- 2025-02-01 23:07:00Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-02-01 16:21:00Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
- 2025-02-01 16:00:00Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
- 2025-01-31 12:43:00Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ընդդիմադիր դաշտում տիրող անմխիթար վիճակի արդյունքում ջրի երես են դուրս գալիս ներիշխանական հակասություններն ու գզվռտոցները։
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ խոստացել է չհավակնել վարչապետիաթոռին, եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգին։ Դա ասվել էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ–ին սահմանադրական փոփոխությունների գործընթաց ներգրավելու նպատակով։
Ծառուկյանը, սակայն, ընդառաջ չգնաց Սարգսյանին։ Դրանից հետո տեղի ունեցան փետրվարյան հայտնի իրադարձությունները, ինչին էլ հաջորդեց սահմանադրական փոփոխությունների՝ արագացված տեմպերով իրագործումը։
ԲՀԿ–ին շարքից հանելով՝ Սարգսյանը հնարավորություն ստացավ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի, այլ նաև բացահայտորեն խոսել ցմահ իշխանության մեջ մնալու իր ծրագրերի մասին։
Հանրաքվեից երկու օր առաջ տեղի ունեցած ինքնաասուլիսի ժամանակ ՀՀԿ ղեկավարը հետ կանգնեց իր խոսքերից՝ հայտարարելով, թե հետագա անելիքի մասին կխոսի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո՝ չբացառելով իր վարչապետ դառնալը, եթե ՀՀԿ–ին հաջողվի համապատասխան տոկոսը «խփել»։
Սերժ Սարգսյանի այդ մոտեցումն իսկական շոկ է առաջացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, ով պարբերաբար հայտարարում էր, թե ինքն իրեն հետագայում տեսնում է վարչապետի աթոռին, այսինքն՝ իշխանական թևի քաղաքական ժառանգորդի դերում։
Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանի ինքնաասուլիսից հետո էլ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքն ապագայում կուզենար մնալ վարչապետի աթոռին, և որ ինքը մեղք չունի Սերժ Սարգսյանի՝ խոստումից հետ կանգնելու հարցում։ Այդպիսով Աբրահամյանը հրապարակավ հակադրվեց Սարգսյանի ցանկություններին։
Դատելով ամենից՝ Ս. Սարգսյանն անցել է հակահարձակման։ «Անկախ» մամուլից բացի՝ խաղի մեջ է մտել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով խորհրդարանում հայտարարեց, որ վատանալու են գործող վարչապետի գործերը, քանզի հիմա էլ Աբրահամյանին են բամփելու։ Մինչ այդ նույն Նիկոլը Հովիկի սեփականությանը վերաբերող հարցադրմամբ էր հանդես եկել։ Սա հուշում է, որ Աբրահամյանի դեմ Բ26–ի նախաձեռնած տեղեկատվական արշավը նոր թափ է հավաքում։ Ինչևէ։
Այն, որ Սերժ Սարգսյանն ուզում է հեռացնել Հովիկ Աբրահամյանին, ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ Սարգսյանը դեռ չի կարողանում կողմնորոշվել, թե երբ պետք է դա անի՝ հիմա՞, գալիք տարվա սկզբո՞ւմ, 2017թ. ԱԺ ընտրությունների նախաշեմի՞ն, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո՞, թե՞ 2018–ին։ Չի կողմնորոշվում, քանզի ինքն էլ անորոշությունների ու վախերի մեջ է։
Ամեն դեպքում, Սարգսյանը որպես քավության նոխազ է «չաղացնում» Աբրահամյանին։
Ասել, որ Աբրահամյանն էլ իր հերթին ոչինչ չի անում պաշտպանվելու համար, սխալ կլինի։ Նա վարչապետի աթոռից կառչած է մոլագարի պես և մտովի սեփականաշնորհել է այդ աթոռը։ Հետևաբար, ամեն ինչ անելու է, որպեսզի մնա։
Աբրահամյանի թույլ կողմն այն է, որ նա քաղաքական մտածողություն չունի, աչքի չի ընկնում մարդկային դրական որակներով (Ծառուկյանի հետ կապված պատմության ժամանակ Աբրահամյանի նողկալի պահվածքը լավագույնս բնութագրում է նրան), չունի թիմ, չունի գործողության ծրագիր, չունի տեղեկատվական աջակցություն և այլն։
Աբրահամյանի միակ ուժեղ կողմ այն է, որ ներիշխանական պայքարում նրա հակառակորդը Սերժ Սարգսյանն է։ Վերջինս զրոյական հանրային վարկանիշ ունի և անընդունելի կերպար է ոչ միայն հանրության ճնշող մեծամասնության, այլ նաև պետական ապարատի մեծ մասի համար։
Բոլորն էլ տեսնում են, որ Սերժ Սարգսյանը ձախողել է ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ զուգահեռաբար հաջողացնելով իր ու իր մերձավորների համար ֆինանսական աճ ապահովել։ Բնականաբար, դա որևէ մեկի դուրը չի գալիս։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Սարգսյան–Աբրահամյան աթոռային հակասությունը հանրության շահերի հետ գրեթե որևէ կապ չունի։ Միակ շահն այն է, որ ներիշխանական գզվռտոցը կթուլացնի իշխող բուրգը։ Բայց որպեսզի հանրությունը կարողանա օգտվել այդ թուլացումից, պետք է լայն կոնսոլիդացիա ապահովող քաղաքական նոր ուժ։ Այլապես ի՞նչ տարբերություն, թե ով ում կհոշոտի ՀՀԿ–ի ներսում։
Կարեն Հակոբջանյան http://www.7or.am/am/news/view/98350/
Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը