- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































168.am-ը գրում է. «ԼՂ հակամարտության միջնորդ որևէ երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, հետաքրքրված չէ Ղարաբաղում նոր պատերազմով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական այցով Բաքվում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով այնտեղ հայտարարեց, թե ԼՂ հակամարտության կողմերը մոտ են հակամարտության կարգավորմանը, ինչպես երբևէ: Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրա նախօրեին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն, ավելին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է: «Բոլոր միջնորդները համամիտ են, որպեսզի հակամարտությունը կարգավորվի փուլային տարբերակով: Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն, Ադրբեջանի տարածքում չի ստեղծվի երկրորդ հայկական պետականություն: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, ստատուս-քվոն պետք է փոփոխվի, օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն, և այնտեղ վերադառնա ադրբեջանական բնակչություն»,- ասել է Ի. Ալիևը՝ ներկայացնելով կարգավորման ադրբեջանական տարբերակը:
Իր հերթին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս, ընդգծելով, որ որպես Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի համար սա եղել և մնում է ամենակարևոր հարցերից մեկը։ «Իսկ այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս: Որևէ մեկի համար հիմա կասկած չկա․ եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ, ամենակարևորը նա է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից՝ սա է կարևորը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
Պավել Ֆելգենգաուերի խոսքով՝ երկու նախագահների այս անդրադարձերը վկայում են այն մասին, որ վերջին ամիսների ընթացքում կայացած նախագահական հանդիպումները կարգավորման գործընթացին էական առաջընթաց չեն հաղորդել, բացի դիտորդների թվի ընդլայնման փոխհամաձայնությունից, ինչն էականորեն չի կայունացնելու իրավիճակը շփման գծում, երբ այն լարվի: «Իրականում, խնդիրն ամենևին էլ դիտորդների քանակը չէ, ցանկացած կողմի գործողության դեպքում միջնորդները գիտեն, թե ով է այն նախաձեռնել, և ինչ կարող են անել, այս դեպքում ինչ կարող են անել դիտորդները՝ միայն արձանագրել խախտումները, թե որ կողմն է խախտել, ու այդքանով այս ամենը կսահմանափակվի:
Ներկայիս իրավիճակում գլխավոր հարցն այն է, որ կողմերն ապրիլյան պատերազմից հետո չեն փոխել իրենց մոտեցումներն ու տրամադրվածությունը, ավելին, ավելի զգոն ու զգուշավոր են դարձել՝ յուրաքանչյուր կողմը պահպանելով իր դիրքորոշումը, ինչպես Սարգսյանը, այնպես էլ՝ Ալիևը:
Սա վտանգավոր իրավիճակ է, և չի գտնվել կարգավորման փոխընդունելի լուծում, այդ պատճառով էլ նախագահներն իրենց ելույթներում շեշտում են իրենց կարգավորման առաջնահերթությունները. Հայաստանի համար՝ Արցախի անկախության ճանաչում, կարգավիճակի հստակեցում, Ադրբեջանի համար՝ տարածքների վերադարձ: Ասել, որ կողմերը նոր նման պատերազմի այսօր կգնան, քիչ հավանական կլինի, քանի որ նրանք դեռ վերականգնման փուլ են անցնում, որից հետո չի բացառվում ոչինչ: Որոշիչ գործոն են լինելու իրավիճակները Հայաստանում և Ադրբեջանում, հակամարտության սրացումների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ իրավիճակը երկրների ներսում որոշիչ է եղել հաճախ: Ե՛վ Ադրբեջանում, և՛ Հայաստանում այսօր բազում ներքին խնդիրներ կան, մասնավորապես՝ նաև տնտեսական, իսկ Ադրբեջանում՝ նավթային»,- նման տեսակետ հայտնեց Ֆելգենգաուերը: Վերջինիս համոզմամբ՝ այսօր լարվածությունը Ղարաբաղում պետք չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Ռուսաստանի, և ո՛չ էլ որևէ այլ երկրի: Նրա խոսքով՝ Սերգեյ Լավրովի դիտարկումները պարզապես լավատեսություն են և կողմերին բանակցությունների մղելու փորձ: «Ռուսաստանին այսօր, ինչպես բոլոր միջնորդներին, անհրաժեշտ է վերացնել պատերազմի վերսկսման վտանգը, այդ ուղղությամբ Մոսկվան ու Վաշինգտոնն ակտիվ համագործակցում են, ինչը հնարավոր չէ չնկատել: Մոսկվան ցանկանում է պահպանել իր փոքր-ինչ գերակա դիրքը, ինչը ցույց է տալիս Սերգեյ Լավրովի ակտիվությամբ, բայց խորը համագործակցելով արևմտյան միջնորդների հետ»,- նկատեց նա:
Ի պատասխան հարցին, թե հրադադարի պահպանում հնարավո՞ր է, եթե միջնորդներից մեկը հակամարտող կողմերի հետ անընդհատ զենքի նոր պայմանավորվածություններ է ձեռք բերում, Ֆելգենգաուերը նշեց, որ այդ հարցին բազմիցս անդրադարձել է, պնդելով, որ դա Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունը պահպանելու միջոցներից է, որից Ռուսաստանը չի հրաժարվի հանուն Հայաստանի, քանի որ Ռուսաստանին անհրաժեշտ է ազդեցություն ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ ողջ Անդրկովկասում: «Ուստի Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել, բայց համարժեք զենքեր հարմար գներով տրամադրել նաև Հայաստանին, իսկ հրադադարի պահպանումը կախված է միայն կողմերի, մասնավորապես, զինվորականների ցանկությունից»,- ասաց Ֆելգենգաուերը:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Գիշերային պաշտոնանկություններ


