- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Փաստ» օրաթերթը գրում է
2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունները միակ փաստաթղթերն են, որոնցով, համենայն դեպս, ակնկալվում է, որ պետք է առաջնորդվեն հայադրբեջանական հարաբերությունների համատեքստում:
«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ շեշտելով նշված հայտարարությունների ներքո նաև Արցախի Հանրապետությանն առնչվող հարցերի քննարկման մասին: Այս հարցերի շուրջ մեր զրուցակիցը խոսել է՝ անդրադառնալով այն վտանգներին, որոնք հնարավոր են Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո: Հիշեցնենք՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂԻՄ նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Թեպետ հղում է արվում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, բայց Հ. Հակոբյանն այս տեսանկյունից այլ հարցերի մասին է մատնանշում:
«Բերձորի միջանցքում նոր երթուղու կառուցման մասին ասված է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում, սակայն, չգիտես ինչու, նույն 6-րդ կետը մեկնաբանվում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ ի շահ Ադրբեջանի: Նախ՝ սկսենք նրանից, որ 6-րդ կետի համաձայն, երթուղու փոփոխությունը չի նախատեսում Լաչինի միջանցք հասկացողության փոփոխություն, այնտեղ խոսվում է, որ պետք է նոր երթուղի լինի: Ակնկալում ենք, որ նոր երթուղին պետք է ավելի անվտանգ երթուղի ապահովի, որտեղ խաղաղապահ ուժերն իրենց գործառույթները կկարողանան ավելի հեշտ իրականացնել: Մինչդեռ այստեղ նոր միջանցքի մասին, որպես իրավական հասկացություն, չի խոսվում: Այդ դեպքում ինչո՞ւ է առաջ եկել Բերձորի, Աղավնոյի և Սուս համայնքների հարցը. եթե այդ նոր երթուղին դուրս է մնում Լաչինի միջանցքից, այդտեղ ի հայտ է գալիս 5 կիլոմետրանոց հատվածի խնդիրը: Այսինքն, այսօրվա այն ճանապարհը, որով, ինչպես մտածում են, պետք է անցնի մեր երթուղին, և՛ Բերձորից, և՛ Աղավնոյից, և՛ Սուսից, ավելի հեռու է, քան 5 կիլոմետրը: Ուստի, ասում են՝ դե, որ այդպես է, հայ բնակիչները գյուղերից պետք է դուրս գան: Բայց նշված հայտարարության մեջ երբևիցե գրված չի եղել, որ այդ երթուղին պետք է Լաչինի միջանցքից դուրս լինի, և որ այդ համայնքները պետք է հայաթափվեն, հայ բնակիչները պետք է դուրս գան»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, ընդհակառակը, նույն 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսվում է նաև ներքին տեղահանվածների վերադարձ, որտեղ խոսքը հենց հայերի մասին է, որովհետև այն հատվածներում, որտեղ պատերազմ է եղել, ադրբեջանցիներ չեն բնակվել»,-ասաց նա՝ ընդգծելով, թե ստացվում է, որ մեր գործողություններով խախտում ենք նույն հայտարարության նշված երկու կետերը:
«Մենք տևական ժամանակ է՝ բարձրաձայնում, պահանջում ենք, որ նոր երթուղու հասկացողությունը կատարվի այնպես, ինչպես գրված է այդ հայտարարության 6-րդ կետում: Կարծում եմ՝ որևէ մեկնաբանություն, որևէ բանավոր համաձայնություն չի կարողանա ավելի մեծ ուժ ունենալ, քան գրավոր եռակողմ ստորագրված փաստաթուղթը: Վերոնշյալ խնդիրը հերթական անգամ մեզ ապացուցում է, որ պատերազմը պարտվելուց հետո պարտված ղեկավարը հետագայում բանակցություններ վարելու իրավունք չունի, քանի որ պարտվածը բանակցային սեղանի շուրջ չի կարողանում լիարժեք կերպով ներկայացնել հայկական շահը: Այսօր հայկական կողմը բանակցային սեղանի շուրջ գրեթե բանակցող չունի: Բոլոր կետերը մեկնաբանվում են ի շահ Ադրբեջանի: Բոլոր կետերը, որոնք վերաբերում են Ադրբեջանին, վերջինիս կողմից չեն կատարվում: Օրինակ՝ սկսած դիրքերում կանգնելուց, գերիների և պահվող այլ անձանց վերադարձից, նաև ներքին տեղահանվածների վերադարձից, վերջացրած հիմա արդեն նշված 6-րդ կետով: Այս ամենը ևս մեկ անգամ նշանակում է, որ ՀՀ գլխավոր բանակցողը պետք է թողնի իր դիրքերը, հեռանա, և նոր բանակցողները կարողանան այնպես անել, որ գոնե ապահովեն վերոնշյալ հայտարարության այն կետերը, որոնք փոքր-ինչ մեր շահերից են բխում»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Արցախի իշխանություններին՝ նա հավելեց. «Այս նոր երթուղին հենց այն փորձաքարն է, որը հաշվի առնելով՝ Արցախի իշխանությունները պարտավոր են կամք դրսևորել ու ցույց տալ, որ կարող են առանձին բանակցող կողմ լինել: Պետք է վճռականություն ու կամք դրսևորել ու ցույց տալ, որ սա ոչ թե ի շահ ՀՀ-ի, ի շահ ԱՀ-ի, այլ ի շահ Ադրբեջանի է: Կարծում եմ՝ հանրությունը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններից պետք է պահանջի վերջ տալ հարմարվելու, վախենալու այս քաղաքականությանը: Վերջիվերջո, չի կարելի ցանկացած հարցի պատասխանել «եթե այսպես չանենք՝ պատերազմ կսկսվի» տրամաբանությամբ: Իրականում հայ ժողովրդին պատերազմով վախեցնելն ամենալավ տարբերակը չէ:
Մեր ժողովուրդը բազմաթիվ պատերազմներ, կորուստներ է տեսել, և պետք չէ նրան պատերազմով վախեցնել: Որպեսզի կարողանան մեղմել, չեզոքացնել իրավիճակից բխող հնարավոր խնդիրները կամ իրենց վրայից գցել պարտության մեղավորությունը, ՀՀ իշխանությունները դիմելու են ցանկացած քայլի: Փորձելու են նաև ինչ-որ ֆինանսական փոխհատուցումներով մարդկանց աչքը փակել կամ, եթե այդպես չի ստացվում, պատերազմով վախեցնել, ասել, թե այլընտրանքը պատերազմն է: Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի դեռևս 1988-ին իր սեփական բարեկեցությունը հայրենիքը պաշտպանելու հետ փոխեց: 1988, 1989 թվականներին մենք չէինք մտածում, թե տներն ինչ կլինեն, ինչպես ենք ապրելու: Մենք մտածում էինք՝ ինչպես պահել հայրենիքը: Հիմա՝ 30 տարի հետո, Արցախում բազմահազար մարդիկ կան, որոնք պատրաստ են իրենց բարեկեցությունը դնել զոհասեղանին, միայն թե փրկվի հայրենիքը՝ նույնիսկ մեկ համայնք, մեկ քաղաք: Այս ժողովուրդը պատրաստ է շարունակ պահել իր հայրենիքը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


