- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«168 Ժամի» զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը
– Պարոն Տրոֆիմչուկ, Ղարաբաղում բռնկված քառօրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց համանախագահ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել։ Հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վերջին ամիսների դինամիկան, ըստ Ձեզ, ի՞նչ է կատարվում հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ, և ի՞նչ պետք է սպասել այս հանդիպումից հետո։
– Վիեննայի հանդիպումից պետք է սպասել Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, ազդեցության հետզհետե ընդլայնում հակամարտության կարգավորման, ավելի ճիշտ՝ պատերազմի կարգավորման գործընթացի վրա։ Չպետք է մոռանալ, որ հենց ԱՄՆ-ը նախաձեռնեց այս հանդիպումը։ Բայց Վաշինգտոնն ու Մոսկվան բացարձակապես տարբեր նպատակներ են հետապնդում ու տարբեր մեթոդներ են կիրառում այս խնդրի կարգավորման շրջանակում։
Պետք է հստակորեն հասկանալ, որ Արևմուտքի առջև Ղարաբաղն այս կամ այն պետության հովանու ներքո վերադարձնելու հարց չկա, բայց կա ցանկություն՝ այդ անկլավից ինքնուրույն քաղաքական լծակ ստանալ, որի հաշվին կարելի է կարգավորել իրավիճակը ոչ միայն՝ Հարավային Կովկասում, այլև՝ ողջ կասպյան-սևծովյան ավազանում։ Այս մասին, բնականաբար, բարձրաձայն չեն խոսում, բայց դա ենթադրվում է։
Առավել ևս, երբ դա հեշտ իրագործելի է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն գնա ոչ մի փոխզիջման։ Հայաստանը տեսականորեն կարող էր գնալ փոխզիջումների, բայց միայն ապրիլյան իրադարձություններից առաջ։ Ներկայումս դա կդիտարկվի միայն՝ որպես հայկական դիրքերի հանձնում, և ոչ՝ այլ կերպ։
Ռուսաստանը ևս իր վրա պարտավորություններ է վերցրել ապրիլի 5-ի հրադադարից հետո, որոնք պետք է կատարի։ Բայց դեռ դա տեղի չի ունենում, որը խորացնում է իրավիճակը, քանի որ իրավիճակը արդեն հատել է «սառեցվածության» կետը և երբեք այլևս չի վերադառնա այդ վիճակին։ Չի վերադառնա այն պարզ պատճառով, որ մարտերի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր, տնտեսական վնասներ և ավերածություններ։ Սա պետք է ինչ-որ մեկը գնահատի ու ինչ-որ մեկի վրա «կախի»։ Ենթադրաբար՝ այս հարցով կզբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։
– Ինչպես ե՞ք գնահատում Ռուսաստանի դիրքերը, որոնք, որոշ պնդումների համաձայն, թուլանում են կարգավորման գործընթացում, ինչի մասին մի փոքր խոսեցիք։
– Ինչպես ես արդեն ասացի, Ռուսաստանը կորցրել է անհրաժեշտ տեմպը, բառերով լուրջ պարտավորություններ ստանձնելով և՛ Երևանի, և՛ Բաքվի նկատմամբ։ Ի դեպ, Վիեննայի հանդիպումը, ավելի քան մեկ ամիս անց, հենց այդ պատճառով էլ կայացավ, քանի որ Ռուսաստանը սկսեց կորցնել այդ տեմպը։ Ադրբեջանը հույսը դրել է Արևմուտքի աջակցության վրա, ինչը չի էլ թաքցնում։ Գուցե կա նպատակ՝ այս հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև մի փոքր բախում առաջացնել։ Բայց նման բան պետք էր սպասել, քանի որ կարգավորման գործընթացի «փակումն» այն նույն տարայում, որի վրա գրված է «1994 թվական», հնարավոր չէ, դրա վրա հույս դնել այլևս պետք չէ։
Բանակցությունների երկու նոր տասնամյակ այլևս չի լինելու։ Ռուսաստանը պետք է առաջարկեր կարգավորման սեփական ծրագիրը, բայց ինչպես այն չէր եղել, այսօր էլ չկա։
Հենց այս պատճառով ողջ տարածաշրջանը գործի է անցնում, և Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի միացյալ ուսումնավարժանքների մասին հայտարարությունը հենց այս սերիայից է։ Այն մասին, թե կոնկրետ ինչ կարող էր առաջարկվել Մոսկվայի կողմից, ես չեմ ցանկանում խոսել, քանի որ վերջին տարիներին ես բազմիցս օգտակար կոնկրետ քայլերի մասին խոսել եմ և նույնիսկ հստակ նախազգուշացրել եմ 2014թ. այն մասին, ինչ պատահեց 2016թ. ապրիլին։ Բայց դա որևէ մեկին անհրաժեշտ չեղավ։ Եթե Ռուսաստանն այստեղ ռազմավարական առումով ուշանում է, ապա կգտնվի փոխարինող, և դրանում չպետք է կասկածել։
– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս Հայաստանը հաղթահարեց քառօրյա պատերազմը և դրա հետևանքները։ Ի՞նչ քայլեր, ըստ Ձեզ, պետք է ձեռնարկի Հայաստանը։
– Հայաստանը դեռ ոչ մի կերպ չի հաղթահարել այս «ոչ լիարժեք» պատերազմը, քանի որ իրավիճակը շփման գծում չի նախորդում մինչ ապրիլի 1-ը եղածը։ Կարող ենք երկար խոսել այն մասին, որ Ադրբեջանը զբաղեցրել է միայն «մի քանի սանտիմետր» հող, սակայն հենց այս հանգամանքն էլ փոխում է ողջ գործը։ Եթե կողմերը մնային կանգնած այնտեղ, որտեղ կանգնած էին, բանակցային նոր փուլը կկայանար և ինչ-որ բանի կտաներ։ Բայց ներկայումս, փաստորեն, Ադրբեջանն ավելի է մոտեցել Հայաստանին և հայտարարել իր պահանջների մասին։ Սրանից ելնելով՝ կարելի է կանխատեսել Ադրբեջանի հետագա առաջխաղացումը։ Բնականաբար, Հայաստանը ստիպված է լինելու կտրուկ դիմադրություն ցույց տալ, բայց հենց դա էլ կլինի լայնամասշտաբ պատերազմը։
Հայաստանին մեծ ընտրություն չեն թողել՝ կամ գնալ բանակցությունների «ճանապարհային քարտեզին» համապատասխան, հանձնելով Ղարաբաղն ու հարակից տարածքները հստակ սահմանված ժամկետներում, կամ զինվել ու պատրաստվել պատերազմի։
Բայց ցանկացած իրավիճակից ելքեր գտնվում են, ելք կա նաև այստեղ։ Եվ դա Կովկասում ընդհանուր վստահության գոտու ստեղծումն է, քանի որ պարզ, մեխանիկական վերադարձը սովետական ներքին սահմաններին այլևս անհնար է։ Այնինչ հարցի նման ձևակերպման համար անհրաժեշտ է փոխել այն բոլոր գործիքներն ու այն բոլոր մասնակիցներին, որոնք զբաղվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով վերջին տասնամյակների ընթացքում։
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հասարակական գործիչներին այնպիսի երկրներից, ինչպիսին Վրաստանն է։ Առավել ևս, երբ Ադրբեջանը ևս հրապարակավ արտահայտում է իր դժգոհությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ։ Բայց դա խնդրի միայն մեկ մասն է։ Մնացածի մասին ես դեռ կլռեմ, քանի որ ԵԱՀԿ ՄԽ կազմում չեմ գտնվում։ Կան մարդիկ, ովքեր գումարներ են ստանում իրենց առաջարկների համար, թող նրանք էլ աշխատեն ողջ ծավալով։
– Ըստ նախնական պայմանավորվածշության, հնարավոր է՝ երկու երկրների նախագահներ հանդիպեն հունիս ամսին։ Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից։
– Լավագույն դեպքում այդ հանդիպումից կարելի է սպասել հանդիպման կայացման փաստ և այն, որ դրա ընթացքում գուցե ստորագրվի ինչ-որ ֆորմալ փաստաթուղթ, որը դիտարկում է վստահության միջոցների մշակում։ Ոչ մի «Եզրափակիչ փաստաթուղթ», ինչպես պնդում էին, չի ստորագրվելու, քանի որ նման ձևակերպումը նշանակելու է միայն մեկ բան՝ մերձղարաբաղյան հողերի և ինքնին Ղարաբաղի վերադարձի փուլային ծրագրի իրագործում։
Հենց Ղարաբաղից էլ ամեն ինչ կսկսվի՝ սկզբից՝ Ղարաբաղը, ապա՝ մյուս բոլորը։ Մեծ հաշվով, Հայաստանին այս ամենը պետք չէ, քանի որ հստակեցված չէ գլխավոր հարցը՝ ո՞վ է ում վրա հարձակվել։ Թող Մինսկի խումբն այս հարցի վերաբերյալ տա իր կոմպետենտ եզրակացությունը։ Իսկ եթե չտա, ապա նրան պետք է փոխել։ Հենց այստեղից էլ կսկսվի առաջխաղացումը։ Իր դերակատարությունն ունի նաև ենթադրվող հանդիպման վայրը։ Ասում են, որ դա լինելու է Ռուսաստանում։
Ծայրահեղ դեպքում այդպես պետք է լինի Վիեննայից հետո։ Բայց եթե դա անցկացվի Ռուսաստանի տարածքում, ապա դա լինելու է հերթական հանդիպումներից մեկը՝ «Եկեք համերաշխ ապրենք» թեմայով, որն ավելորդ անգամ կտաքացնի Ադրբեջանին։ Ուստի հանդիպման վայրն այս դեպքում կարևոր և սկզբունքային հարց է։ Եթե Ռուսաստանը պատրաստվում է հունիսյան հանդիպումը կազմակերպել սեփական տարածքում, ապա նա պետք է ներկայացնի բացարձակապես նոր օրակարգ։ Այդ դեպքում ամեն ինչ դրական հունով կընթանա։ Բայց պետք է նաև հաշվի առնել հունիսյան հանդիպման տեղափոխումն այլ ժամանակ, քանի որ պարզապես խոսակցությունների համար՝ հանդիպման Բաքուն արդեն պատրաստ չէ, նա ցանկանում է քննարկումների համար այլ հարցեր ևս տեսնել։
– Ռուսական քաղաքականությունը, այսինքն՝ հակամարտող երկրներին զենքի վաճառքը, խստագույնս քննադատվում է Հայաստանում, քանի որ հասարակությունը հասկանում է, որ Հայաստանի և Ղարաբաղի դեմ կիրառվում է ռուսական զենք, այն դեպքում, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որը պետք է ապահովեր ՀՀ անվտանգությունը։ Այս հարցերը հակառուսական տրամադրություններ են բարձրացնում Հայաստանում։ Սա չի՞ անհանգստացնում Մոսկվային՝ Ձեր կարծիքով։ Մոսկվան չի՞ ցանկանում արդյոք վերանայել կամ փոխել այդ քաղաքականությունը։ Իհարկե, մենք հիշում ենք Ռոգոզինի հայտարարությունը, բայց հետաքրքիր է, Դուք ի՞նչ եք կարծում այս մասին։
– Մոսկվային, ցավոք սրտի, չի անհանգստացնում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը։ Թեև փորձագետներն այդ մասին վաղուց են զգուշացնում։ Եվ խնդիրն այստեղ միայն Ղարաբաղը չէ, այն բավականին վաղուց է շրջանառվում՝ իսկ այստեղ՝ Գյումրիում ընտանիքի սպանությունը և նման հարցեր։
Ադրբեջանին և Հայաստանին միաժամանակ ռուսական սպառազինության մատակարարման հարցը, իհարկե, ևս գոյություն ունի, սակայն Ռուսաստանը չի կարող դուրս գալ այդ շրջանակներից, քանի որ դեռևս պատրաստ չէ «ճղվել» Երևանի և Բաքվի միջև՝ նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և գործընկերն է ԵՏՄ-ում։ Ամեն ինչ կարող է լուծվել ավելի պարզ ու այլ եղանակով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի մակարդակի բարձրացում այդ բլոկներում ՀՀ անդամակցության հաշվին։ Այդ դեպքում մարդիկ այս բոլոր խնդիրներին այլ աչքերով կնայեն։ Բայց կյանքի մակարդակի բարելավում չկա, ավելին՝ կա Ղարաբաղում իրավիճակի բռնկում։ Այս ամենը միասին վատթարացնում է իրավիճակը։
Ռուսաստանը բազմամյա ճգնաժամի մեջ է, որն առնչվում է ոչ միայն տնտեսությանը, այստեղից էլ մյուս բոլոր խնդիրներն են առաջանում։ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի էր կարգավորել ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ։ Բայց 2014 թվականը չափազանց շատ բան փոխեց, և այս ողջ ապակայունացումը սկսեց անդրադառնալ Հարավային Կովկասի վրա։ Իրավիճակի բարելավման ևս մեկ տարբերակ կարող էին լինել Ռուսաստանի կողմից Հայաստանին և Ադրբեջանին այնպիսի առաջարկները, որոնք տնտեսական առումով կբարելավեին իրավիճակն այդ երկրներում։
Չմոռանանք այն, որ հենց միասնական, վերազգային սովետական հովանու ներքո էլ ղարաբաղյան խնդիրները հուսալիորեն մեկուսացված էին։ Այսօր «նոր Միություն» ձևավորել հնարավոր չէ, սակայն անվտանգության նոր համակարգի ստեղծումը, այդ թվում՝ տնտեսական, կարող է իրական ելք լինել։ Բայց այստեղ ևս կան մեծ խնդիրներ, քանի որ չմեկուսացնելով այս բոլոր երկրներում գործող օլիգարխներին՝ հնարավոր չէ ունենալ նորմալ գործող տնտեսություն։ Այլ բառերով ասեմ, գումարը (կամ դրանց բացակայությունը, որի համար էլ հենց վաճառվում է սպառազինությունը բոլոր կողմերին) որոշում է ամեն ինչ։

Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »

Եթե ես լինեի Արցախի նախագահը

Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը

Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in

Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli

Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»

Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ

ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»

Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»

Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը

Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes

Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir

Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին

Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir

Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»

Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook

Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»

«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան

Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»

Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes


