատերազմական եւ պատերազմական իրադարձություններն ուսումնասիրելով եւ դրանց հիման վրա եզրակացրել է, որ Փաշինյանը կատարել է առերեւույթ, առանձնապես ծանր հանցագործություն՝ պետական դավաճանություն, եւ նրա նկատմամբ պետք է գործ հարուցվի Քրեական օրենսգրքի 299-րդ եւ իրավասությունների գերազանցման հոդվածներով։ Այդ ուսումնասիրությունները՝ որպես հանցագործության մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ուղարկելու առիթը դարձել են Փաշինյանի՝ օրերս հնչեցրած սպառնալիքները՝ քաղաքացիական պատերազմ, վենդետա, ինչպես Մարտիրոսյանն  է ասում՝ արյան վրեժ լուծելու մասին։ Նա՝ որպես փորձառու դատախազ, կարծում է, որ Գլխավոր դատախազությունն իր դիմումին ընթացք կտա, որովհետեւ փաստարկներն ամուր իրավական հենքի վրա են կառուցված։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ում

Այս նյութը դիտել են - 1694 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook