USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտից փախած Դիաննան փոքրիկի հետ մնացել է դրսում. քաղաքապետարանը հրաժարվել է կացարանի հարցը լուծել
2016-05-11 12:55:00
Տպել Տպել

     «Երևի աղջկաս ժամանակավոր տանեմ մանկատուն ու գնամ ընտանիքիս մոտ` Մարտակերտ: Վախենում եմ երեխուս հետ գնամ գյուղ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դիաննա Պողոսյանը:

Ապրիլյան դեպքերի պատճառով 11-ամսական երեխայի հետ միասին Մարտակերտից եկել է Երևան և ժամանակավոր բնակություն հաստատել ընկերուհու տանը:

Ասում է, որ ընկերուհու տանը մնալ այլևս չի կարող, ժամանակավոր կացարան ստանալու նպատակով դիմել է պատկան բոլոր մարմիններին: «Մեծ ընտանիք է, իրենց նեղություն եմ պատճառում` չնայած ցույց չեն տալիս: Հանրակացարանում մի փոքր սենյակ ստանալու նպատակով դիմել եմ քաղաքապետարան, ինձ ասացին, որ մենակ մի բանով կարող են օգնել, գումար տալ և ուղարկել Ղարաբաղ:

Ես էլ կարող եմ գնալ, բայց հիմա վախենում եմ, ինքս պատերազմ եմ տեսել, էն վախը, սարսափը, ինչ ես եմ ապրել, չեմ ցանկանում, որ երեխաս էլ ապրի, դրա միջով անցնի, բացի այդ էլ վախենում եմ, որ նրան մի բան կարող է լինել...

Ես էլ աղջկաս տարիքին էի, երբ ստիպված եղանք Մարտակերտից դուրս գալ, ճիշտ է` շատ փոքր եմ եղել, բայց ռումբերի պայթյունն իր բացասական ազդեցությունը թողել է ինձ վրա»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ իրավիճակի հանդարտվելու դեպքում աղջկա հետ միասին անպայման վերադառնալու է:

Այս նյութը դիտել են - 1565 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook