- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ինչո՞ւ
«Հասել է պահը, երբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունը այս պահին չկան։ Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը՝ մինչև դրանք հնարավոր լինի վերագտնել և վերակազմավորվել».- 1in.am լրատվականի հայտարարության այս երկու նախադասությունը երեկվանից իրար է խառնել ոչ միայն լրագրողական դաշտը: Թերևս դաշտի ամենաօպերատիվներից, առաջատարներից մեկը համարվող լրատվամիջոցի այս պատճառաբանությանն ընթերցողներն ամենաքիչն են հավատում: Ի վերջո, ինչո՞ւ է փակվում 1in.am լրատվամիջոցը. Այս հարցը հետաքրքրում է բոլորին:
Նախ տեղեկացնենք, որ hraparak.am-ն օրեր առաջ տեղեկացել էր, որ «Ժամանակ» օրաթերթը պատրաստվում է դադարեցնել իր գործունեությունը, երբ փորձեցինք այդ մասին ինֆորմացիան ճշտել, 1in.am-ի մեր գործընկերները տեղեկացրին, որ «Ժամանակ» օրաթերթն ուղղակի արձակուրդ է գնում և լրատվամիջոցի փակման մասին խոսակցություններ չկան: Նշենք նաև, որ մեր գործընկերները երեկ նույնպես հանկարծակիի են եկել հայտարարությունից, մեզ պատմեցին, որ իրենք ևս ոչնչից տեղյակ չեն եղել, հայտարարությանն էլ ծանոթացել են բոլորի նման՝ կայքում:
Մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 1in.am-ի հիմնադիր և խմբագիր Արման Բաբաջանյանը մեկուսացած է եղել, չի շփվել աշխատակիցների հետ, դեպրեսիվ տրամադրություններ է ունեցել: Թե այս ամենը ինչ կապ ունի լրատվամիջոցի փակվելու հետ, հնարավոր չեղավ պարզել, քանի որ Արման Բաբաջանյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, հեռախոսազանգերին չպատասխանեցին նաև 1in.am-ի խմբագրությունում:
Հավանական և ամենաանհավանական վարկածները
Թե ինչու է Արման Բաբաջանյանը հանկարծակի որոշել նման քայլի գնալ, թերևս ամենատարածված վարկածներից մեկն այն է, որ վերջինիս ճնշման են ենթարկել, խոսվում է նաև, որ խմբագրությունը ֆինասնական խնդիրներ է ունեցել, ինչը եւս ամենահավանակներից չէ, քանի որ հայկական ամենաառաջատար ԶԼՄ-նեից մեկը պետք է որ գովազդատուի խնդիր չունենար:
Մի վարկած էլ կա, որը շրջանառության մեջ է դրվել դեռ ամիսներ առաջ, այն է, թե Արման Բաբաջանյանը պատրաստվում է քաղաքական դաշտ մտնել, որն էլ երևի թե բացառենք մենք, քանի որ «ավանդության» համաձայն քաղաքական գործունեություն ծավալող անձինք ավելի շատ բացում, կամ ուժեղացնում են իրենց ԶԼՄ-ները, քան փակում և նոր մտնում քաղաքական դաշտ: Ինչևէ, այս և այլ հարցերի պատասխանները կարող է տալ միայն ինքը՝ Արման Բաբաջանյանը, ով հիմա դեռ լռում է, իսկ իր հայտարարությունը, որը հայտնվել է կայքում, երևի թե ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ է տվել:
Հրապարակային պատասխաններ են ակնկալում
«Պատասխանեք նաև մեր հարցերին, քանի որ մենք էլ պատասխանել ենք Ձեր հարցերին...».- գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու իր մտահոգությունը հայտնել՝ ՖԲ-ում թողնելով հետևյալ գրառումը. «Հրապարակավ ներկայացված արտահայտության վերաբերյալ հրապարակային հարցերին պետք է տրվեն հրապարակային պատասխաններ. Հարց 1. Ո՞րն է «այս պահը»-ի իմաստը, բնույթը: Հարց 2. Ինչո՞ւ հենց «այս պահին»- ին, ինչո՞ւ ոչ կիրակի օրը, կամ ոչ ասենք շաբաթ, կամ ուրբաթ օրը, կամ ոչ մեկ ամիս առաջ, կամ մեկ շաբաթ առաջ, կամ հետո չեկավ «այս պահ»-ը: Հարց 3. Ինչո՞ւ այդպես մեկ ակնթարթում կորավ «անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունը», և որոնք են այն պատճառները, որոնց հետևանքով կորան այդ ամենը, և որոնք են այդ պատճառների վերացման ուղիները, հնարավորությունը, որ նորից կվերականգնվեն «Անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյուն»-ը... Ակնկալում ենք անաչառ, ազնիվ պատասխաններ՝ որպես հանրության նկատմամբ պատասխանատու ԶԼՄ»:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն էլ գրել է. «Մի քանի շատ սիրելի ընկերներ թերեւս դեռ լավ չեն պատկերացնում, թե որքան վատ անդրադարձ կունենա լրատվական դաշտում 1in.am-ի բացակայությունը: Անկախ նրանից, կիսում ենք, թե չենք կիսում այդ լրատվամիջոցի խմբագրական գիծը /իսկ բոլոր լրատվամիջոցներն այն ունեն/, 1ին.am-ը վերին աստիճանի օպերատիվ է, սոլիդ, գրագետ, բազմակողմանի: Եթե լրատվական դաշտում փակվեն այնպիսի աղբակույտեր, ինչպես Իրավունք, xnews.am. top-news.am, zham.am ու նմաննները, որոնք մակարդակով ուղղակի պլինդուզից ցածր են եղել ու ավելի բարձր չեն էլ լինի, երբեք լրատվամիրոց չեն եղել ու չեն դառա, ապա բացարձակ չէի մտահոգվի: 1in.am-ի բացակայության դեպքում շատ վատ հետեւանքներ ենք ունենալու:
Առանց այն էլ լրատվամիջոցների մեծամասնությունը ռուսական ազդեցության բացահայտ կամ թաքնված գործակալներ են, որոնք ավերում են դաշտը թե անմակարդակությամբ, թե զրպարտությամբ ու հայհոյախոսությամբ, չթողնելով որ լրատվության ու ժողովրդավարական գործընթացների մակարդակը բարձրանա բավարար մակարդակի: Ինչպես լինենք: Նույն գծի տարբեր շտրիխներ են: 1in.am-ը մի քանի այլ լրատվամիջոցների հետ միասին նշաձողը բարձր էր պահում: Կուզեմ, որ մեզ հասած լուրը իրականություն չդառնա»:
Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջում էլ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնում՝ հորդորելով Արման Բաբաջանյանին չգնալ այդ քայլին: Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը ստեղծվել է 2006 թվականին, իսկ 1in.am լրատվական կայքը՝ 2010 թվականին:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


