USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շիրխանյանը՝ կրկին ԱԱԾ տեսադաշտում...
2015-12-14 23:38:00
Տպել Տպել

 Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին եւ հաջորդ օրերին վնասազերծված խմբի անդամները, մեր տեղեկություններով, նախաքննության մարմնին ուշագրավ ցուցմունքներ են տալիս՝ մանրամասն նկարագրելով իրենց գործողությունների ծրագիրը, շփումները տարբեր անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների հետ: Նրանք տվել են նաեւ բազմաթիվ ներկա եւ նախկին պաշտոնյաների անուններ, որոնց հետ հանդիպել եւ քննարկել են երկրի վիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, կիսվել իրենց «հեղափոխական» գաղափարներով: Մեզ տեղեկություն հասավ, որ հնչել է նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ նախկին անդամ, Վազգեն Սարգսյանի զինակից Վահան Շիրխանյանի անունը: Մենք կապվեցինք պրն. Շիրխանյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես ճանաչում եմ վարդապետին, նա մեր եկեղեցու վարդապետ է, բայց ես այդ մասին կխոսեմ այն ժամանակ, երբ ավելի կոնկրետ բաներ կլինեն…»: Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրեն հայր Անտոնիո ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: Հայր Անտոնիոն բնիկ հորդանանցի հայ է, երիտասարդ տարիքում ծնողների հետ գաղթել է Ավստրալիա: Վերջին տարիներին նա եկել է Հայաստան, որտեղ տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ է ունեցել, որպես Շիրակի մարզի Փանիկ եւ Արեւիկ գյուղերի հոգեւոր հովիվ, որոշ ժամանակ Կարիդասի տնօրինությունն է ստանձնել։ Հայր Անտոնիոն Գյումրիի հայ կաթողիկե առաջնորդարանում էր ապրում, իսկ ավելի ուշ հիմնադրել է հոգեւոր-մշակութային «Մարիամ» ռադիոկայանը: «Ես խոսել եմ վարդապետի հետ նրա ծրագրերի մասին, նրան փոխանցել եմ իմ մոտ եղած տնտեսական, կրթական ծրագրերը, այդ խոսակցությունները եղել են՝ ավարտենք սրանով»: Շիրխանյանն ասաց, որ շփում չի ունեցել զինված խմբի, ինչպես եւ «Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, բայց լսել է նրա մասին․ «Զոհվածի տղա է եւ պատերազմել է Քեսաբում, այդքան բան գիտեմ»: Նկատեցինք, որ «պատերազմելու» փաստը Հայաստանում կասկածի տակ են վերցրել։ «Դե, դա դժվար չէ ստուգել, կարող են մարդ ուղարկել Քեսաբ, հայերի հետ խոսել, ու կպարզվի»։ Ինքը՝ Վահան Շիրխանյանը, «լսել է, որ պատերազմել է»: Արթուրի հետ նա երբեւէ չի հանդիպել: Շիրխանյանին իրավապահները չեն հրավիրել հարցաքննության։ «Եթե մարդիկ իսկապես ծրագրել են ահաբեկչություն, ապա վնասազերծումը տվյալ մարմինների պարտականությունն է եղել»,- կատարվածը գնահատում է նա: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Վահան Շիրխանյանը հայտնվում է ԱԱԾ տեսադաշտում. 2007 թվականին փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման անդամների՝ Շիրխանյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ։ Շիրխանյանի բնակարանից 28 հազար դոլար էին հայտնաբերել։ Խուզարկություն էր կատարվել նաեւ Արզումանյանի բնակարանում, որն այդ գործի շրջանակներում նաեւ կալանավորվեց։ Այն ժամանակ լուրեր էին շրջում, որ գումարների աղբյուրը Լեւոն Մարկոսն է՝ Հայաստանում «քցված» գործարարը, որը որոշել է իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Հետագայում քրգործը կարճվեց։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1541 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook