- 2024-12-24 14:58:00Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրել տան անդամների նկատմամբ:
Ավելի ուշ այստեղից հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել երիտասարդ աղջկա և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով: Առանձնատունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է մի շարք աղմկահարույց դեպքերից հայտնի գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով:
Նշենք, որ Յուրա Ղարիբյանն այն շատ գործարարներից է, ով հանրությանն առավել հայտնի է իր շուրջ պտտվող աղմկալի պատմությունների մասին զանազան լուրերով: Նախ նշենք, որ «Շանթ» ընկերության, այն ժամանակ «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր «Շանթի Յուրա»-ն շքեղ առանձնատուն ունի Քոբուլեթիում: Նրա երեքհարկանի առանձնատունը գտնվում է անմիջապես ծովի ափին մոտ:
Դեռևս 2012 թվականին մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ղարիբյանն այդ ժամանակ հայտնի էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած մտերմիկ կապով: Վերջինս նաև բիզնես էր նախաձեռնել: Նա «Շանթ» ընկերության մատույցներում բացել էր համանուն սուպերմարկետ և աշխատողներին պարտադրում էր այնտեղից գնումներ անել: Այսպիսով` Վարշամ-Յուրա Ղարիբյանն իր խանութում ունենում էր մի քանի միլիոն դրամի երաշխավորված առևտուր: Սույն անձը առավել հայտնի է դարձել իր թիվ մեկ ոխերիմ թշնամի՝ հարազատ եղբոր՝ Մանվելի հետ ունեցած, մեղմ ասած, տարաձայնությունների հողի վրա:
Եղբայրների մշտական դարձած վեճ ու կռվի հետևանքն այն էր եղել, որ ընտանեկան բիզնեսը` «Շանթ» ընկերությունը, բաժան-բաժան էին արել. մեկին` Յուրա-Վարշամին, մնաց «Շանթը», իսկ Մանվելը «Շանթին» ավելացրեց մոդայիկ դարձած էլիտար բառը՝ «Էլիտ Շանթ»: Ուշագրավն այն է, որ այդ ժամանակ մամուլում ինտենսիվորեն լուրեր էին շրջանառվում, թե «Շանթ» ընկերության սեփականատերերից մեկը համարող ոմն Սամվել Ղարիբյան նամակով դիմել նախագահին: Նամակում ասվում էր, թե՝ պարոն նախագահ, խնդրում եմ պաշտպանեք եղբայրներիս և մեր ընտանեկան բիզնեսը հանրապետության դատախազի ոտնձգություններից: Քանի որ ընտանեկան այս կեղտոտ սպիտակեղենը դուրս էր հանվել ի ցույց հանրության, հետևաբար, մարդկանց մոտ հետաքրքրություն էր առաջացել, թե ինչից իրականում սկսվել վեճուկռիվը:
Այսպես, ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվել, թե երբ Մանվել և Յուրա Ղարիբյանները 1986-91 թվականներին ստեղծում էին իրենց բիզնեսը, սույն նամակի «հեղինակ» Սամվել Ղարիբյանը Հայաստանում չէր: Նա 1984-ին Ուկրաինայում սպանության փորձի համար դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Բարոյականությունից խոսող այս մարդը 22 դանակի հարված էր հասցրել տուժողին: Ծանոթ-բարեկամ մեջ գցելով՝ Ուկրաինայում պատիժը կրող իրենց դատապարտյալին եղբայրները 1990-ին տեղափոխում են Հայաստան, իսկ 1991-ին նա ազատ է արձակվում: Եղբայրներն էլ նրան որպես ապրուստի միջոց իրենց համատեղ բիզնեսի մասը կազմող մի խանութ են տալիս, թե` աշխատեցրու, ապրի: Այսինքն՝ այդ խանութն էլ նրա սեփականությունը չէ: Իսկ ահա այս վեճի արդյունքում իրադարձություններն այնպես էին զարգացել, որ անգամ քրեական գործ էր հարուցվել: Մեղադրանքի հիմքում կրտսեր եղբոր այն պնդումն էր, թե ավագը, եղբայրական կապերի օգտագործմամբ չարաշահելով իր վստահությունը, 2005թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում «Շանթ Պլյուս» ՍՊ անունով կատարել է մի շարք գործարքներ և ձեռք բերել տրանսպորտային միջոցներ`(Կամազ 5511 մակնիշի և Մերսեդես Բենց 220-S-430)` վերջինիս պատճառելով 16 մլն 800 հազար դրամ արժողությամբ գույքային վնաս` հափշտակելով Վարշամ Ղարիբյանի կողմից գնված ավտոմեքենաները: Դատավարությունը տևել է մեկ տարի ութ ամիս: «Շանթի Յուրան» պարտվել էր եղբորը:
Իսկ բաց նամակը՝ ուղղված նախագահին, որը ներկայացնում ենք ստորև, իր մեջ պարունակում է մի շարք այլ բացահայտումներ ևս: «Դեռևս 2008 թ.սեպտեմբերի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանին անմիջապես իր հայրական տան դիմացից առևանգել, Երևանում գործող «Էլիտ Շանթ» գործարան է տեղափոխել ու դաժան ծեծի ենթարկել բազում հանցագործությունների կատարած և անպատիժ մնացած Վարշամ (Յուրա) Ղարիբյանը: Այս գործողությունների նպատակն է եղել ստիպել Հ. Եղիազարյանին ստացականներ գրել այն մասին, թե իբր պարտքով վերջինս խոշոր գումար է վերցրել Վ. Ղարիբյանից: Ստացականները ստիպողաբար գրելուց հետո Վ. Ղարիբյանը վերցրել է Հ. Եղիազարյանի գրպանում եղած 120.000 ՀՀ դրամը, որից միայն 5000 ՀՀ դրամն է վերադարձրել`տաքսիով տուն հասնելու համար: Հ. Եղիազարյանի ավտոմեքենան ևս Վ. Ղարիբյանը պահել է գործարանի տարածքում: Ծեծի հետևանքով Հ. Եղիազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում`գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք և մինչև 2008 թ. հոկտեմբերի վերջերը բուժում է ստացել տարբեր բուժ հաստատություններում:
Դեպքի առթիվ 29.09.2008 թ. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Եղիազարյանին առևանգելու փոստի առթիվ: Միայն 13.02.2009 թ. է Վարշամ Ղարիբյանին մեղադրանք առաջադրվել, այն էլ ՀՀ քրեկան օրենսգրքի 117-րդ հոդվածով Հ. Եղիազարյանին թեթև վնաս պատճառելու կապակցությամբ: Ակնհայտ թերի, միակողման քննություն կատարելուց հետո, նախաքննական մարմինը 3 անգամ` 28.02.2009 թ., 06.08. 2009. և 11.03.2010թ. որոշումներ է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և Վարշամ Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Կատարվածն այն աստիճան զարհուրելի է եղել, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք անգամ շարունակ`30.06. 2009թ., 19. 10. 2009թ. և 10.06.2010թ. վերացրել է քրեական գործի վարույթ կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները և կարճված քրեական գործի վարույթը վերահսկվել է: Անգամ այս աստիճան միակողմանի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն անգամ հիմնավորում են Վարշամ Ղարիբյանի կողմից կատարված հանցագործությունների փաստը թույլ է տալիս օրենքով սահմանված կարգով Վ. Ղարիբյանին ենթարկել քրեական պատասխանատվության:
Քննչական մարմնի և նրա նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության նման պահվածքն ունի իր պատճառները: Քրեական գործի շարունակաբար ապօրինի կաճումներն ուղղակի կապվում են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի անվան հետ: Գաղտնի չէ, ու մամուլում էլ բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Վ. Ղարիբյանը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի անձնական հովանավորության ներքո: Հենց դա է պատճառը, որ Վ. Ղարիբյանը գնացել է նման լկտի ու սանձարձակ քայլի, համոզված լինելով, որ Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ խուսափելու է պատասխանատվությունից և անպատժելիությունը Վ. Ղարիբյանին դրդում է նորանոր հանցագործություններ կատարելու: Միայն այս երկու տարիների ընթացքում Վ.Ղարիբյանը կատարել է բազմաթիվ հանցագործություններ ու դրանց վերաբերյալ հարուցված քրեական գործերը միմյանց հաջորդելով կարճվել են: Ի վերջո, Վ. Ղարիբյանի «ուժեղ մեջքն» իր գործը կատարել է և 17. 09. 2010թ. քննիչի կողմից (որի եղբայրն ի դեպ նույնպես աշխատում է Վ. Ղարիբյանի մոտ որպես առաքիչ) կայացվել են Վ. Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ: Այս մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր մեջ ուժ չի գտել վերացնելու այդ որոշումներն ու այդ որոշումների դեմ ներկայացված բողոքները մերժել է: Այժմ կայացված որոշումները Հ. Եղիազարյանի կողմից բողոքարկվել են ՀՀ Վճռաբեկ դատարան և մենք բոլորս սպասում ենք այդ դատարանի որոշմանը: Չենք ցանկանում հավատալ, որ Վ.Ղարիբյանին հովանավորողն այնքան զորեղ է, որ Վ. Ղարիբյանը կարողանալու է հերթական անգամ խուսափել կատարվածի համար արժանի, օրենքով սահմանված պատասխանատվությունից:
Ավելին` անպատասխանատվությունից թևավորված Վ. Ղարիբյանը, օգտագործելով առևանգման ու ծեծի հետևանքով ստիպողաբար գրված ստացականները, քաղաքացիական հայց է հարուցել Հ. Եղիազարյանի դեմ և հիմա էլ ցանկանում է նրա ձեռքից խլել հայրական տունը, ընտանիքը թողնելով փողոցում: Հարգելի պարոն Նախագահ, սա է պատճառը, որ ճարահատյալ դիմում ենք Ձեզ հայցելով Ձեր միջամտությունը Հ. Եղիազարյանին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված րեական գործը վերսկսելու և օրինական ընթացք ապահովելու հարցում: Ս.թ փետրվարի 28-ին մենք` Հ. Եղիազարյանի հարազատներս ու համագյուղացիներս այցելել էինք Նախագահի նստավայր ու Ձեզ հասցեագրված դիմում հանձնել, որում առավել մանրամասն ներկայացված էր կատարվածը: Ի զարմանս մեզ, սակայն, հաշված օրեր անց տեղեկացանք, որ Հ. Եղիազարյանի դիմումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Փաստորեն ստացվում է, որ դիմումը բարձրացված հարցերի պետք է պատասխանի Վ. Ղարիբյանին հովանավորողի կողմից ղեկավարվող հիմնարկը: Համոզված են, որ դիմումի բովանդակությունը Ձեզ պատշաճ կարգով չի զեկուցվել, այլապես չէր վերահասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Սա է պատճառը, որ ստիպված ենք Ձեզ դիմել բաց նամակի ձևով, հավատալով, որ կատարվածի մասին տեղեկանալով թույլ չէք տա, որ օրինազանցն օգտվի պետական պաշտոնյայի հովանավորությունից և խուսափի պատասխանատվությունից:
Հարգելի պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեզ հանձնարարությունը պատշաճ մարմիններին օբիեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու և հանցագործություն կատարած Վ. Ղարիբյանին պատժելու համար»: Իսկ թե ինչն է պատճառը, որ ավազակային հարձակման համար ընտրվել է հենց «Շանթի Յուրայի» առանձնատունը, պարզ կդառնա շատ շուտով՝ քննության արդյունքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/460542/
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի