- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-25 23:42:00Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հրապարակը» հարուստ դատական պրակտիկա է կուտակել այս 15 տարվա ընթացքում: Մեծ թվով հաղթանակներ ենք տարել, երբեմն նաեւ հաշտություններ ենք կնքել` դատական գործընթացի կեսից, հատուկենտ պարտություններ ենք ունեցել, երբ դատարանը մասնակի բավարարել է հայցերը, քանի որ դիմող կողմը եղել է կա՛մ գործող իշխանությունների հզոր ներկայացուցիչ, կա՛մ պրոբլեմատիկ անձնավորություն, որի հետ դատարանն ուղղակի չի ցանկացել գլուխ դնել` կուլիսներում այդպես էլ բացատրելով կայացրած վճիռը: Բայց վերջին մեկ ամսում ստացված հայցերն ուղղակի հուսահատեցնում են ինձ` իրենց տգիտությամբ, ցինիզմով, մեզ զբաղեցնելու եւ մեզնից ռեսուրս խլելու, քաղաքական հետապնդման ակնհայտ ենթատեքստով:
Ես հասկանում եմ, որ փաստաբանները փող են աշխատում մամուլն ու հատկապես «Հրապարակն» ատող այս հայցվորներից, եւ նրանց համար միանգամայն մեկ է` կշահե՞ն, թե՞ կպարտվեն, դատական քննությունը մեկ տարի՞ կտեւի, թե՞ չորս: Հայաստանում պարտություն գրանցող փաստաբանների ծառայություններից չօգտվելու պրակտիկա չկա, ուստի նրանք ոչինչ չեն կորցնում: Հակառակը` շահում են. անաշխատ եկամուտներ ունեցող մի քանի իշխանավոր, անսպասելի հարստացած մի քանի պաշտոնյա ամեն ամիս կլորիկ գումար կվճարեն նրանց` ի՞նչ մի տհաճ բան է որ: Իսկ հայցվորն ու պատվիրատուն էլ, եթե անգամ մի տարուց պարտվեն, կամ մի չնչին բան կորզեն «Հրապարակից», գոնե իրենց էգոն կշոյվի, մի քիչ կնյարդայնացնեն ու էներգիա կխլեն մեզնից, կհաճոյանան իշխանություններին: Ընդ որում` բոլոր ժամանակների իշխանություններին: Պարզ ասած` սա այն դեպքն է, երբ շնից մազ պոկելու սկզբունքով են առաջնորդվում: Բայց գոնե կարող էին մի քիչ ավելի գրագետ լինել եւ մի քիչ ավելի համոզիչ ու պատճառաբանված հայց գրել: Կարող ենք անգամ հուշել, թե ինչ գրեն, որ ծիծաղի առարկա չդառնան ու դատավորների զարմանքը չհարուցեն:
Այժմ՝ ավելի կոնկրետ. ողջ մամուլը, այդ թվում՝ նաեւ «Հրապարակը», մեկ տարուց ավելի է՝ գրում էր Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ նախարար Հայկ Խանումյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին: Առաջին տեղեկությունը, որ մարդկանց փոխհատուցումներ են վճարել, եւ պարզվել է, որ չարաշահումներ են տեղի ունեցել` գումարներ են վատնվել, գրեցինք մենք` «Հրապարակը», պատերազմից մի քանի ամիս անց: Ապա կամաց նոր տեղեկություններ հայտնվեցին դաշտում` լրագրողները հարցումներ էին անում, ապա Արցախի դատախազը Արցախի խորհրդարանում ելույթ ունեցավ եւ հանգամանալից ներկայացրեց գործը: Եվ հայտնի դարձավ, որ Արցախի դատախազությունը միջնորդել է, որ Հայկ Խանումյանի պաշտոնավարումը դադարեցվի, սակայն նա ոչ միայն շարունակում է աշխատել, այլեւ կարեւոր դերակատարում է ստանձնել Բերձորի հատվածի բնակավայրերի հանձնման հարցում: Հիշեցնենք․ հենց նա էր հորդորել բնակիչներին չայրել տները, որ ստանան 10 միլիոն դրամի փոխհատուցումը: Ահա, այս նույն Հայկ Խանումյանը, ով ծնունդով Իջեւանից է, սերտ կապեր ունի սորոսական շրջանակների հետ եւ անձամբ վայելում է Նիկոլ Փաշինյանի հովանավորությունը, դիմել է Հայաստանի ընդհանուր իրավասության դատարան` «Հրապարակի» դեմ հայց ներկայացնելով: Իսկ «Հրապարակի» մեղքն ընդամենը այն է, որ այս մեղադրանքի եւ քրեական գործի մասին հրապարակումներ է արել:
Խանումյանի կողմից վիճարկվող հրապարակման վերնագիրն անգամ հուշում է, որ ընդամենը փաստն ենք արձանագրել. «Նախարարը ներգրավված է որպես մեղադրյալ»: Պարոն Խանումյանին, պարզվում է, դուր չի եկել մեր հրապարակման ամփոփումը. «Հիշեցնենք, որ խոսքը տեղահանված բնակչության բնակարաններ ու հյուրատնային ծառայություններում ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից կատարված խարդախությունների եւ հափշտակման դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի մասին է»: Ահա, այս նախադասությունն է դրված հայցի հիմքում, որի համար Արցախի նախարարը մեզնից 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում` այդքան է գնահատում նա մեր պատճառած բարոյական վնասը:
Իհարկե, իրավաբանականի առաջին կուրսի ցանկացած ուսանող, կարդալով այս նախադասությունը, կտեսնի, որ որեւէ անձի անուն հիշատակված չէ, եւ խոսքը վերաբերում է քրեական գործին, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ նախարար Խանումյանին: Ստացվում է, որ գլխավոր դատախազին, իրավապահներին սույն նախարարը չի կարողանում պատասխանել եւ իր անմեղությունը փորձում է ապացուցել` «Հրապարակի» դեմ դատական հայց հարուցելով: Չի ստացվելու: Ձեր հարցերը լուծեք Արցախում, ձեր դատախազության դեմ կռիվ տվեք` մենք ընդամենը լուսաբանել ենք Արցախում կատարվող իրադարձությունները եւ օգտվել ենք պաշտոնական մեղադրանքից ու հայտարարություններից:
Իսկ երկրորդ դեպքը, որն ուզում եմ ներկայացնել ձեզ, ընդհանրապես` զավեշտական է: Մեզ դատի է տվել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ճիշտ է` նախկին սուպերնախարարին ու այժմյան աշխատակազմի ղեկավարին մենք հաճախ ենք անդրադարձել, եւ նա կարող էր նաեւ երբեմն նեղվել ինչ-որ հրապարակումներից, բայց նա դատարան է դիմել իրեն չվերաբերող մի հրապարակման համար: 21.07.2022թ․ մենք մի հրապարակում ենք ունեցել Երեւանի քաղաքապետարանի մասին. «Հրաչը` ներսում, Ավինյանը` դրսում. բախումներ չեն լինի» վերտառությամբ:
Վերնագրից անգամ պարզ է, որ խոսքը գործող քաղաքապետի եւ ՔՊ քաղաքապետի թեկնածուի մասին է, ավելի ճիշտ` քաղաքապետարանում տիրող մթնոլորտի: Թե ինչպես են ազդեցության դաշտը կիսել եւ ինչպես են պատրաստվում ընտրություններին: Բայց այս հոդվածը, չգիտես ինչու, վրդովվեցրել է ոչ թե Հրաչ Սարգսյանին ու Տիգրան Ավինյանին, այլ Արայիկ Հարությունյանին: Նա հոդվածի վերջում գրված մեկ տողից զայրացել է եւ դիմել դատարան: Այդ տողը հետեւյալն է. «Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ նրա եղբայրը` Արամ Հարությունյանը, ով մասնավոր ընկերություն ունի եւ իրենով է անում փողոտ ծրագրերը»: Եթե Արայիկ Հարությունյանը վրդովվեր նրանից, որ լրագրողն իր եղբոր անունը սխալ է գրել, կհամաձայնեի` Հարությունյանը երկու եղբայր ունի` Արտակ եւ Արման անուններով: Եվ նրանք պասիվ ու անհայտ մարդիկ չեն․ Երեւանի ավագանու անդամ, «Մեդիահաուզ Արմենիա» ընկերության տնօրեն, Երեւանի արտաքին գովազդի զարգացման խորհրդի անդամ` սա Արման Հարությունյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված բաց տեղեկատվությունն է ընդամենը: Իսկ մամուլը տասնյակ, հարյուրավոր նյութեր է հրապարակել Հարությունյան եղբայրների բիզնես եւ քաղաքական գործունեության մասին, նրանց ազդեցության եւ կապերի:
Թե ինչու է այս տողը` 212 նիշից կազմված այս նախադասությունը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը զրպարտություն համարում եւ դրա համար մեզնից 2 միլիոն դրամ փոխհատուցում պահանջում, հավանաբար, դատարանում կիմանանք, որովհետեւ հայցադիմումի մեջ գրեթե ոչ մի պարզաբանում չկա: Ընդամենը նշենք, որ ամեն նիշը, փաստորեն, Արայիկ Հարությունյանը գնահատել է 9 հազար դրամից ավելի: Մենք Դատալեքսում փնտրեցինք, թե էլ ում է դատի տվել Արայիկ Հարությունյանը: Չէ՞ որ աջուձախ նրան վիրավորական որակումներ են տալիս, օրինակ` «դդում» են անվանում: Պարզվեց` ոչ, «դդում» բառից նա չի վիրավորվել, չկա նման հայցադիմում, փաստորեն, վիրավորվում է, իրեն զրպարտված է զգում միայն այն ժամանակ, երբ ասում են, թե Հարությունյանները Երեւան քաղաքի կառավարման հարցում մեծ դերակատարում ունեն:
Հարց է ծագում` կարո՞ղ ենք այսուհետ նրա մասին հոդվածներում գործածել «դդում» որակումը: Կարող ենք խոստանալ, որ այդ պարագայում պատրաստ ենք շեշտել, որ ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ իր եղբայրները ոչ մի դերակատարում չունեն ո՛չ երկրում, ո՛չ մայրաքաղաքում: Եվ, առհասարակ` չարքաշ աշխատանքով են վաստակում իրենց հացը: Խոստանում ենք հենց այդպես էլ անել:
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»