- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2025-01-14 18:40:00«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
- 2025-01-13 15:33:00Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Պաշտոնական Մոսկվան հաստատեց, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում եռակողմ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։
Պուտինը նախ առանձին կհանդիպի իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, ինչից հետո կսկսվի եռակողմ քննարկումը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ապրիլյան ճգնաժամից հետո կհանդիպեն երկրորդ անգամ: Առաջին նման հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ տեղի է ունեցել մայիսի 16-ին Վիեննայում:
Վիեննայի քննարկումներին, հիշեցնենք, մասնակցել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը:
Վիեննայում համաձայնություն էր ձեռք բերվել՝ պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին, ինչպես նաև հայտարարվել էր, որ հունիսին կազմակերպվելու է Սարգսյանի և Ալիևի նոր հանդիպումը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտնել է, որ Մոսկվան վճռական դեր է կատարել ապրիլին մարտական գործողությունները դադարեցնելու գործում: Պուտինը մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ, երկու երկրների պաշտպանության նախարարները և զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը այցելել են Մոսկվա, իսկ ապրիլի սկզբին Երևան և Բաքու է մեկնել վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Իսկ մինչ այդ՝ հունիսի 6-ին, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ կա շրջանակային պայմանավորվածությունների հասնելու հեռանկար: Նա ասել է, թե որոշակի փուլում, շրջանակային պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո հնարավոր կլինի նաև բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների վերադարձը:
Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում, ինչպես հայտնի է, հայկական կողմի գլխավոր պահանջներից մեկն է:
Մյուս կողմից ակնհայտ է, որ Վիեննայում ընդունված որոշումները չեն չկատարվել, մասնավորապես չի ապահովվել հետաքննությունների մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ապահովված չէ 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերով հաստատված ստատուս քվոն և սահմաների դիրքերի հարցը: Ադրբեջանական ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը:
Ավելին՝ Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը սեփական երկրում արել է մի քանի ռազմատենչ հայտարարություններ, որոնք լրացուցիչ վկայություն են, որ այդ երկրի հետ բանակցությունները աննպատակ են: Նման պայմաններում Սերժ Սարգսյանը բանակցելու շատ բան կարծես թե չունի, քանի որ օրակարգային նոր հարցերի գոյությունը ի սկզբանե դատապարտված է, քանի դեռ հետաքննությունների մեխանիզմները, որոնք նպատակ ունեն ի վերջո ցույց տալ, թե ում կողմից է կատարվում հրադադարի խախտումները, չեն ներդրվել, և միջազգային հանրությունը, այդ թվում նաև եռակողմ հանդիպման ջատագով Պուտինը չի տվել կատարվածին համարժեք գնահատական:
Այս տեսանկյունից Սանկտ Պետերբուրգի հանդիպումից շատ բան ակնկալել թերևս պետք չէ. կոնկրետ պլաններ ու լուծումներ հազիվ թե քննարկվեն, առավել ևս, որ ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարություն է արել, թե պետերբուրգյան եռակողմ հանդիպման նախապատրաստմանը ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մասնակցում: Այսինքն՝ սա զուտ ռուսական կողմի նախաձեռնությամբ կատարվող քայլ է: Կրեմլը, ըստ էության, վերստին փորձում է ընդգծել իր ազդեցության դոմինանտությունը, սակայն դրանից դրական տեղաշարժ ակնկալելը անիրատեսական է:
Կարինե Սարիբեկյան
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է