- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արթուր Հայրապետյանը գեղեցիկ հայազգի տղա է, թեև հայի նման չի` ոչ տեսքով, առավել ևս` խոսքով:
Կարծես ծնողները երազած լինեն աղջիկ ունենալ, բայց տղա ծնված լինի: Արթուրն անցած տարի է ավարտել թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի սցենարի բաժինը, պատմվածքներ է գրում և մի տպագրված գիրք ունի` «Էլի ես ու ես» վերնագրով, այստեղ պատմվածքներ կան` «Մարիոնետների խրախճանքը», «Անավարտ խճանկար», «Չի կարելի»...
Վերջին պատմվածքը մի նկարչի մասին է, որն ինքը հաց չունենալով իր շան համար է հաց հավաքում... մի խոսքով` աղքատության և խելագարության:
Հարցազրույցի ընթացքում անընդհատ մտածում էի, թե ինչ տարբերություն կա Արթուրի և իմ տեսած մեծամասնություն կազմող կոպտավուն, մի քիչ էլ պարծենկոտ տղաների մեջ, ու մի քանի բան գտա:
Իմացա, որ նա տատիկի պահած տղա է, այն էլ` բանաստեղծություններ գրող տատիկի, երկրորդ, որ մանկուց միայնակ է ու հավատ չի ընծայում մարդկանց... Արթուրն ու իր սերունդը դիպլոմը ստանալուն պես բախվեցին մեր իրականության հետ: Հայաստանում ինչ-որ սցենաների կամ թոք-շոուների համար ինչ-որ մարդիկ փող են աշխատում, բայց Արթուրի կարծիքով դա չի կարող ինքը լինել. «Ես այն մարդը չեմ, որ մտնեմ, դուրս գամ, երես դեմ անեմ... » :
Արթուր Հայրապետյանը եղել է Ազատության հրապարակում, բայց երևի շատ ակտիվ չի եղել կամ ոստիկանական լրատվության տեսախցիկի առաջ չի ընկել, որ բերման ենթարկեին: Եթե բերման ենթարկեին, ոստիկանները շատ ինքնատիպ բերման ենթարվածի կհանդիպեին: Այդ հանդիպումն էլ մի պատմվածք կդառնար: Արթուրը կին չունի, եթե ունենա շատ խանդոտ ամուսին է լինելու` ինքն ասաց: Կասկածներ է ունենալու նույնիսկ այն դեպքում, երբ մի քանի անգամ կինն այդ կասկածները ջրած լինի:
Փաստորեն Արթուրը եվրոպացի տղայի դեմք ունի և խանդոտ հայի ներաշխարհ:
Ապագա կինը պետք է շատ հասկացող լինի, որ առանց խոսքի, մի հայացքից ամեն ինչ հասկանա: Բայց նաև չի երաշխավորում այդ կնոջ համար շքեղ կյանք:
-Ինչի"ց ես փախչում, Արթուր:
-Անազնվությունից ու որ քո երկրում տեղեր կան, որ պետք է ազնիվ չլինես, շատ վտանգավոր է մեր երկրում ազնիվ լինելը, իսկ ազնիվ մարդու համար դա շատ ծանր է: Այնքան շատ բան կա վախենալու... Վախենում եմ, որ մի օր լույս չեմ տեսնելու ու..
-Ի՞նչ տվեց քեզ Ազատության հրապարակի երևույթը:
-Չգիտեմ, տխուր բան էր իմ համար, սպանվեցին անմեղ տղաներ, իսկ այս ռեժիմը հարցը լուծում է սպանություններով:
-Որ կանչին ես լավ արձագանքել:
-«Սերժիկ հեռացիր», ես «Լևոն, նախագահ» չէի կանչում, որովհետև երևույթը չէի դրել մեր առաջին հանրապետության նախագահի վրա: Ես անձի համար չէի գնա: Ուղղակի սերժկին հակառակորդ եղավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մենք մեղք չունենք, որ Լևոնն էր ու Պողոսը չէր:
-Ի՞նչ էիր մտածում հետագայում:
-Սկզբում մտածում էի, թե` այս միտինգները, որ լինում են, ի"նչ արդյունք է տալու: Տես, եղավ ցույցը, հետո ջարդ եղավ ու ես ասացի` մնաց մենակ ջարդը: Բայց հետո մտածեցի, որ դրանից հետո ձեռքներս ծալած չենք նստի: Չենք նահանջի: Միայն այն է ոգեշնչում ինձ, որ ժողովուրդը վերջապես քնից արթնացավ ու հիմա խնդիրը դրա մեջ չի, թե երկրի վիճակը կփոխվի՞, թե՞ չի փոխվի, խնդիրը մարդու արթնացած վիճակն է ժողովրդի ու տա Աստված, որ երբեք չքնի, ավելին ավելի շատ պայքարի իր ազատության համար:
-Գրողի աչքերով դու միտինգավորներին միաձույլ զանգված էի՞ր տեսնում, թե՞ միայնակությունից փողոց դուրս եկածներ:
-Ես ուսումնասիրում էի նաև միտինգավորներին ու տեսնում էի, որ այստեղ կային անհատներ, որոնց ներսում ցավ ունեն, տեսնում էի, որ, ասենք մի աղջիկ կանգնած պատի տակ այդ մասսայից լրիվ անջատ, լաց էր լինում... Եղբորը բաժին էին տարել... ինձ միշտ ոգևորել է մեր ջահելները, եթե մի բան փոխվի մեր արժանապատիվ ու խիզախ ջահելների անմնացորդ պայքարի շնորհիվ է լինելու:
-Քեզ` որպես երիտասարդ արձակագիր, գովու՞մ են, թե՞ փնովում:
-Ես գրում եմ, որ ինձ սիրեն: Գովելուց երբեք չեմ մեծամտացել, ու չգիտեմ ինչ բան է մարդկանց վերևից նայելը... Ես չեմ ստացել դաստիարակություն, որ մարդուն հարգել չիմանամ: Ես մարդու մեջ առաջին գեղեցիկն եմ տեսնում ու բոլոր մարդիկ հավատացեք գեղեցիկ ինչ-որ բան ունեն, բայց ոմանք վախենում են այն ցույց տալու, իրենց ավելի շատը ասենք «Քյարթու» լինելն է դուր գալիս...
-Քեզ համար սեքսը կապ ունի՞ ինտելեկտի հետ, թե՞ նախապատվությունը տալիս ես գեղեցիկ մարմին ունեցողներին:
-Թող քիչ գեղեցիկ լինի, բայց ինտելեկտ ունենա: Անցած օրը երթուղայինով գնում էի, մի շատ գեղեցիկ աղջիկ էր նստած, մեկ էլ, որ չգոռաց`«հոպար, կանգնացրու, ըտեղ պտի իջնեմ». ինձ համար վերջացավ աղջկա գեղեցկությունը ու շատ ափսոսացի, որ մեր երիտասարդ աղջիկներից շատերը այդպես են խոսում...

Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »

Եթե ես լինեի Արցախի նախագահը

Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը

Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in

Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli

Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»

Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ

ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»

Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»

Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը

Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes

Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir

Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին

Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir

Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»

Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook

Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»

«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան

Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»

Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes


