- Բարև ձեզ, սիրելի՛ հեռուստադիտողներ: Այսօր ՀՀԿ քաղաքական դպրոցն ավարտեցին հերթական շրջանավարտները: Մեր հաղորդման հյուրն է դպրոցի շրջանավարտ Կալբաս Աբոն: Ողջունում եմ Ձեզ, պարո՛ ն Աբո:
- Ես էլ: -
Ինչու՞ որոշեցիք քաղաքականությամբ զբաղվել:
- Ինչպես մեր դպրոցի ռեկտորն ա ասում՝ եթե դու չես սպանում քաղաքականությանը, քաղաքականությունն է սպանում քեզ:
- Ի՜նչ հետաքրքիր է:
- Հետաքրքիր բան չկա, ամեն մեկս մեր գործն ենք անում:
- Ի՞նչ տվեց Ձեզ ՀՀԿ քաղաքական դպրոցը:
- Ցավդ տանեմ, նենց չի, որ մենք գնացել էինք, որ մեզ ինչ-որ բան տային: Մենք սրտանց ու անշահախնդիր՝ մեր կուսակցության կողքը կանգնած ենք միշտ, ուր որ պետք ա՝ կմտնենք ու կհելնենք:
- Բայց գիտելիքը, չէ՞ որ դպրոցը պետք է գիտելիք տա:
- Է թող տա, ո՞վ ա իրան խանգարում:
- Ի՞նչ առարկաներ էին դասավանդում ՀՀԿ քաղաքական դպրոցում, պարո՛ն Աբո:
- Տարբեր:
- Ձեր ամենասիրելի առարկան ո՞րն էր:
- Իմս՝ Բյուջեյի հարաբերականության տեսությունը ատկատի ծիրում:
- Կարո՞ղ եք մանրամասնել:
- Դե ասենեք թե, եթե բյուջեն 4 միլիարդ ա, ոնց էն գլխից 1 միլիարդ ֆրթցնել, բայց որ տակը մնա էլի 4 միլիարդ:
- Եվ ինչպե՞ս անել:
- Չեմ կարող ասել, դա մասնագիտական գաղտնիք ա, դարձե՛ք ՀՀԿ-ական՝ կիմանաք:
- Իսկ դուք ի՞նչ ստացաք այդ առարկայից:
- Դե, տեսականի մասով 5, բայց դեռ պրակտիկա պետք ա անցնենք մագիստրատուրայում:
- Որտե՞ղ:
- Ես գյուղատնտեսության նախարարությունում, այնտեղ նկատվում է ատկատի հարաբերականության կրիտիկական մակարդակ՝ դաշտային աշխատանքների համար: Դե բացի դրանից էլ՝ իմը կալբասի գծով ա էլի:
- Իսկ ձեր դպրոցից դուրս մնացողներ եղա՞ն այս տարի:
- Հա, ոնց չէ: Խզիկ Կամոն կտրվեց՝ Քֆուրի պատմություն և տեսություն առարկայից:
- Ինչու՞:
- Դասախոսը քրֆեց, ինքը աբառոտկա չխլեց, կուլ գնաց:
- Հետո՞:
- Էլ ի՞նչ հետո, դասախոսն ասեց՝ ա՛յ դիշովկա, եթե էսօր դու ստեղ սենց պարկեշտ ես, բա վաղը ոնց ես անելու Ազգային Ժողովում, քո նմանները մեր մեջ տեղ չունեն, ու լարեց դպրոցից:
- Ձեր դպրոցի պատին գրված է՝ Ամեն ինչ լավ ա, եթե նույնիսկ ամեն ինչ վատ ա, միևնույնն ա՝ ամեն ինչ լավ ա: Սա ավելորդ լավատեսություն չէ՞:
- Չէ այ հոգուդ ղուրբան, սա իրատեսություն ա, ոչ թե լավատեսություն:
- Էդ ո՞նց:
- Դե հա՝ եթե ժողովրդի համար ամեն ինչ վատ ա, ուրեմն մեր համար լավ ա էլի: Ենթատեքստը չեք ջոգում:
- Իսկ ի՞նչ գրքերով եք տալիս ձեր քննությունները:
- Քաղաքական հռետորաբանության մետաֆիզիկական սուբստանցիան. ինչպե՞ս ասել ամեն ինչ, բայց ոչինչ չասել, հեղինակ՝ Գալուստ Սահակյան:
- Որտեղի՞ց կարող ենք գնել գիրքը:
- Չեք կարող գնել, պետք է ընդունվեք ՀՀԿ քաղաքական դպրոց:
- Իսկ ինչպե՞ս ընդունվել:
- Պետք ա մտնեք մեր կայք ու թեստ լրացնեք, կոչվում ա՝ գաղջաթեստ: Եթե պարզվեց, որ ձեր հոգում գաղջի քանակությունը ձգտում է կրիտիկական նվազագույնի, ուրեմն չեք կարող ընդունվել, դուք անհույս եք:
- Իսկ որքա՞ն է ուսման վարձը:
- Վարձը տալու եք ամբողջ կյանքի ընթացքում, իսկ թե ոնց՝ կասի ՀՀԿ ցմահ պարտապանների վարչությունը:
- Իսկ Դուք պատրաստվու՞մ եք մասնակցել առաջիկա ընտրություններին:
- Հա բա ոնց, ես գերազանցությամբ եմ ավարտել՝ Ընտրակաշառքների անատոմիա առարկան, բա եթե ոչ ես, ապա ո՞վ:
- Պարո՛ ն Աբո, վերջում ի՞նչ կմաղթեք մեր հեռուստադիտողներին:
- Ձեր հեռուսուստադիտողներին կմաղթեմ համբերություն, քանի որ, ՀՀԿ-ն եղել է, կա և կմնա՝ շնորհիվ հեռուստադիտողների համբերության: