- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Ինջիրլիքի դատավարությունը» «Նյու Յորք Լայֆի» գործից հետո դառնալու է հայոց ցեղասպանության հարցերով դատավարությունների պատմության մեջ հերթական կարևոր քայլը,- «Արևելքի» հետ զրույցում ասաց 2005-ին «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական գործակալության դեմ դատական գործ բացած և դատը շահած ամերիկաբնակ նշանավոր փաստաբան Վարդգես Եղիայանը: Վարդգես Եղիայանը հերթական դատն է բացել, այս անգամ՝ Թուրքիայի կառավարության դեմ, որով վիճարկվելու է Թուրքիայի «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազայի հողատարածքի պատկանելիությունը: Ըստ մեր զրուցակցի, «Ինջիրլիք» նշանավոր ռազմաբազան, որի մասին այսօր ողջ աշխարհն է խոսում, կառուցված է հայերին պատկանող հողերի վրա: Վարդգես Եղիայանի փաստաբանական գրասենյակը կարողացել է հավաքել և դատարան ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, ըստ որոնց, ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Ադանա քաղաքի մոտակայքում տեղակայված ռազմաբազայի հողերի վրա եղել են Ադանայի և մերձակայքում բնակվող հայերի ամառանոցները, տները, եկեղեցիները, դպրոցներն ու նրանց պատկանած այլ սեփականություններ, որոնք Թուրքիայի կառավարությունն ապօրինի կերպով զավթել, իսկ այդ կառույցների տերերին սպանել է: «Ինջիրլիքը», որ համարվում է տարածաշրջանում ամենախոշոր ռազմաբազաներից մեկը, ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վարձակալել է 1951-ին: Այսօր այնտեղ հսկայական շինություններ են կառուցված, այդ թվում՝ ամերիկյան նշանավոր ընկերությունների մասնաճյուղեր, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում, ինչպես նաև այդ խարսխից ամերիկյան օդանավերը հարվածում են«Իսլամական պետության» դիրքերին:
Ինջիրլիքում հայերին պատկանած կառույցների սեփականության իրավունքի փաստաթղթերը պահվել են թուրքական հնագույն՝ «Կենտրոնական» և «Զիրաաթ բանկասի» բանկերում, որոնք այսօր պետական բանկեր են, և որոնք էլ «Ինջիրլիքի գործով»հանդիսանում են մեղադրվող կողմ: Վարդգես Եղիայանի փաստաբանական գրասենյակը Ինջիրլիքի հողատարածքի վիճարկման հարցը սկսել է 2010-ին, սակայն տարբեր պատճառներով դատավարությունը չի կայացել: Առաջիկա օգոստոսի 4-ին Կալիֆոռնիայում նշանակված դատավարությունը, ըստ Վարդգես Եղիայանի, ի օգուտ հայերի ավարտվելու մեծ հավանականություն ունի: Մեր զրուցակիցը նշեց, որ դատը շահելու դեպքում ամերիկյան դատարանը ինչ-որ ձևով նաև ընդունելու է հայոց ցեղասպանության իրողությունը, ինչը հայերի ձեռքին անհերքելի փաստաթուղթ է դառնալու, որ հայերը պարզելու են ընդդեմ պաշտոնական Վաշինգտոնի:
Ինչպես հայտնի է՝ 2005 թվականին եթովպիական ծագումով ամերիկաբնակ փաստաբան Վարդգես Եղիայանի գրասենյակը, հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգորդների ունեցած անշարժ գույքի փաստաթղթերի հիման վրա աղմկահարույց դատ էր բացել «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դեմ, որով պահանջում էր փոխհատուցել Եղեռնի տարիներին «Նյու Յորք Լայֆում» հայերի ունեցած ապահովագրական գումարները: Դատավարության արդյունքում հայ փաստաբանի գրասենյակը շահել էր 20 միլիոն ԱՄՆ դոլար, որի մեծ մասը բաժանվել էր հասցեատերերի ժառանգորդներին:
«Արևելքի» հետ զրույցում Վարդգես Եղիայանն ասաց, որ «Նյու Յորք Լայֆում» հայերի ունեցած ապահովագրական գումարների մասին իմացել է Օսմանյան կայսրությունում 1913-1916 թթ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը կարդալիս, որից հետո համառ աշխատանքի շնորհիվ, իր գործընկերների հետ միասին, հօգուտ հայերի, շահել է դատը: Նրա ղեկավարած գրասենյակը դատ է բացել նաև «Աքսայի», ֆրանսիական և գերմանական այլ ընկերությունների դեմ, իսկ «Գեթթի» միջազգային թանգարանի դեմ նրա բացած դատն աննախադեպ օրինակ էր աշխարհով մեկ ցրված հայ մշակույթի գանձերը հայերին վերադարձնելու առումով: Ճիշտ է՝ «Գեթթին» չվերադարձրեց Ռոսլինի նկարազարդած Զեյթունի Ավետարանի ութ էջը, սակայն հայաշխարհն իմացավ հայոց հնագույն Ավետարաններից մեկի կորսված էջերի տեղն ու գնահատեց այն Մատենադարան վերադարձնելու ուղղությամբ հայ փաստաբանի տարած ջանքերը:
«Նյու-Յորք Լայֆն» ու Ինջիրլիքը դեռ սկիզբն են. հօգուտ հայերի դեռ շատ դատեր ունեմ պաշտպանելու»,-ասում է նշանավոր փաստաբանը:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


