- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայ-ամերիկյան հարաբերությունների՝ Հայաստանի համար ունեցած կենսական կարևորության մասին երկար-բարակ բարբառելը, ինչ խոսք, անիմաստ է. ցանկացած կենդանի շունչ այդ իրողությունը փայլուն կերպով գիտակցում է, ամեն բան հրաշալիորեն հասկանում. ԱՄՆ-ն մի երկիր է, որի հետ ցանկանում են բարիդրացիական հարաբերությունների մեջ լինել աշխարհի բոլոր երկրներն՝ անկախ դրանց աշխարհագրական դիրքից, ունեցած պոտենցիալից ու էթնիկ կառուցվածքից:
Հայաստանը, ի ուրախություն բոլորիս, անկախության ձեռքբերման առաջին իսկ օրվանից, ԱՄՆ հետ հրաշալի հարաբերությունների մեջ է եղել, ինչն իր օգուտներն է բերել մեր երկրին թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական ու թե՛ ներհասարակական առումներով:
Օրերս Երևանում կայացել էր հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին իր մասնակցությունն էր բերել հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ, ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:
Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ տիկինը կատարել է որոշ շեշտադրումներ, որոնք վերաբերել են նաև երկրում օրըստօրե է՛լ ավելի մեծ տեմպերով ծաղկում ապրող կոռուպցիայի խնդրին. նա ակնհայտորեն ակնարկել է այն, որ մեզ մոտ դրա դեմ իրական պայքարը բացակայում է, ինչն էլ, իր հերթին, ուղղակիորեն ազդում է հայ-ամերիկյան տնտեսական կապերի վրա՝ խոչընդոտելով այդ երկրի կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Այն, թե Հայաստանում այս ճգնաժամային փուլում ինչ արժեք կարող է ունենալ ներդրումներ անելու պատրաստ ամեն մի օտարերկրյա գործարար, ավելորդ է պարզաբանել. Հայաստանի տնտեսության ներկայիս ճղճիմ վիճակը մեծամասամբ պայմանավորված է հենց օտարերկրյա ներդրումների գրեթե չգոյությամբ, որի բուն պատճառը, ըստ նույն Բրինքի, մեր կառավարության անվճռականությունն է՝ գործուն պայքար մղելու կոռուպցիայի ու ամենաթողության դեմ. սա, եթե կուզեք, ուղղակի գնահատականն է այն խեղկատակությանը, որ վերջին շրջանում փորձ են անում բեմադրել կառավարությունում. է՛լ «պադավատներ» են կրճատում, է՛լ «պաժառնի» մեքենաներ, նույնիսկ լուրեր հայտնվեցին «կատաֆալկաներ» կրճատելու մասին, բայց միևնույն է, չգիտես ինչու, ամերիկացիները կրկին դժգոհ են ու հիմա բացեիբաց հայտարարում են՝ կոռուպցիայի դեմ պայքարով և արդարադատության ոլորտի բարեփոխումներով է պայմանավորված Հայաստանում ներդրումների խթանումը, օդային ուղիղ հաղորդակցությունը, տնտեսական կապերի զարգացումը, ԱՄՆ աջակցությունը՝ Հայաստանին:
Ի դեպ վերջերս ճիշտ այս մասին էր խոսել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը, ով կոռուպցիան համարել էր ազգային անվտանգության խնդիր ու հերթով թվարկել այն բոլոր վնասները, որ հասցնում է այս արգահատելի երևույթը Հայաստանին:
Այսքանից հետո մի շատ բնական հարց համապատասխաններին. որքանո՞վ են նրանք բավարարված սեփական աշխատանքից, որքանո՞վ են հաճույք ստանում այն ամենից, ինչով զբաղվում են:Գիտակցո՞ւմ են, արդյոք, նրանք, որ այն, ինչի մասին խոսում են ամերիկացիները, մեր երկրի համար խայտառակություն է, ստորացուցիչ մի բան. ո՞վ է տեսել օտարը գա ու քեզ համոզի հոգ տանել սեփական երկրի ու դրա քաղաքացիների մասին…
Փաստ է՝ Հովիկ Աբրահամյանի ջանքերը՝ թե՛ ներհայաստանյան, թե՛ միջազգային հանրությանը ցույց տալու, թե Հայաստանում այլևս չեն հանդուրժելու կոռուպցիան ու գործուն պայքար են մղելու դրա դեմ, տապալվեց, բոլորը հասկացան, որ այս ամենը վատ բեմադրված խաղ է, թոզփչոցի, ու ոչ ոք կառավարությունում առանձնապես տրամադրված էլ չէ՝ լուրջ մոտենալու այս հարցին:
Ո՞ւմ դեմ պայքարեն, իրե՞նց, թե՞ իրենց մերձավորների, մի՞թե կկտրեն այն ճյուղը, որի վրա երկար տարիներ նստած պարարտանում են, ո՞վ է հիմար. կառավարությունում հիմարներ չկան. այնտեղ բոլորը գաղափարական են, իսկ գաղափարն էլ փողն է միայն…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Գիշերային պաշտոնանկություններ







