- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության օպերատիվ ծառայությունների հետ անցկացրած արտակարգ խորհրդակցությանը հայտարարել է, որ պատերազմ են հայտարարում կրիմինալին, իսկ ովքեր համակարգից տեղեկություններ են փոխանցում կրիմինալին՝ դավաճան են:
Արդյոք ոստիկանապետի գործողությունը տեղավորվում է իշխանության լոկ նախընտրական տրամաբանության շրջանակում, որի նպատակն է ստեղծել բեկումնային փոփոխությունների տպավորություն, հավաստիացնել կամքի առկայության մասին եւ մեղմացնել հանրային դժգոհությունը, թե՞ կան դրանից բացի նաեւ այլ ծանրակշիռ շարժառիթներ, որոնք պայմանավորված են իշխանության ներսում տեղի ունեցող ուժերի հարաբերակցության վերանայման եւ փաստացի նոր իշխանության ձեւավորման գործընթացով:
Վովա Գասպարյանն օրերս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հեռացրեց ոստիկանությունից, ոչ պաշտոնական խողովակներով տեղեկություն տարածելով, որ հեռացման պատճառը կրիմինալ շրջանակների հետ նրանց ունեցած առնչությունն է:
Միեւնույն ժամանակ, կարեւոր հարց է, թե ինչ է նկատի առնվում կրիմինալ շրջանակ ասելով եւ ում է հայտարարվում պատերազմ: Որովհետեւ եթե կրիմինալին հայտարարվում է պատերազմ, գործնականում դա պատերազմ է իշխանությանը, քանի որ քրեական տարրը Հայաստանում վաղուց ներգրավված է Հայաստանի իշխող համակարգի ամենատարբեր եւ ամենաներկայացուցչական հատվածներում, իր որոշիչ դերակատարությունն է ունենում ընտրական գործընթացներում:
Վերջին հաշվով, «կրիմինալը» Հայաստանում լոկ իրավական կատեգորիա չէ, այն գործնականում վերածվել է բավական խորը ենթամշակույթի, որն էլ իր հերթին կազմում է իշխանության ոչ միայն հենասյուներից մեկը, այլ նաեւ հանդիսանում իշխանության հանրային լեգիտիմության ապահովման եզակի խողովակներից մեկը:
Հետեւաբար, սկսել խորքային, իրական պայքար այդ ամենի դեմ, նշանակում է սկսել իշխանության հիմքից:
Մյուս կողմից, ներկայում ստեղծված թե արտաքին քաղաքական, թե տնտեսական, թե անվտանգության առումներով բավականին բարդ իրավիճակը պահանջում է որոշակի իրողությունների վերանայում եւ համակարգային տրանսֆորմացիա: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխող համակարգը ոչ միայն կանգնած է տնտեսական ճգնաժամի բարդ խնդրի առաջ, այլ նաեւ ապրում է ներհամակարգային ճգնաժամ:
Առաջացել է իրավիճակի թերեւս ամենակարեւոր առանձնահատկությունը, առաջին հայացքից առեղծվածային: Մի կողմից իշխանությունը լիովին չեզոքացրել է հասարակության հակազդեցությունը, մյուս կողմից սակայն տեղի են ունենում իշխանության ազդեցությունից դուրս արտաքին գործընթացներ, եւ Հայաստանի իշխանության համար ներկայում դրանք են հիմնական «հակառակորդը»: Այսինքն, թվում է, թե իշխանությունը որպես հակառակորդ կամ մրցակից չեզոքացրել է հանրությանն ու ընդդիմությանը, բայց մյուս կողմից ներկայում իշխանության մարտահրավերը հանրությունը չէ, այլ արտաքին արագ եւ դինամիկ գործընթացներն ու փոփոխությունները:
Իսկ դրանք չեզոքացնել իշխող համակարգն ունակ չէ, հետեւաբար չի մնում համակարգային տրանսֆորմացիաների միջոցով արտաքին իրողություններին քիչ թե շատ համարժեք տեսքի ու կառուցվածքի գալու այլընտրանք: Իսկ դրա առաջնային նախադրյալը լիովին նոր իշխանության ձեւավորումն է, որ փորձում է իրականացնել Սերժ Սարգսյանը, փոխելով իշխանական համակարգի ստատուս-քվոն:
Ընդ որում, Սարգսյանը այդ գործընթացին անթաքույց կերպով տվել է ազգային անվտանգության խնդրի կարգավիճակ, փաստորեն զուգահեռ գործողություններ սկսելով երեք ուղղությամբ՝ ԱԱԾ, ՊԵԿ, ոստիկանություն: Ընդ որում ուշագրավ է, որ ՊԵԿ եւ ԱԱԾ նոր ղեկավարների նշանակումները կատարվել են անձնական հավատարմության սկզբունքով, իսկ ոստիկանությունում չկա նոր ղեկավարի նշանակում, բայց Վովա Գասպարյանը եւս առաջ է քաշում հավատարմության սկզբունքը՝ սպառնալով դավաճաններին:
Ներկայում ներհամակարգային ստատուս-քվոյի հիմքային վերանայման համար դիտվում է թերեւս ամենահարմար ժամանակահատվածը, ըստ երեւույթին այն պատճառով, որ մի կողմից ընդդիմադիր լուրջ վտանգի բացակայությունը տալիս է համակարգի ներսում ավելի համարձակ որոշումների եւ լուծումների գնալու հնարավորություն, իսկ մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունը առանց այդ էլ բավական ժամանակ է կորցրել, եւ ուշացումը կլինի ավելի ու ավելի ճակատագրական:
Տրամաբանական է, որ այդ հրամայականների առաջնային թիրախ կարող էր եւ պետք է դառնար կրիմինալ սեգմենտը: Բանն այն է, որ այդ սեգմենտը ներկայում իշխող համակարգի ամենաանկենսունակ շերտն է, քանի որ արդեն առնվազն մեկուկես տասնամյակ այն գիտակցաբար դուրս է բերվել իր զարգացման «բնական միջավայրից», զգալիորեն կորցնելով դիմադրունակության ռեսուրսները: Այն սպառել է իրեն, իր նշանակությունը համակարգի համար եւ միաժամանակ լիովին հասունացել որպես ներիշխանական բալաստ, որից պետք է ազատվել, միաժամանակ դրա վրա ձեռք բերելով առավել մեծ ազդեցություն՝ բայց արդեն հրապարակից դուրս:
Միեւնույն ժամանակ, «բնական միջավայրից» դուրս բերված այդ սեգմենտը իշխանության միջավայրում չի եղել միատարր եւ բաժանվել է ներիշխանական տարբեր խմբավորումների ազդեցության գոտիների միջեւ:
Հետեւաբար, երբ խոսք է գնում կրիմինալին հայտարարված պատերազմի մասին, առաջանում է կրիմինալի «տարածքային» սահմանման հարցը: Պատերազմը ներառելու է բոլո՞ր տարածքները, թե կլինեն ներիշխանական խմբեր, որոնց «տարածքային ամբողջությունը» չի ենթարկվի փոփոխության, համենայն դեպս առայժմ:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


