- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Լինու՞մ է այսպես, երբ ներսուզվում ես ինքդ քո մեջ ու չգիտես անելիքդ, բայց մի ներքին թախիծ պատում է հոգիդ, ու անհասկանալի օրդ ասում է քեզ, որ երբ խոհեմությունն է հաղթում, տխրում է հոգիդ, ալեկոծվում լուռ...Այս պահից հատ-հատ փրփուրները վերցնում եմ և թողնում, որ հոգիս ալեկոծվի հանդարտ, քանի դեռ խոհեմությունն է հաղթել:
Ես վերլուծաբան չեմ, բայց երբեմն խոսում եմ ինքս ինձ հետ, ու այն երբեմն դառնում է հասանելի շատերին, երբեմն գուցե անհասանելի, բայց ես մենախոսում եմ, երբ հոգիս է իր բնից ծառս լինում հանկարծ: Ու ես հարցնում եմ՝ օրվա պահերի արևագա՞լն եմ սիրում, թե՞ արևամուտը…Բայց ո՞վ է իմանում, երբ միջօրեի արևոտ օրը, հոգուս մեջ նստած, ահազանգում է մի նոր մայրամուտ՝ խավարով պատված: Հավատու՞մ եմ ես, թե չեմ հավատում ցասկոտ ձայներին, այդ չէ կարևոր, երբ ահեղ կանչի արձագանքներում մի նվազ ձայն է հանկարծ կարկաչում: Մեր դիմանկարով ամբողջանու՞մ ենք, թե՞ արժևորվում, ես դա չգիտեմ, երբ մաշում ենք հոգիները մեր անհաշտության եզրերի հանգույցներում լուռ:
Նորից գալիս եմ իրականություն….Կրքերը հանդարտվեցի՞ն, թե՞ նորից ծանր ապրումներ կունենանք, երբ սահմանամերձ բնակավայրում ապրելով՝ մի պահ մոռացել էի, որ արտաքին թշնամի ունենք: Հայոց աշխարհում խաղաղ լուսաբացներ ենք երազում, բայց, ցավոք, վերջերս զոհեր եղան ու բազմաթիվ վիրավորներ: Իսկ մեր թշնամին արթուն է, զգոն, այս օրերին երևի նա էլ ուշադիր հետևում էր այս իրադարձություններին, բայց ո՞ր վիճակն է նրա համար նախընտրելին՝ մեր հարդարտությու՞նը, թե՞ հայաստանյան խառնորակ օրերը, որից օգտվելով՝ կարող է շարունակի իր նախկին ոճիրը:
Ես չգիտեմ` որքանով եմ կարողացել առայսօր որպես մարդ-անհատականություն ներկայանալ մանկավարժական գործունեությանս մեջ և հայրենաշինության գործում, բայց համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր դիմանկարով ամբողջանում է այն միջավայրում, որտեղ շրջապատի կողմից կա արժևորում ու գնահատանք: Իսկ այդ գնահատանքը մեր օրերում մեր յուրաքանչյուրի ներսում եմ տեսնում, ազգիս միասնականության մեջ, երբ մեր խիղճն է խոսում՝ արդարության դրոշմն իր վրա կնքած:
Նատաշա Պողոսյան

Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի

ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը







