- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակ».Հեռուստատեսային գովազդի դաշտում միշտ մեծ փողեր են պտտվել, հաճախ չհաշվառված` ստվերային եկամուտ ապահովելով ոմանց: Իսկ Հանրային հեռուստաընկերության համար իշխանությունը, որպես իր գրպանի թիվի, միշտ ամենաշահեկան դիրքն է ապահովել: Հանրայինը գումար է ստացել ե՛ւ պետբյուջեից, ե՛ւ գովազդից: Եղել է ժամանակ, երբ բոլոր գործարարներին պարտադրում էին գովազդ տալ Հանրային հեռուստաընկերությանը: Սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել դաշտում գործող հեռուստաընկերությունների համար: 2015 թվականին արդեն՝ «Պանարմենիան մեդիա հոլդինգի» ստեղծումից հետո, Հանրայինն օրենքով զրկվեց գովազդ հեռարձակելու իրավունքից` կառավարությունն ավելացրեց պետբյուջեից ընկերությանը հատկացվող գումարները՝ կոմպենսացնելով գովազդի բացակայությունը:
Սա այն ժամանակ բացատրեցին նրանով, որ Հ1-ի եթերը պետք է հանրային շահերին ծառայի, կրթի հանրությանն ու պետական քաղաքականությունը լուսաբանի, այլ ոչ թե մասնավորի գովազդով զբաղվի: Սակայն իրականում իշխանությունը որոշել էր գովազդը տեղափոխել մասնավոր հեռուստադաշտ եւ կառավարել ֆինանսական հոսքերը գովազդի դաշտում: Գովազդային դաշտը կառավարող ընկերությունը կապվում էր Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի անվան հետ: Ուստի բնական էր, որ հեղափոխությունից հետո փաշինյանական իշխանությունը 2020-ին վերացրեց Հ1-ի գովազդի արգելքը` համարելով, որ պետբյուջեի հատկացումները բավական չեն հեռուստատեսության «արդի մարտահրավերներին արձագանքելու համար»: Սակայն պետբյուջեից հատկացվող գումարները չնվազեցվեցին: Հիմա Հ1-ը ե՛ւ պետությունից է ահռելի գումարներ ստանում, ե՛ւ գովազդներից:
Հանրայինը կրկին դարձավ երկու մորից սնվող գառնուկ: Իհարկե, «գառնուկը» որոշակի պարտավորություններ ուներ: Օրինակ, գովազդ ստանալ միմիայն երկրի ղեկավարին մոտ մարդուն պատկանող գովազդային գործակալությունից՝ «սեյլս հաուզից»: «Գլխավոր» գովազդայինի դերում տարբեր իշխանավորների օրոք եղել են տարբեր ընկերություններ՝ «Կայմն» էր, «Սիգմա Թի Վի»-ն: Փոխվում էին նախագահները, փոխվում էր նաեւ Հ1-ի «սեյլս հաուզը»: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող գովազդային ընկերությունը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Սեյլս հաուզ»: Այն գովազդ է տեղադրում «յուրային» թիվիներում՝ «Արմենիա», «Արմնյուզ», «Երկիր մեդիա» եւ այլն, որոնց հետ ուներ էքսկլյուզիվ համագործակցության պայմանագրեր: Այսինքն` այս թիվիներն իրավունք չունեին որեւէ այլ ընկերությունից գովազդ վերցնել կամ ուղիղ հարաբերվել գովազդատուների հետ: Գովազդը տեղադրողը «Սեյլզ հաուզն» էր, եւ ինքն էր որոշում` ում ինչքան գովազդ տա եւ ինչ գնով: Իսկ գովազդի բաշխման հարցում մի կարեւոր հանգամանք կար` հեռուստալսարանը եւ «Սեյլզ հաուզին» կից նաեւ լսարանի ուսումնասիրություններ էին անցկացվում, հեռուստաընկերությունների վարկանիշներ էին չափվում, որն էլ իրականացնում էր «Ադմոսֆեր Արմենիա»-ն, որը Հայաստանում նման ծառայություն մատուցող միակ ընկերությունն է:
Փաշինյանի իշխանությունը չէր կարող հանդուրժել, որ հեռուստագովազդը եւ ըստ այդմ` ֆինանսական մեծածավալ միջոցները տնօրինեն Միքայել Մինասյանը եւ նրա հետ կապվող ընկերությունները, ուստի նախ աուդիտ` ստուգումներ են նախաձեռնել, ապա պարզել, որ վարկանիշների չափումներն արդար չեն եղել, եւ որոշել են վերջ տալ այս մեդիակայսրությանը` ստեղծելով սեփական մեդիակայսրությունը` գովազդային նոր միջնորդ եւ վարկանիշների չափման նոր ընկերություն: Այն կոչվում է «Մեդիա հաուզ»: Եվ տնօրենը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրն է՝ Արման Հարությունյանը:
«Ադմոսֆեր Արմենիա»-ն դեռ շարունակում է լինել միակ վարկանիշային ընկերությունը, որի չափումների հիման վրա ձեւավորվում են գովազդի շուկայական գինը եւ բաշխումը: Ենթադրում ենք, որ շուտով այս վիճակը եւս կփոխվի, եւ կհայտնվի «Ադմոսֆերի» իշխանական այլընտրանքը: Հանրային հեռուստաընկերությունն ու «Շանթն» արդեն հրաժարվել են «Ադմոսֆերի» ծառայություններից:
«Այս երկու ընկերությունները միավորվելով՝ ստեղծել են «Մեդիա հաուզը», որը պետք է ապահովի երկուսի գովազդի համատեղ վաճառքը: Բայց քանի որ այս երկու ընկերությունների շահերը հաճախ չեն համընկնում, նրանցից յուրաքանչյուրն ունի նաեւ իր ստեղծած գովազդային բաժինը, որը գովազդ է վաճառում «Մեդիա հաուզից» անկախ»,- հայտնում է տեղեկացված աղբյուրը:
«Մեդիա հաուզը» գովազդ է տեղադրում իշխանական այլ հեռուստաընկերություններում եւս՝ «Նոր Հայաստան», «Շանթ», «Ֆրինյուզ»: Անգամ ընկերության անունն ընդօրինակել են Միքայել Մինասյանի «Սեյլս հաուզին» նմանակելու սկզբունքով:
Մեր տեղեկությունները ճշտելու մտադրությամբ դիմեցինք «Մեդիա հաուզի» ֆինանսական տնօրեն Արման Հարությունյանին: Մասնավորապես, նրան հարցրինք, թե ինչպես է ստեղծվել «Մեդիա հաուզը», որ թիվիներում է գովազդ տեղադրում, ճի՞շտ է, որ ստեղծվել է ի հակակշիռ «Սեյլս հաուզին»: Նա խոստացավ պատասխանել մեր հարցերին` սպասում ենք:
ՀԳ. Հետաքրքիր է, թե ինչպես է «Մեդիա հաուզի» «շահառուների» ցուցակում հայտնվել «Շանթը»: Հայտնի է, որ ամիսներ առաջ այս Թի-վիի գործերն այնքան էլ լավ չէին: Աշխատավարձի հետ կապված խնդիրներ կային, մեծ թվով աշխատակիցներ այդ պատճառով հեռացան «Շանթից»: Հեռուստաընկերությունը նույնիսկ դիմել էր կառավարությանը՝ նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնելու խնդրանքով: Իսկ հեռուստատեսային կուլուարներում լուրեր էին տարածվում, թե Միքայել Մինասյանը հանում է «Շանթում» տեղակայված իր կապիտալը: Այսօր ինչ-որ հրաշքով այնտեղ նոր նախագծեր են հայտնվում: Վերադառնում է եթեր «Աշխարհի հայերը» նախագիծը, թափուր աշխատատեղերը լրացնելու հայտարարություններ են տալիս: Մի խոսքով, «Շանթի» գործերը լավացել են: Չի բացառվում, որ նոր ներդրող կամ նոր հովանավոր է հայտնվել, բայց դա այլ հոդվածի թեմա է:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


