- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2025-01-20 18:03:00Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
- 2025-01-18 03:51:00Թրամփը պաշտոնը ստանձնում է երկուշաբթի՝ հունվարի 20-ին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համարում է, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերը պետք է զարգացնեն սպառազինությունը՝ ապրիլյան պատերազմի իրականության մեջ տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները։ Գյումրիում, ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի բացման արարողության շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին, Սերյան Օհանյանը նշել է. « ՀՀ պաշտպանության նախարարությունը ԼՂ պաշտպանության բանակի հետ անցկացրել է պաշտպանական ռազմավարական վերանայում և եկել այն եզրակացության, որ պաշտպանության այն բնագիծը՝ ինժեներական առումով՝ ականապայթունային և ոչ ակնապայթունային սարքավորմամբ, համապատասխանում է այսօրվա պատերազմական գործողությունների բնույթին:
Լավ կողմից ներկայացված է եղել ՀՀ և ԼՂՀ պաշտպանության բանակի սպառազինության ռազմական տեխնիկայի վիճակը: Այլ բան է, որ իրականության մեջ տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները, մենք պետք է զարգացնենք, շարունակենք զարգացնել եղածը: Ասել թե՝ այդ ուղղություններով աշխատանք չի կատարվել՝ սխալ է։ Աշխատանք կատարվել է», նշեց Սերյան Օհանյանը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ իբր որոշակի գործողությունների, այդ թվում՝ նաև կրակի հրամանի ուշացմանը վերաբերող հարցին, Սերյան Օհանյանը փաստեց, որ ապրիյան պատերազմը եղել է առանձնահատուկ և բոլոր օղակների հրամանատարները գործել են ինքնուրույն և տեղում են որոշումներ ընդունել: «Ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմը, այլ նաև յուրաքանչյուր միջոցառում, որ անցկացվում է զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, մանրամասն վերլուծվում ու արդյուքներն ամփոփվում են ու համապատասխան դասեր են քաղվում:
Առաջին հերթին՝ հենվելով դրականի վրա, պետք է կառուցել ապագան: ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը, համագործակցելով ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ, այդպիսի վերլուծություններ կատարել է՝ փորձի փոխանակման, փոխադարձ օգնության սկզբունքները հաշվի առնելով, և այդ ամենի հիման վրա մենք կառուցում ենք մեր գործունեությունը, առաջին հերթին, համալրում անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի։ Եվ երկրորդը՝ պատրաստություն, որն ուղղված պետք է լինի մեր մարտական կարողությունների ավելացմանը: Միշտ են այսպիսի գործողություններ կատարվել։
Յուրաքանչյուրի իրականացումն իր հետ բերում է արդյունքներ և բացահայտում նոր թերությունները: Ապրիլյան պատերազմը եղել է առանձնահատուկ և բոլոր օղակների հրամանատարները գործել են ինքնուրույն և կարողացել են տեղում որոշումներ ընդունել և փոքր ուժերով խնդիրներ կատարել: Այդ սկզբունքն այսօր միջազգային առումով անվանվում է հրամանադրում առաջադրանքով, որը մենք զարգացրել և հասցրել ենք ծրագրային գործունեության:
Այսօր ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակի յուրաքանչյուր օղակ իրեն ընձեռնված մարտական խնդիրներում ինքնուրույն է գործում: Այն տեսանյութը, որը տեղադրվել էր սոցիալական ցանցում. այդ դիրքում տեղադրված տեխնիկական պայմաններում է, որ տվյալ մարտական գործողության ժամանակ տվյալ դիրքի անձնակազմը հասել է հաջողության՝ ամբողջությամբ ոչնչացնելով ու հետ մղելով այդ խումբը:
Կա նաև բնազդային իրավիճակ. ոչ մեկը, դիրքում գտնվելով, երբ վտանգ է զգում, չի սպասի վերադասի հրամանին՝ կրակել թե չկրակել՝ իր կյանքը փրկելու համար։ Այդ ամենը՝ կրակի հրաման չտալը, հենց այնպես խոսակցություն է», նշեց Սերյան Օհանյանը՝ խորհուրդ տալով չհավատալ նմանատիպ խոսակցություններին:
armlur.am
Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
Թրամփի ազդանշանը՝ Փաշինյանին. հույսերը կարող են չարդարանալ
Թրամփը պաշտոնը ստանձնում է երկուշաբթի՝ հունվարի 20-ին
Ալիևի խարանը՝ հայ ժողովրդի ճակատին. կհաջողվի՞, արդյոք, դրանից մաքրվել
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
Պապիկյանի «բալանսը». ի՞նչ է անում թշնամին, ի՞նչ՝ ՔՊ-ական իշխանությունը
Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը
Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է