- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հրապարակ». Իշխող «Քաղպայմանագիրն» ապագա խորհրդարանում կունենա 71 մանդատ։ Թվում է, թե անցած երեք տարիներից Նիկոլ Փաշինյանը պետք է դասեր քաղեր՝ խորհրդարան գործուղելով բանիմաց, հասուն պատգամավորների, որոնք որակապես կտարբերվեին նախկին «ուսապարկերից», նոր խոսք, նոր միտք կբերեին հետպատերազմական ավերված երկրում, բայց «Քաղպայմանագիր» կուսակցության ցուցակը կազմելիս Փաշինյանը, ըստ էության, առաջնորդվել է ոչ թե պետության շահերով, այլ՝ սեփական։
Այսպիսով՝ ԱԺ-ում է լինելու «Իմ քայլի» հին կազմի մեծամասնությունը, բացի այդ՝ ավելացել են տարբեր պատգամավորների օգնական-խորհրդականներ, ավագանու անդամներ, նախկինում հազար ճամբար փոխած մարդիկ։ Կարճ ասած՝ մրից ելանք, մրջուրն ընկանք։ Այսինքն՝ իշխող թիմն ավելի շատ ուսապարկերով հանդես կգա, որոնք ամենավառ երազում անգամ չէին կարող տեսնել, որ մի օր պատգամավոր կդառնան։ Իսկ նմանները, որպես կանոն, կուռք են դարձնում իրենց պատգամավոր դարձնողին։
Այժմ դիտարկենք, թե ովքեր են ՔՊ ցուցակի նոր անունները եւ ինչով են աչքի ընկել։ Չմոռանանք նաեւ, որ ցուցակից մոտ երկու-երեք տասնյակ կտեղափոխվեն գործադիր։
Առաջին տասնյակում նորամուծությունը մեկն է՝ «Սիլ» կոնցեռնի նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն։ Հեղափոխության օրերին բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու խոստումներ տված Նիկոլ Փաշինյանը հայտնի օլիգարխին հինգերորդ հորիզոնականում տեղավորեց՝ իր թիմակիցներին գրելով 40-50-60-րդ տեղերում։ Ասում են՝ Սուքիասյանի երազանքը Երեւանի քաղաքապետ դառնալն է եւ իր ոխերիմ թշնամիներին պատժելը։ Լծակներ ստանալով՝ ծրագրում է վենդետաներ ու տնտեսական վերաբաշխում իրականացնել երկրում։ Եթե Երեւանի քաղաքապետի պաշտոնը չստացվի, հնարավոր է փոխվարչապետ դառնա։
Հիշեցնենք, որ 1999 եւ 2003 թթ. Սուքիասյանը եղել է ԱԺ պատգամավոր, ասում են՝ վատ պատգամավոր չի եղել: Բայց ինչպես պատգամավոր աշխատած շրջանում, այնպես էլ դրանից առաջ ու հետո մշտապես ջերմ հարաբերություններ է ունեցել իշխանությունների հետ եւ օգտվել է բոլոր իշխանությունների բարեհաճությունից։ Նրա ծաղկուն շրջանը սկսվել է Վանո Սիրադեղյանի հետ բարեկամական կապի հաստատումից հետո (եղբոր բաջանաղն է), սերտ հարաբերություններ է ունեցել ՀՀՇ-ի հետ, Քոչարյանի իշխանության տարիներին եւս ծաղկել է նրա իմպերիան։ Իր կենսագրության ընթացքում նա մեկ անգամ է ընդվզել՝ 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքը կանգնելով։
Մարտի 1-ից հետո փախուստի մեջ էր, վերադարձավ մեկ տարի անց, նրան ներեցին, բայց հայտնի բջնիի գործարանը խլեցին։ Հետագայում նա հարթեց հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ եւ հաճախ հյուրընկալվում էր նրա մոտ, սակայն վիրավորանքը չէր հաղթահարել, եւ վրեժը լուծելու ժամանակը եկավ 2018 թվականին։ Հեղափոխությունից հետո Սուքիասյանը հանկարծ հասկացավ, որ Սերժ Սարգսյանը «շատ վատ ընկեր է»։ Նրա հին ընկերություններին՝ «Պիցցա դի ռոմա», «Քուին բուրգեր», «Շալե» ռեստորան, «Սիլ պլազա» առեւտրի կենտրոն, «Սիլ ինշուրանս», «Հայէկոնոմբանկ», «Ռոսիա» առեւտրի կենտրոն եւ այլն, Նիկոլ Փաշինյանի ժամանակ ավելացան նաեւ ավիակերոսինի ներմուծումն ու շատ այլ բիզնեսներ։ Նա սկսեց մեծ միլիոնանոց տենդերներ շահել եւ դարձավ իշխանությունների, պետական կառույցների մատակարար։
ՔՊ ցուցակի առաջին տասնյակում են նաեւ Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արփի Դավոյանը, Արսեն Թորոսյանը։
Երկրորդ տասնյակում 3 նոր անուն կա՝ 14-րդ տեղում ՄԱԿ նախագահ, գործարար Գուրգեն Արսենյանն է, ով նույնպես ջերմ հարաբերություններ է ունեցել բոլոր իշխանությունների հետ, բայց Սերժ Սարգսյանից վիրավորվածություն ունի եւ դարձել է նախկինների կատաղի քննադատը։ Մինչդեռ ժամանակին նախկինների ընդդիմության նկատմամբ էր զզվանք տածում․ 2004թ. ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներին բռնի ուժով քշելուց հետո նա հրապարակավ շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը՝ պրոֆեսիոնալիզմի համար: Միավորված աշխատանքային կուսակցության առաջնորդը ժամանակին պատգամավոր է եղել նախ ՄԱԿ-ից, ապա նաեւ՝ ԲՀԿ-ից։ Արսենյանը 51 տոկոս բաժնեմաս ունի «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ում, որը Երեւանի Ազատության հրապարակի շրջակայքում սրճարան է շահագործում։
Արսենյանին հաջորդում է առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը, ով, ամենայն հավանականությամբ, օրենսդիր մարմնում կշարունակի աշխատանքը։ Իրավաբանի կրթությամբ Ավանեսյանը, ոլորտի հետ կապ չունենալով, նախարարի պաշտոնում նշանակվեց նախկին նախարար Արսեն Թորոսյանի շնորհիվ, որի ընկերոջ կինն է։ Ավանեսյանի աշխատանքային կենսագրության մեջ կարդում ենք՝ 2000-2001 թթ․ աշխատել է արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում, 2001-2002 թթ. Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել, 2005-2015 թթ. «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն է եղել, 2015-ից «Արֆարմացիա» դեղատան ադմինիստրատիվ գծով տնօրենն է եղել, ապա՝ գլխավոր տնօրենը (սա նրա մոր՝ ՀԱԿ անդամ Մարգարիտա Վարդանյանի հիմնած կազմակերպությունն է), առողջապահության փոխնախարար է նշանակվել հեղափոխությունից հետո՝ 2018 թ. մայիսի 24-ին։
Հաջորդը Գագիկ Մելքոնյանն է․ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2000-2008 թթ․, պաշտպանության նախարարի՝ թիկունքի գծով տեղակալն էր, զինված ուժերի թիկունքի պետը։ Այսինքն՝ իր հարազատ «Քաղպայմանագրի» տրամաբանությամբ՝ նախկին թալանի, բանակը սովի մատնելու եւ այլ հանցանքների առանցքային մեղավորներից մեկը։
Երրորդ տասնյակում անակնկալներ չկան, գործող պատգամավորներն են եւ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Ցուցակի 31-րդ համարը Վիգեն Խաչատրյանն է, որը քաղաքական դաշտում ընկալվում է իբրեւ դավաճանության ու ճամբարափոխության սիմվոլ։ Ժամանակակիցների հիշողությունից չի ջնջվել 1990 թվականի օգոստոսը․ Գերագույն խորհրդի նիստը, երբ իշխանափոխություն պետք է տեղի ունենար, կոմունիստական վարչակարգին փոխարինելու էր ՀՀՇ-ն, կոմերիտական գործիչ, ապա կոմունիստ դարձած Խաչատրյանը, բարձրանալով ամբիոն, ճառել է ընդդեմ կոմունիստների եւ հօգուտ հեղափոխականների: Իսկ իշխանության եկողներին ասել՝ ես ձերն եմ ոտուգլխով, վերցրեք ինձ եւ օգտագործեք: Ո՞վ կհրաժարվեր նման գործիքից, եւ նրան վերցրել ու օգտագործել են ընդդեմ ՀՅԴ-ի։ Վ․ Խաչատրյանը եղել է Ռամկավար ազատական կուսակցության նախագահը, հետո, որպես ՄԱԿ անդամ՝ Գուրգեն Արսենյանի հետ այցելել է նախագահական՝ Սերժ Սարգսյանին, եւ պաշտպանել նրա Սահմանադրությունը 2015-ին։ Այսօր նա կյանքի 70-րդ տարում նորից պետք է եկել՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է տարեցներով համալրել իր ուսապարկերի թիմը։ Այս տասնյակում են նաեւ մարզպետները, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանը։
