- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շարքային քաղաքացիներից մեկի հետ հաշիվ մաքրելով է զբաղված եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց, նախարար Արմեն Փամբուխչյանը, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը և նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ են մտել: Դա եղել է ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ են արել՝ պաշտոնական դիրքի գործադրմամբ կամ չարաշահմամբ:
«Ժողովորդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 15-ին քաղաքացիներից մեկը Facebook-ի ուղիղ եթերով հայտարարել է, թե «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարները ջրի կարիք ունեն, ու լավ կլինի տղաներին ջուր հասցնել: Քաղաքացու խոսքերը նախարարի օգնական, «հեղափոխությունը պահպանող» Հայկ Ստեփանյանին են հասել, ինչից հետո նա գնացել, գտել է ուղիղ եթեր մտած քաղաքացուն ու պատասխան պահանջել: «Սուրմալու»-ի պայթյունի օրերին նախարար Փամբուխչյանի թիկունքին թիկնապահի հայացքով ու կեցվածքով կանգնած «պահապանի» հարցուպատասխանն, ըստ երևույթին, չի բավարարել լրջագույն կառույցի ղեկավարին, ու նախարար Արմեն Փամբուխչյանն անձմաբ է օգնության հասել լրատվամիջոցի դեմ ձվերով պայքարող իր օգնականին: Փամբուխյանին էլ նրա ախալքալաքցի տեղակալը՝ Արտյուշ Գրիգորյանն է ուղեկցել:
Երկու պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են փորձել պատասխաններ ստանալ «նախարարության աշխատանքի վրա ստվեր գցող» տղամարդուց՝ ինչպես է համարձակվել ջրի հարց բարձրացնել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած այս տեղեկությունն ամբողջությամբ հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը եւ վստահեցրեց, որ հարցուպատասխանի ժամանակ ծեծկռտուք, քաշքշոց չի եղել: «Խոսել են, հարցը հարթվել, անցել, գնացել է»,- նշեց նա: Ի՞նչ է ստացվում. այդ օրերին, երբ բոլորիս ուշքն ու միտքը «Սուրմալու»-ի աղետաբեր պայթյունն էր ու հույսը, որ այնտեղ գուցե դեռ ողջ մարդիկ լինեն, գերատեսչության թիվ մեկ պատասխանատուն «բազարների» մեջ մտնելու սիրտ ու ժամանակ ուներ: Երիտասարդ նախարարը, ավելի լավ է, հաշիվներ մաքրելու փոխարեն, մտածի՝ ինչ անել, որ, Աստված մի արասցե, հաջորդ ֆորս մաժորի ժամանակ հարազատին փնտրող քաղաքացիներն իր ղեկավարած կառույցից դժգոհություններ չունենան:
Ի դեպ, Փամբուխչյանն այն անձանցից է, որ մինչև 2018-ի քաղաքական վերադասավորումներն ու պաշտոն ստանալը իր պարտքն էր համարում ամեն մի երևույթի մասին Facebook-ում կարծիք գրել, մեկնաբանություններ թողնել ու բանավիճել՝ իր գրառումները «դը Փամբ» գրությամբ ստորագրելով: Նա նաև այն «հեղափոխականներից» էր, որ Նիկոլ Փաշինյանի ու մյուս թիմակիցների հետ զօրուգիշեր դատափետում էր ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներից վրեժխնդիր լինող սուրիկխաչատրյաններին, մանվելգրիգորյաններին ու մյուսներին: Փաստորեն, ժամանակների հետ բարքերը չեն փոխվել. պաշտոնն էր պակասում երիտթևին»։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


