USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
2 տարի առաջ ծակ ջեբով տղեն էսօր 250,000 դոլար ունի.Միքայել Նահապետյան
2022-02-07 23:05:00
Տպել Տպել

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ալեն Սիմոնյանը 235,000 դոլարով գնել է մի բնակարան, որից մի երկու հարկ ներքև նույն մակերեսով, նույն պրոյեկտով հենց հիմա 435,000 դոլար շուկայական արժեքով տեղադրված է անշարժ գույքի կայքերում:
Աբսուրդը հասնում է այն աստիճանի, որ նա այդ բնակարանը գնել է վաճառելով նույն շենքում իր երկու անգամ ավելի փոքր մակերեսով բնակարանը արդեն շատ նորմալ 250,000 դոլար արժեքով:
Հիմա, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ո՞նց է Օստապ Իբրահիմաովիչին բախտն այսպես ժպտացել: Չէ, ավելի ճիշտ, ո՞նց է միայն Օստապ Իբրահիմովիչին բախտն այսպես ժպտում:
Ես կկարողանայի բացատրել, եթե Հայաստանը կոռուպցիայի մեջ թաղված երկիր լիներ՝ կասեի, որ պաշտոնյան 200,000 դոլար զեղչ է ստացել, կամ, ասենք, թղթի վրա քիչ է գրանցել, որովհետև էդքանը կարող էր հիմնավորել, իսկ մնացածը տվել է դոշակի տակի փողերից: Բայց դե երկու օր առաջ ԵԽԽՎ-ն ասեց Հայաստանում իշխանությունը կոռումպացված չի, իսկ կոռուպցիայի հարցով «իտոգը» ԵԽԽՎ-ն է տալիս, ես ո՞վ եմ դա հերքեմ:
Բայց մի հատ խորացեք էլի, բանը հասել է նրան, որ արդեն տարօրինակ էլ չի թե ոնց 2 տարի առաջ ծակ ջեբով տղեն էսօր 250,000 դոլար ունի՝ դրա մասով արդեն բոլոր թղթերը հավաքել է:
Ավանում 51 քառակուսի բնակարան ունեմ սովետական շենքում, «բաշ նա բաշ» կփոխեմ 102 քառակուսի մակերեսով բնակարանի հետ, ցանկալի է Կենտրոնում:

Այս նյութը դիտել են - 1649 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook