USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչու Հեղինե Բիշարյանը դրսեւորվեց Շմայսի պես. պարզաբանում է ՕԵԿ խմբակցության ղեկավարը
2016-06-29 23:00:00
Տպել Տպել

 «Մի հատ էդ տղամարդուն քննադատեք, կին եք». Այսպես արձագանքեց  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը NEWS.am-ի այն հարցին, թե արդյոք իր այսօրվա պահվածքով չնմանվե՞ց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս), ով մշտապես քննադատության է ենթարկվում պատգամավորին ոչ վայել վարքագծի համար։

«Դուք մի հատ նայեք, որ տղամարդը իրեն թույլ տվեց երկու կնոջ վիրավորել, եթե դու կին ես, աղջիկ ես, իրավունք չունես էդպես խոսելու, մի հատ էդ տղամարդուն քննադատի, կին ես»,-վրդովված նետեց Բիշարյանն ու մտավ իր աշխատասենյակ։

 

Հիշեցնենք, որ  այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին, երբ Նիկոլ Փաշինյանը արձագանքում էր նախորդ օրերին իր կուսակցությանը ուղղված քննադատություններին՝ ակնարկելով ՕԵԿ-ին եւ ԲՀԿ-ին, հունից դուրս եկած Հեղինե Բիշարյանը տեղից սպառնաց շշով հարվածել Փաշինյանի գլխին։  «Շիշը գլխիդ կտամ, այ համբալ»,-տեղից գոռաց Բիշարյանը։

 

Հարկ է նշել, որ  որ մի քանի ամիս առաջ էլ Սերժ Սարգսյանին ուղղված քննադատության համար Նիկոլ Փաշինյանը նույանբովանդակ արձագանքի արժանացավ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանից։ Վերջինս իր տեղից Նիկոլ Փաշինյանին ասել էր «դիշովկա, համբալ»։

 Նշենք, որ Փաշինյանը նոր Ընտրական օրենսգիրքը պաշտպանող, ընտրակեղծիքներից դժգոհող  ՕԵԿ-ին եւ ԲՀԿ-ին հիշեցնում  էր, թե ինչպես են ոչ վաղ անցյալում ընտրակեղծարարների դաշնակիցներ եղել:

Այս նյութը դիտել են - 1789 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook