- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ջանի Հաթդաթ… Սիրիահայ բժիշկ, գիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ, բարեգործ….Սրանք, անշո՛ւշտ, մարդու անհատականությունն ընդգծող հատկանիշներ են, սակայն բարեգործությո՛ւնն է ի վերուստ դրված Աստծո ստեղծած արարածներից յուրաքանչյուրի հոգու կերտվածքում… Անխաթար պահելով այդ կերտվածքը՝ բժիշկ Ջանի Հաթդաթը բազմաթիվ անվճար վիրահատություններ է իրականացրել Հայաստանում, Արցախ աշխարհում և տարիներ շարունակ իրագործում է այդ բարեսիրական գործուներությունը՝ առանց ակնկալելու պարգևներ, պատվոգրեր, թեև մոտավորապես 5200 անվճար վիրահատություն իրականացրած հայորդին միանգամայն արժանի է դրան: Հանդիսանալով ACMA (Հայ քրիստոնյաների բժիշկների ասոցիացիայի) հիմնադիր նախագահը՝ նա իր բարեսիրական գործունեությունն սկսել է ընդամենը 2 հոգանոց թիմով, իսկ հետագայում բժշկական անձնակազմը համալրվել է նոր մասնագետ- բժիշկներով, բուժքույրերով, ովքեր մի ընտանիք են դարձել:
Դոկտո՛ր Ջանի, ե՞րբ սկսեցիք Ձեր բարեսիրական գործունեությունը:
-Ես 2000 թվականից եմ սկսել գալ Հայաստան և վիրահատություններ անել: Տարին երկու եմ գալիս: Սկզբում Մալաթիա հիվանդանոցում վիրահատություններ իրականացրեցի, հետո սկսեցի շրջել բոլոր մարզերով. վիրահատություններ էի կատարում Գյումրիի կենտրոնական հիվանդանոցում, դրանից առաջ՝ Ավստրիական հիվանդանոցում, այս օրերին՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ենք վիրահատություններ կատարել և շարունակվում է այդ ընթացքը՝ մինչև մեկնումս: Վիրահատություններ ենք արել Արցախում՝ Շուշիի հիվանդանոցում: Բացի վիրահատություններից՝ նաև զննում ենք հիվանդներին: Այս տարի` մինչ այսօր, Լոռիի, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի մարզում, Արարատում, Երևանում, Արցախում զննել ենք 909 հիվանդի: Այս այցիս երկու օրում 30 վիրահատություն իրականացրեցինք Գյումրիում, 45 վիրահատություն՝ Արցախում, երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում սկսեցի վիրհատությունները. 1 օրում կատարել ենք 15 վիրահատություն: Ունեմ լավ օգնականներ, բժիշկների և բուժքույրերի հրաշալի անձնակազմ: Հիմնականում վիրահատում եմ խպիպ, ճողվածք, լեղապարկ, քաղցկեղ, թութք…Ես հիմնականում մասնագիտացվել եմ խպիպի և քաղցկեղի վիրաբուժության գծով:
-Բժի՛շկ Հաթդաթ, որտե՞ղ եք ստացել Ձեր կրթությունը, մասնագիտացվել ու կատարելագործվել:
-Դպրոցն ավարտել եմ Քուվեյթում, Բժշկական համալսարանն ավարտել եմ Դամասկոսում, վիրաբուժական բարձրագույն կրթությունը ստացել եմ Անգլիայի թագավորությունում:
-Ինչպե՞ս սկսեցիք բարեգործությամբ զբաղվել, որևէ մեկն ուղղորդե՞լ է Ձեզ:
-Առաջին այցելությունս Հայաստան եղավ 1988-ին՝ երկրաշարժի 6-րդ օրը. երեք ինքնաթիռ բերեցի Քուվեյթից՝ բեռնված բժշկական սարքավորումներով, քիչ քանակությամբ դեղորայքով: Հայաստանին այդ ժամանակ ավելի անհրաժեշտ էր ունենալ բժշկական սարքավորումներ: Շատ կարևոր էր այդ ժամանակ ունենալ երիկամունքր լվացող սարքավորում՝ հեմոդիալիզի, չունեին լաբորասկոպիկ գործիքներ: Ես այդ ամենը բերել էի, սակայն, ցավոք, չպահեցին, չօգտագործեցին, վաճառեցին դրսում: Հիմա ասեմ , թե ինչու և ինչպես սկսեցի բարեգործություն անել. 1976-ին Տերն ինձ տեսիլք տվեց, որ ես պիտի ծառայեմ Հայաստանին: Այդ տեսիլքն ինձ երևաց, երբ դեռևս ուսանող էի և իմ բոլոր հայ ընկերներիս հորդորեցի գալ ու ծառայել Հայաստանին. անշուշտ, մի մասն ընդունեց միտքս, մյուս մասը՝ ոչ: Ավարտեցի ուսումս, Քուվեյթից 1990-ին գնացի Հալեպ, 26 տարի է, ինչ Հալեպում եմ: 2000 թվականին Հայաստանում ծանոթացա մի շարք մարդկանց հետ և պատմեցի իմ տեսիլքի մասին, դիմավորեցին, ընդունեցին, սկսեցինք մեր բարեգործական ծառայություններն ընդամենը 3 հոգով: 2006-ին հիմնեցի ACMA կազմակերպությունը, այժմ թիմում ընդգրկված են 206 հոգուց ավել աշխատողներ: Բոլորն էլ աշխատում են կամավոր հիմունքներով: Հայաստանի այլ քաղաքներ ու մարզեր, գյուղեր այցելում ենք 15-20 հոգով, Արցախ գնացինք 8 հոգով, որովհետև գիշերակացի, այլ ծախսերի հետ կապված խնդիրներ կային: Արցախ տարանք նաև ատամնաբույժների խումբ, որն աշխատեց 65 հիվանդների հետ, իսկ Շուշիում 45 վիրահատություն արեցինք: 5 օր ու 4 գիշեր մնացինք և իրականացրեցինք բժշկական կարևոր ծառայություններ: Հաջորդ երկուշաբթի պետք է Հալեպ վերադառնամ, որտեղ նույնպես ինձ սպասող հիվանդներ ունեմ, պետք է վիրահատություններ անեմ:
-Այսինքն՝ Դուք հանգստանալու ժամանակ չունեք:
-Հանգստանալու մասին ես ընդհանրապես չեմ մտածում, իսկ Հալեպում հանգստանալու ժամանակ չկա. չէ՞ որ պատերազմական վիճակ է: Ավերվել են տներ, թաղամասեր, գործարաններ, խանութներ, դպրոցներ. շատ զոհեր ունեցանք, վիրավորներ: Ջրհորներ ենք փորում, պատերազմի այրիներին հոգ կը տանինք, ուսանողներուն, պոլիկլինիկ բացինք….Ուտելիքով ենք օգնում մարդկանց:
-Ձեր բարեգործությունն անվճար վիրահատություններն են, և, այնուամենայնիվ, արդյոք ինչ-որ կազմակերպություն հովանավորու՞մ է Ձեզ:
-Մի կազմակերպություն կա՝ «Բարնաբաս» հիմնադրամը, որը մեզ հովանավորում է, աջակցում, մանավանդ՝ Հալեպում: Մեր ACMA-ի առաքելությունը հիմնականում Սիրիայից Հայաստան գաղթած սիրիահայերին օգնելն է, մեզ օգնում են նաև եկեղեցիները. մեր կազմակերպության մասին գիտեն Հայաստանում: Ինձ հետ է աշխատում նաև աղջիկս՝ Փեթիան, նա իմ աջ ձեռքն է: Փեթիան միկրովիրաբույժ է, փեսաս համակարգչային մասնագետ Է: «Բարնաբաս»-ը մեզ օգնում է Հալեպում իրագործվող բժշկական ծառայություններ իրագործելիս, ժողովրդին տրվող սննդի հարցում է օգնում, իսկ Հայասատանում ես իմ կողմից բացարձակապես անվճար եմ կատարում վիրահատությունները:
-Բժի՛շկ, չե՞ք հոգնում, չե՞ք զղջում, որ այդքան մեծ բեռ եք արել Ձեր ուսերին, Ձեզ երբևէ չե՞ն նեղացնում այստեղ կամ խոչընդոտում Ձեր աշխատանքներին, քանի որ անվճար հիվանդների հոսք կա Ձեր մոտ:
-Բնավ չեմ հոգնում ու չեմ զղջում: Կարևորը, որ մենք լեռին վրա ըլլանք, այդ ժամանակ մեծ հարցերը փոքր կերևան աչքիդ: Կբոռան, կգոռան…կըսեն,որ դոկտորը եկավ մեր հիվանդները գողցավ…Հո՛գ չէ, ես իմ խղճի թելադրանքով եմ առաջնորդվում:
-Ո՞ր հիվանդությունն է առավել տարածված Ձեզ դիմող հիվանդների մոտ:
-Խպիպ ունեցողներն են շատ, որը հիմնականում տարածված է լեռնային ժողովուրդների շրջանում, այնտեղ, ուր ծով, օվկիանոս չկա, այդ հիվանդությունը նաև խմելու ջրի մեջ յոդի պակասությունից է առաջանում:
-Չե՞ք վախենում ՝ պատերազմական այս լարված օրերին ապրելով Հալեպում:
-Եթե մենք չապրենք, ո՞վ պետք է ապրի: Մեր ժողովուրդը մեր կարիքն ունի: 72000 հայությունից մնացել է 8000 հայ. շատ լավ վիրաբույժներ էլ գաղթեցին…Ո՞վ պետք է մնա Հալեպում, եթե բոլորը դուրս գնան, հեռանան: 1923 Հալեպի բնակչության 40%-ը հայերն էին, 60%-ը՝ քրիստոնյաներ էին ընդհանրապես, իսկ հիմա պատկերը փոխվել է: Հալեպցի տեղաբնակները շատ բան են սովորել Արևմտյան Հայաստանից գաղթած հայ ժողովրդից. շատ մահմեդականներ նույնիսկ ասում են՝ Դուք Հալեպի աղն եք, մի՛ գնացեք, մի՛ թողեք մեզ…
-Ինչպե՞ս մեկնել Ձեր՝ Հաթդաթ ոչ հայկական ազգանունը…
-Մեծ հայրս Դիարբեքիրից՝ Տիգրանակերտից էր և գաղթելուց հետո ասացին, որ կամ Դեմիրչի կամ Հաթդաթ պիտի կոչեն (որը երկու դեպքում էլ նշանակում է երկաթագործ. առաջինր՝ թուրքերենով, երկրորդը՝ արաբերենով), հայրս նախընտրում է երկրորդ՝ արաբերեն տարբերակը: Ահա այդ ազգանվան պատմությունը: Ես պատերազմներ եմ անցել՝ 1973-ին Սիրիայի և Իսրայելի, 90-ականներին՝ Իրաքի պատերազմը, 2000-ինը և հիմա էլ՝ սիրիական պատերազմը: Մինչ այսօր 15 երկրներում եմ ծառայել իմ մասնագիտությամբ: Ես լինում եմ Պակիստանում, Սուդանում, Եգիպտոսում, Իրանում, Թուրքիայում, Միջին Արևելքում, բոլոր այն տեղերում, որտեղ իմ կարիքը կա:
Մեր զրույցին միացավ նաև Ջանի Հաթդաթի դուստրը՝ Փեթիա Հաթդաթը, ով 3 տարի բժշկական կրթություն է ստացել Սիրիայում, հետո շարունակել կրթությունը Երևանում, իսկ այս օրերին Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում անցնում է օրդինատուրան և մասնագիտանում է հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի մոտ՝ որպես միկրովիրաբույժ: Փեթիան գնում է հոր ճանապարհով՝ մարդկանց օգնելը համարելով քրիստոնեական առաքելություն: Բարեգործ բժշկի մասին խոսեցին նոր վիրահատված հիվանդները՝ Թամարա Բակունցն ու Ռոզա Ճնգրյանը. նրանցից առաջինի մոտ ճողվածքի վիրահատություն էր իրականացրել բժիշկը, մյուսի լեղապարկն էր վիրահատել: «Աջ աճուկիս շրջանում շատ ցավոտ ճողվածք ունեի, ոտքս շարժել չէի կարողանում և հնարավորություն էլ չունեի վիրահատվելու: Անչափ գոհ եմ բժիշկ Ջանիից, նրա ողջ անձնակազմից: Ես 3 պոլիկլինիկաներից անընդհատ ուղեգիր էի խնդրում, հազիվ տվեցին, որպեսզի հերթս չկորցնեմ, ժամանակին հասցնեմ, իսկ այս հրաշք մարդն անվճար վիրահատեց: Բժշկի ծննդավայրում պատերազմ է, ավերակվել է Հալեպը, այնտեղ ամեն օր մարդիկ են զոհվում, գուցեև՝ նրա հարազատներից, իսկ բժիշկը գալիս է Հայաստան և անվճար վիրահատություններ իրականացնում: Ես անսահման երախտապարտ եմ նրան, թո՛ղ նրա ծննդավայրում խաղաղություն հաստատվի: Մաղթում եմ, որ բժիշկ Ջանին շատ երկար ու առողջ ապրի, Աստված թո՛ղ երկար կյանք տա նրան»,- ասում է Թամարա Բակունցը: «Լեղապարկս է վիրահատել բժիշկը: Եթե նա չգար և անվճար չվիրահատեր, ես հնարավորություն չէի ունենա ազատվելու այդ սոսկալի ցավերից: Անչափ երախտապա՛րտ եմ այդ բարի մարդուն: Աստված թո՛ղ լիաբուռն վարձահատույց լինի նրան, որ նեղության մեջ գտնվող հիվանդներին կարեկից է լինում ու ձեռք մեկնում: Նա ճշմարիտ քրիստոնյա է»,- ասում է Ռոզա Ճնգրյանը:
ճշմարիտ քրիստոնյա Ջանի Հաթդաթին հրաժեշտ տվեցի , երբ նա մեր ՝ ընդամենը 20 րոպեանոց զրույցից հետո, առանց հանգստանալու, շտապեց վիրահատարան… և այնպե՜ս անտրտունջ , այնպե՜ս խաղաղ ու բարի, ժպտադեմ՝ ասես բնավ ինքր չէր օրվա ՝ իրար հաջորդող, անընդմեջ բարդ վիրահատություններն իրականացնողը:
Կարինե Ավագյան
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes