USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՅԴ-ական անհայտ պատգամավորի բացառիկ «հայտնությունը»...
2016-02-26 05:36:00
Տպել Տպել

Որոշեցինք բացառիկ քայլի դիմել՝ զրուցել երեկվանից իշխանության մեջ մտած Դաշնակցության պատգամավորներից մեկի՝ Միքայել Մանուկյանի հետ։ Այո, ՀՅԴ-ում նման անուն-ազգանունով պատգամավոր կա։ Նա գործարար թեւից է։


Մի զարմացեք, ՀՅԴ-ում էլ կան գործարար պատգամավորներ, եւ նրանց թիվը շուտով կհամալրվի եւս մեկով՝ «Կարկոմավտոյի» սեփականատեր Կարեն Շահմուրադյանով, որը կփոխարինի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին։ 

Մանուկյանը, որքանով որ տեղյակ ենք, քաղաքի կենտրոնի ամենամատչելի սրճարաններից մեկի՝ «Մեղեդիի» սեփականատերերից է։ Քանի որ ուսանողական տարիներին շատ ենք ժամանակ անցկացրել այս սրճարանում, հին «բարեկամի» իրավունքով մտածեցինք՝ ինչո՞ւ չէ, մի անգամ էլ նրա հետ խոսենք, մի տեսակ ներքին հարազատական կապ էինք զգում նրա հետ։ Բայց, ցավոք, հիասթափվեցինք։

Դաշնակցական «հին ընկերը» շատ սառն ու ոչ մարդամոտ դեմք դուրս եկավ։ Ի դեպ, ասում են՝ նաեւ ազատամարտիկ է։ Թե ինչու է նա հայտնվել խորհրդարանում, դեռեւս անհայտ է․ երեւի այն նույն մոտիվացիայով եւ տրամաբանությամբ, ինչ իրենց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի շատ անդամներ։ Ամեն դեպքում, այս ընթացքում նրա ձայնը երբեք չենք լսել, միայն դեմքով տեսել ենք միջանցքներում եւ նախագահականում Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիաների ժամանակ։

Օգտագործելով վերջապես իշխանության մեջ հայտնվելու այս «տոնական» առիթը՝ որոշեցինք հազարից մի անգամ էլ նրան խոսեցնել, իմանալ, թե ինչ տեսակի պատգամավոր է, ինչ հայացքներ ու մոտեցումներ ունի, իշխանություն դառնալուց հետո ինչ է փոխվել նրանց կյանքում, եւ, վերջապես, նրա ձայնն էլ մի անգամ լսենք, թե չէ ինչքա՞ն կարելի է ամեն օր ՀՅԴ-ի հին ու մաշված դեմքերին խոսեցնել։ Մանուկյանն ամբիոնից ելույթներ չի ունենում, հարցեր չի հնչեցնում, նրա օրենսդրական ձայնը երբեք չի լսվել երկրի թիվ մեկ քաղաքական դահլիճում։ Մտածեցինք՝ գուցե ամաչկոտ պատգամավոր է, դահլիճում արտահայտվելու հարցում բարդույթներ ունի, բայց, իրականում, շատ ճարտար լեզվի տեր է եւ միգուցե մեզ հետ զրույցում ավելի անկաշկանդ արտահայտի իր մտքերը։

Բայց, ով զարմանք, մտքերի փոխարեն նա անկաշկանդ գործի դրեց իր ձեռքերը՝ մեր հարցից հետո հանկարծ դրանք մեկնելով դեպի մեր անձնական իրը հանդիսացող հեռախոս-ձայնագրիչը։ Դա եղավ այսպես. մոտեցանք, ներկայացանք պատշաճ կերպով, թե ով ենք, որտեղից ենք, ու հայտնեցինք, որ մի քանի հարց ենք ցանկանում ուղղել նրան։ Մեկ էլ հանկարծ նկատենք՝ ձեռքով իրեն ուղղված ձայնագրիչի «ստոպ» կոճակն է սեղմում, որ կանգնեցնի ձայնագրությունը։ Փաստորեն, լավ էլ տիրապետում է արդի տեխնիկային, գիտի՝ որ կոճակն ինչի համար է։

Հարցին, թե այդ ի՞նչ է անում, զարմացավ․ «Բայց հարցրի՞ր՝ ուզո՞ւմ եմ պատասխանել»։ Նորից միացրինք ձայնագրիչն ու խնդրեցինք մեկ-երկու հարցի պատասխանել ընդամենը։ «Հիմա չէ, շտապում եմ»,-ասաց «շատ զբաղված» պատգամավորը՝ դեպի իրենց խմբակցություն ճեմելով։ Հետո զարմացավ, երբ մենք զարմացանք իր շտապելու վրա։ «Ի՜, գործ ունեմ»,-զարմացական հայացքով նայեց դեմքի այն արտահայտությամբ, թե «ո՞նց չես ֆայմում, ԱԺ-ի ամենազբաղված պատգամավորն եմ»։

Երկու րոպե հնարավո՞ր չէ տրամադրեք՝ պատասխանեք, համառություն արեցինք մենք. «Կոալիցիայի մեջ եք արդեն, իշխանություն եք դարձել, իմանանք՝ ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ եք անելու»։«Հուշագիրը չե՞ս կարդացել․․․ վերցրու կարդա»,-հանկարծ լեզուն բացվեց չխոսկան պատգամավորի։

- Դուք այսքան ժամանակ է՝ պատգամավոր եք, բայց երբեւէ որեւէ ակտիվություն չեք ցուցաբերել, որեւէ նախաձեռնությամբ հանդես չեք եկել, կարո՞ղ է իշխանության մեջ լինելը փոխի ինչ-որ բան այս հարցում։

- Կարող է։

- Ի՞նչ կարող ենք ակնկալել Ձեզնից՝ որպես իշխանական պատգամավոր, նոր օրե՞նք, միգուցե․․․

- Սպասեք՝ կտեսնեք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1504 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook