- 2025-03-13 21:49:00Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2025-03-13 11:40:00Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի
- 2025-03-13 10:51:00ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այն օրինց ի վեր, երբ Գագիկ Ծառուկյանը լքեց իր ստեղծած կուսակցությունը և դրա անդամներին հանձնեց բախտի քմահաճույքին, ԲՀԿ-ականներից յուրաքանչյուրը փորձեց իր կարողությունների սահմաններում տեսնել գլխի ճարը: Կուսակցության ավերակների վրա Նաիրա Զոհրաբյանը մի կերպ հավաքեց նավաբեկյալներին ու մինչ օրս այդ խախուտ տախտակամածը լողում է անհասկանալի ուղղությամբ:
Տրոհված բեկորներից մեկը՝ Տիգրան Ուրիխանյանի առաջնորդությամբ «Ալյանս» կուսակցության հիմքը դրեց ու անցած բոլոր ամիսների ընթացքում այդ կուսակցության մասին հիշեցվում է միայն այն ժամանակ, երբ Ուրիխանյանը ելույթ է ունենում խորհրդարանում: ԲՀԿ-ի մեկ այլ թև՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ և երեք պատգամավորների մասնակցությամբ օրերս հայտարարեց «Համախմբում» կուսակցության ծննդի մասին՝ փաստելով, թե ինչպես են անառակ զավակները վերադառնում իրենց արմատներին:
Իսկ ահա այսօր էլ Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանն է ասել, թե ծրագրում է նոր կուսակցություն ստեղծել: Բաբայանը նշել է, որ այս պահին այդ հարցով ակտիվ կոնսուլտացիաներ է իրականացնում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների և գործընկերների հետ: «Կա նման գաղափար, ես չեմ թաքցնում, բայց այս պահին զերծ կմնամ գնահատականներից: Երբ կլինի նման որոշում, մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին»,- ասել է Բաբայանը:
Եթե այս տեմպերը պահպանվեն, ապա հեռու չէ այն օրը, երբ յուրաքանչյուր նախկին ԲՀԿ-ական իր կուսակցությունը կբացի: Բայց նրանց հասկանալ կարելի է: Այդ մարդիկ մտածում են, որ եթե Գագիկ Ծառուկյանի նմանը կարող է Հայաստանում քաղաքական ուժ ստեղծել, ապա իրենք կստեղծեն ու կստեղծեն: Թեպետ դա էլ է սխալ կարծիք. Գագիկ Ծառուկյանը գոնե փող ուներ և կարող էր իրեն թույլ տալ նման շքեղություն, բա սրանք ի՞նչ ունեն:

«Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք»

Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին

Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…

Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի

ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել


