- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Past. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ամենահուզող հարցը երկրի անվտանգությունը չէ, կործանված տնտեսությունը չէ, իրենց մեղքով տապալված բարեփոխումները չեն։ Նրանց ամենաշատը հուզում է ընդդիմադիրների ունեցվածքը, կանանց օժիտներն ու ստացած աշխատավարձերը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված Վահե Հակոբյանի հետ հարցուպատասխանի ընթացքում նիկոլական պատգամավորները մի քանի անգամ, տարբեր ձևակերպումներով փորձեցին պարզել, թե որտեղից ընդդիմադիր պատգամավորին տուն Իսպանիայում, երկու բնակարան Երևանում, Այվազովսկու և Սարյանի կտավներ։
Ի վերջո, Վահե Հակոբյանի ունեցվածքի օրինականության հարցը կարող են պարզել այս իշխանությունների կրնկի տակ գտնվող իրավապահ մարմինները, որոնք, սակայն, որևէ ջանք չեն գործադրի Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ապօրինությունները պարզելու ուղղությամբ։ Այլոց կտավների և վարկերի մասին մտահոգվող իշխանականները, սակայն, բառ անգամ չեն խոսի իրենց շարքերում ծպտված, հայտարարագրերում ունեցվածքի մասին չգրող պատգամավորների մասին։
Մամուլը բազմիցս է գրել վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավականող Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող բիզնեսների ու խոշոր ունեցվածքի մասին, մինչդեռ հայտարարագրում որևէ բառ այդ մասին գրված չէ։
Հիշեցնենք, ըստ ԶԼՄ-ների, Աղաջանյանի ընտանիքին են պատկանում «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը, Մոսկովյան փողոցում գտնվող «Բել Էտաժ» ֆրանսիական շքեղ ռեստորանը։ Նույն այդ Աղաջանյանին էր խորապես հուզում, թե ինչպես է պատգամավորի աշխատավարձով Վահե Հակոբյանը փակելու Երևանում երկու բնակարանների և Իսպանիայում գտնվող առանձնատան վարկերը։ Նա, իհարկե, բառ անգամ չի ասի, թե որտեղից իր խանութների ցանցն ու ֆրանսիական ռեստորանը։ Ուրիշի աչքի փուշը նկատող նիկոլականները չեն ցանկանա, որպեսզի հանրությունն իմանա իրենց կենսագրության ոչ այնքան պայծառ դրվագները։ Եվ Էդուարդ Աղաջանյանը միակը չէ «Քաղաքացիական պայմանագրում», որ բավական լուրջ ունեցվածք ունի կամ ձեռք է բերել այսպես կոչված «հեղափոխությունից» հետո։ Ընդդիմությունն էլ, կարծես, հակված չէ հայտնաբերելու իշխանականների ունեցվածքը, պարզաբանումներ պահանջելու դրա ծագման վերաբերյալ։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


