USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ժողովուրդ». ՃՈ-ում կրքերը թեժանում են. պետին ե՞ւս մեղադրանք կառաջադրվի
2016-06-29 23:13:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս 2016-ի հունիսի 25-ին ՀՔԾ հաղորդագրություն էր տարածել, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ խաբեությամբ՝ նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող եւ վճարունակ անձանց հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո նախատեսված գումարները չեն վճարել:

Արդյունքում, այս գործով 12 անձ, այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել: Երեկ հայտնի դարձավ, որ վերը նկարագրված ճանապարհով անվճարունակ քաղաքացիների անուններով ՃՈ-ն դուրս է գրել շուրջ 3 հազար վարչական ակտ:

Մեր տեղեկություններով՝ 12 մեղադրյալներով այս գործը չի սահմանափակվի, նրանց թիվը կշարունակի աճել, որոնց թվում կլինեն նաեւ պաշտոնատար անձինք: Չի բացառվում` գործը հասնի նաեւ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանին»: 

Այս նյութը դիտել են - 1457 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook