- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ոստիկանության պետին, դատախազին եւ ՀՔԾ պետին: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը։
«2021 թվականի սեպտեմբերի 21-ին առավոտյան ժամը 8-ին դուրս եմ եկել իմ բնակարանից եւ ուղեւորվել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն: Մուտքից դուրս գալիս պարզեցի, որ մի տղամարդ ինձ հետեւում էր, այդ անձին լուսանկարեցի ու անմիջապես գրառում կատարեցի իմ ֆեյսբուքյան էջում, որին կից տեղադրեցի նաեւ այդ անձի լուսանկարները:
Եռաբլուր զինվորական պանթեոն տանող ճանապարհի կամարի մոտ ինձ սպասարկող տաքսի ավտոմեքենան կանգնեցրեցին ոստիկանները եւ ասացին, որ այս ավտոմեքենան իրավունք չունի բարձրանալ դեպի Եռաբլուր, քանի որ այն սպասարկում է ինձ, իսկ ինձ չի թույլատրվում գնալ Եռաբլուր:
Ոստիկաններից իմ իրավունքները խոչընդոտող անձը ինձ հայտնեց, որ ես իրավունք չունեմ այց կատարել Եռաբլուր, քանի որ այնտեղ ինչ-որ հանրային միջոցառում է եւ ես պատրաստվում եմ խոչընդոտել այդ միջոցառմանը:
Հետեւաբար պետք է չգնամ, իսկ իմ պնդմանը, որ ես իրավունք ունեմ անցկացնել խաղաղ բողոք եւ դիրքորոշում հայտնել նա պատասխանեց, որ ինքը որպես ոստիկանության գնդապետ պահանջում է ինձ հեռանալ, եթե ոչ՝ բերման կենթարկեն, այդ հարց ու պատասխանը իմ կողմից տեսաձայնագրվել է եւ հրապարակվել ուղիղ եթերով:
Ոստիկաններից իմ իրավունքները խոչընդոտող անձը այնուհետեւ հրահանգ է տվել ինձ բռնի ուժով առեւանգել: Այդ ապօրինի հրամանը կատարվել է թվով չորս ոստիկանների կողմից: Վերջիններս բիրտ ուժի գործադրմամբ ինձ մտցրել են ոստիկանական ավտոմեքենա եւ ոլորել են ձեռքերս, ավտոմեքենայի մեջ ինձ պատճառել են ուժեղ ցավ, հայհոյել են, ձեռքիցս խլել են հեռախոսս եւ ինձ տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին` Ոստիկանական ավտոմեքենայի մեջ հատկապես ձախ թեւիս շրջանում ուժգին ցավ զգալու պատճառով ինքնազգացողությունս վատացել էր: ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում բժշկական միջամտությունից` միջմկանային ցավազրկող ներարկելուց հետո, ցավը միառժամանակ մեղմվել էր եւ դադարել սրտխառնոցս: Ոստիկանության բաժնում արդեն ինձ պարզ էր, որ ոստիկանները ինձ պատճառել էին մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության բաժնում իմ խնդրանքը` տեղեկացնել հարազատներիս իմ գտնվելու վայրի վերաբերյալ, բավականին ուշ է թույլատրվել: Հարազատներս երկար ժամանակ չեն իմացել իմ գտնվելու վայրի մասին: Ես չեմ կարողացել նաեւ հրավիրել փաստաբան, այդ իրավունից օգտվելը նույնպես տեղի է ունեցել խախտումով: Փաստաբանս եկել է, ոչ թե իմ խնդրանքի հիման վրա, այլ այն ժամանակ երբ հարազատներս իմացել են, որտեղ եմ գտնվում՝ նրանք են կանչել:
Սույն հաղորդմամբ պահանջում եմ հարուցել քրեական գործ եւ պատասխանատվության կանչել իմ իրավունքները եւ ազատությունները սահմանափակող ոստիկաններին: Մասնավորապես ոստիկանների կողմից իմ հիմնարար իրավքվուննքերին խոչընդոտելուն`
• թույլ չտալ ազատ տեղաշարժվել,
• թույլ չտալ կանգնել Երռաբլուր տանող ճանապարհի մոտ,
• թույլ չտալ արտահայտվել` քաղաքական դիրքորոշում հայտնել գտնվելով այդ վայրում,
• անօրինական կարգով զրկվել անձնական ազատությունից եւ անձնական իր հանդիսացող հեռախոսից,
• ենթարկվել խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի, որի պատճառով ստացել եմ մարմնական վնասվածքներ,
• ժամեր շարունակ ապօրինի գտնվել անազատության մեջ՝ ոստիկանության բաժնում:
Հաղորդում ներկայացնող անձ` Զարուհի Համազասպի Փոստանջյան»։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