Հինգերորդ տասնյակում եւս իմքայլական պատգամավորներ են, բացի Նավակ ճոճող Վիլեն Գաբրիելյանից, որն արդեն մեկ տարի է՝ զբաղեցնում է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնը եւ մինչեւ պատերազմը Ֆեյսբուքում պարծենում էր մեր բանակով, իսկ Դավիթ Տոնոյանը նրա կուռքն էր, բայց պատերազմից հետո որեւէ գրառում չարեց խայտառակ պարտության մասին։ Ցուցակի 51-րդը «Կառավարական ամառանոցներ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀԺ թերթի հաշվապահ Արուսյակ Մանավազյանն է։ 63-րդը նույնպես նոր դեմք է՝ Ալխաս Ղազարյան։ 35-ամյա աղջիկը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում է ծնվել, 2011-2020 թթ․ «Էնի» էլեկտրոնային ինստիտուտում որպես ճարտարագետ է աշխատել, ավարտել է ճարտարագիտականը, 2021-ից Մ․ Գ․ Մանվելյանի անվան ընդհանուր եւ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող է։
Ցուցակի 75-րդը ոչ անհայտ Լիլիթ Մինասյանն է՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տիրուհին, ով մի շրջան ԱԺ աշխատակազմն էր ղեկավարում։ 2018-ի իշխանափոխությունից ամիսներ անց հենց այս տիկինն էր, որ Ֆեյսբուքում արշավ նախաձեռնեց «Հրապարակ»-ի դեմ՝ կոչ անելով բողոքել Ֆեյսբուքին մեր էջի դեմ։ Ցուցակի 78-րդն Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանն է՝ մասնագիտությամբ լրագրող, ավարտել է Մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության ֆակուլտետը։ 2017-2018 թթ․ ՕԵԿ-ին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում խմբագիր-պրոդյուսեր է եղել, 2017-2019թթ․՝ Araratnews.am լրատվական կայքի լրագրող, 18-ից պատգամավորի օգնական է։
80-րդն Արայիկ Հարությունյանի սանիկ Դավիթ Դանիելյանն է, ՊՎԾ պետի օգնականը, իսկ ավելի ճիշտ՝ ԿԳՄՍ նախարար Հարությունյանի օգնականը, նկարիչ։
81-րդը՝ ոմն Մարիամ Պողոսյան․ համացանցային որոնման արդյունքում միակ փաստը, որ հայտնաբերեցինք նրա վերաբերյալ, ԱԺ պատգամավորի օգնականի կարգավիճակն է։
84-րդը Երեւանի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանն է․ ավարտել է բժշկական քոլեջը, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ավագ բուժքույր է, համատեղության կարգով՝ ավագանու անդամ։ 87-րդ համարում 33-ամյա Լիլիթ Կիրակոսյանն է, ավարտել է ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետը,
2011-2012 թթ․ աշխատել է «Liberta» խանութների ցանցում՝ որպես ապրանքի ներմուծման եւ արտահանման պատասխանատու։ 2013-2017թթ․՝ «Hellotex» ՍՊԸ-ում որպես արտահանման եւ ներմուծման պատասխանատու։
2015-2018թթ․ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Եղել է ավագանու «Իմ քայլի» անդամ։ Կենսագրությանը շուք տալու համար գրել է․ «2020թ․ պատերազմի մասնակից։ Սեպտեմբերի 30-ից կամավորագրվել է զինկոմիսարիատ, որտեղից էլ հոկտեմբերի 3-ին զորակոչվել է Ստեփանակերտ՝ որպես բուժաշխատակից, եւ ծառայել է մինչեւ պատերազմի ավարտը։ Ստացել է զինգրքույկ»։ Հաջորդը՝ ոմն Հակոբյան Էդգար, բայց որի անունը չկա «Քաղպայմանագրի» պաշտոնական կայքում։
Ցուցակի 90-րդ համարը Գայանե Եղիազարյանն է՝ միջնակարգ կրթություն ստանալուց հետո աշխատել է Երեւանի հաստոցաշինական գործարանին կից բնական քարերի արտադրամասում՝ որպես որակի պատասխանատու, «Քաղպայմանագրի» հիմնադիրներից է։
Ահա՝ այս կազմն էլ գալիս է իշխանության։
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..