- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեք օր առաջ՝ երեկոյան, ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները ԱԺ նախագահի մոտ ախտորոշել են արյան շրջանառության անցողիկ խանգարում: Երեկվա դրությամբ նա շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ և դեղորայքային բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում:
Հայաստանի գործող Սահմանադրությամբ և «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԱԺ նախագահի պաշտոնանկության այլ ճանապարհ, քան նրա հրաժարականն է, նախատեսված չէ: Ստեղծված իրավիճակում հարց է ծագում՝ արդյոք հնարավոր է, որ առողջական խնդիրներով պայմանավորված Գալուստ Սահակյանը հրաժարական ներկայացնի, քանի որ նույնիսկ այս բժշկական միջամտությունից ու ապաքինվելուց հետո, հնարավոր է, նույն առողջական վիճակով պայմանավորված չկարողանա շարունակել պաշտոնավարել:
Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից: Սակայն նա, ըստ էության հարցին պատասխանելու փոխարեն մեզ փոխանցեց. «Դուք, հավանաբար, այդպես էլ չիմացաք, որ որևէ լուրջ բան տեղի չի ունեցել։ Ճնշումն էր բարձրացել, արյան շրջանառության անցողիկ խանգարում է նկատվել, դրանք անցողիկ հիվանդություններ են»:
Մեր այն պնդմանը, որ հարցին կոնկրետ և ըստ էության պատասխան ենք ակնկալում. Գալուստ Սահակյանն առաջիկայում հրաժարական կտա՞, թե՞ ոչ, Բաբայանն ասաց, թե արդեն պատասխանել է:
«Ժողովուրդ» օրաթերթը Գալուստ Սահակյանին մաղթում է շուտափույթ ապաքինում, բայց միևնույն ժամանակ նաև արձանագրում, որ պետության կարևորագույն, այսպես ասած, 2-րդ պաշտոնը զբաղեցնող 68-ամյա մարդու ուսերին ի պաշտոնե հսկայական ծանրաբեռնվածություն է դրված, և կարծում ենք, որ մունաթ գալու փոխարեն ճիշտ կլիներ, որ ԱԺ լրատվականը հստակ պատասխաներ՝ Սահակյանի հրաժարականը հնարավո՞ր է, թե՞ ոչ»:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


